«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Կանաչ դաշտը

Երբ ես փակում եմ աչքերս, տեսնում եմ կանաչ մի դաշտ: Այդ դաշտում երեխաները վազում են, իսկ ծնողները հանգիստ նստած նրանց են նայում: Դաշտի մեջտեղում կանգնած է մի ձի` ձիու արձան: Երեխաներից մեկը բարձրացել է ձիու վրա և նստել է նրա մեջքին: Բոլորն այդ երեխային են նայում, իսկ նա ուշադրությունից ոգևորված ժպտում ու ձեռքով է անում: Հանկարծ ձին կենդանանում է, պոկվում է տեղից ու սկսում վազել դաշտի մեջտեղով: Երեխան վախեցած բռնում է ձիու վիզը, որ հանկարծ չընկնի: Հանկարծ նա հասկանում է, որ դաշտում ոչ ոք չկա, նա մենակ է: Բոլոր մարդիկ թվացյալ էին: Ինչի՞ մասին է այս պատմությունը: Գուշակեք` մինչև առաջ անցնելը:

Ոչնչի: Կարծում եմ երկար չմտածեցիք, որովհետև պատմությունն իրոք ոչնչի մասին էր: Թվում է` թե ինչ-որ իմաստ կա, բայց ընդհանուր առմամբ` ոչ մի իմաստ էլ չկա, չկա որոշակիություն: Կա սցենար, բայց չկա հստակ տրամաբանություն:

Յուրաքանչյուրիս կյանքը ինչ-որ պատմություն է: Ցանկալի է, որ այդ պատմությունը կարդալիս մարդկանց մոտ չառաջանան այն զգացմունքները, որոնք առաջացան Ձեզ մոտ կանաչ դաշտի պատմությունը կարդալիս: Թող մարդիկ չհարցնեն` ինչի՞ մասին էր այս պատմությունը: Ապրեք այնպես, որ ամեն ինչ լինի հստակ, իմաստալի: Բոլորիս կյանքում էլ կա սցենար, բայց թող այդ սցենարը լինի հասկանալի:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

9 մեկնաբանություն

  • հետաքրքիր էր Լուկա ջան….բայց դուք ինչ եք կարծում,ինչպես պետք է ապրել,որպեսզի հասկանալի լինի սցենարը?…որպես խորհուրդ եմ հարցնում….))))))))))))

    • Ինքներս մեզ հասկանալի Լառա ջան :), այսինքն առավոտյան զարթնում ես` ինչի՞ համար ես զարթնում, բժիշկ ես դառնում` ինչ՞ի համար ես դառնում: Մենք պետք է հստակ հասկանանք, ինչի համար ենք ապրում:

      Իսկ ինչպես պետք է ապրել, որպեսզի հասկանալի լինի, ուղղակի պետք է ունենալ մեծ, կյանքի նպատակներ ու շարժվել դեպի դրանք: Այդ ժամանակ կարծում եմ մեզ էլ հասկանալի կլինի, թե ինչի համար ենք ապրում, մեզանից հետո` ուրիշներին էլ:

          • հիանալի է Լուկա ջան…յուրաքանչյուր պահը կարողանում եք օգտակար և հետաքրքիր հոդվածի վերածել…շատ լավ է Լուկա ջան…

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»