Հաջողության գաղտնիքներ

Առակ ոստրեի և արծվի մասին

Հեղինակ՝ zaraavi

Երբ Աստված ստեղծեց մարդուն, նա հարցրեց.

-Ինչ ես ուզում լինել:

Մարդը շատ երկար մտածեց և չկողմնորոշվեց` ինչ պատասխանել: Այդ ժամանակ Աստված նրան տարավ ծովափ և ցույց տվեց ոստրեին.

– Կարող եմ առաջարկել քեզ ոստրեի կյանքը, եթե այն քեզ դուր գա: Հազարավոր մարդկանց նման դու կպառկես ավազի վրա: Քո սննունդը կլինի այն, ինչ կբերի ալիքը: Քո բոլոր օրերը կլինեն իրար նման: Չեն լինի հաղթանակներ, պարտություններ, նոր տպավորություններ: Այն կլինի առանց ռիսկի, հանգիստ, առանց որևէ փոփոխության: Դու ամբողջ ժամանակ հանգիստ պառկած կլինես և միայն կբացես ու կփակես կափարիչը:

Ոստրեին ցույց տալուց հետո Աստված մարդուն տարավ բարձր ժայռերը: Այնտեղ նրանք տեսան Արծվի բույնը, և Աստված ասաց.

– Իսկ եթե ուզում ես, կարող ես ընտրել արծվի կյանքը: Դու կարող ես այնքան բարձր թռչել, որքան ուզես: Կարող ես ապրել այնպես, ինչպես ցանկանում ես ապրել: Կարող ես հասնել ամենամեծ բարձունքներին: Միայն այնտեղ շատ քչերին կհանդիպես: Բացի այդ, դու կընտրես, թե որ ուղղությամբ թռչես: Սակայն  ոչինչ առանց պայքարի և ջանքի չես ստանա:

Դրանից հետո շատ մարդիկ ընտրեցին ոստրեի կյանքը, և միայն շատ քչերը գնացին արծվի ճանապարհով:

Մի ընտրեք կյանքի հեշտ ուղիները, մի եղեք ոստրե, մի թողեք, որ կյանքը ձեզ տանի իր հունով: Եղեք արծիվ, ընտրեք բարդ ճանապարհները ձեր երազանքին հասնելու համար, եղեք ուժեղ և համառ, փորձեք անպայման հասնել ձեր նպատակին, միշտ գնացեք հոսանքին հակառակ, այդպես դուք վեր եք բարձրանում:

Հեղինակի մասին

zaraavi

Կարծում եմ ինձ լավ կնկարագրեն իմ սիրելի աֆորիզմները
Вместо того, чтобы осуждать людей, постараемся понять их

When God created this world he also had some illusions

If you live to please other people, everybody may like you, but you are going to hate yourself .
Если шутка прячется за серьезное - это ирония; если серьезное за
шутку - юмор.
Ամեն ինչ կյանքում, ինչ ինձ չի սպանում, ինձ ավելի ուժեղ է դարձնում
Հնարավորի սահմանները որոշելու միակ ճանապարհն է` ԴՈՒՐՍ ԳԱԼ այդ սահմաններից
Я люблю тебя жизнь! Правда, не так извращенно и жестоко, как ты меня.
Ничто так не украшает женщину, как удачно подобранный мужчина.
В жизни все бывает, только не каждому достается.
Если желаешь, чтобы мир изменился, - сам стань этим изменением.

6 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»