«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Մտորումներ

Ո՞ւր են մարդիկ շտապում

Մեր տան պատշգամբը նայում է դեպի փողոց: Հաճախ, երբ ուզում եմ մի քիչ հանգստանալ, կանգնում եմ պատշգամբի մոտ և երկար նայում եմ դուրս: Իսկ դրսում մարդիկ են, և մարդիկ շտապում են: Տարբեր տարիքի ու բնույթի մարդկանց կարող ես տեսնել: Դպրոցական աղջիկը ընկերուհիների հետ շտապում է դպրոց, լուրջ գործարարը հեռախոսը ականջին դրած հանդիպման է շտապում, երիտասարդ կինը տոպրակները ձեռքին, գնումներ կատարած տուն է շտապում, հանկարծ մեքենա է կանգնում, դրա միջից իջնում է ինչ-որ մեկը և դեպի դիմացի խանութ է շտապում և այդպես բոլորն ինչ-որ տեղ շտապում են: Երբ տեսնում ես նման տեսարան, այնպիսի տպավորություն է, որ համակարգչային խաղ ես դիտում և ինչ-որ մեկը վահանակը ձեռքին ղեկավարում է այդ ամենը: Կարծես մարդկանց ուղեղներում նախօրոք ծրագրավորած չիպ է դրված և նրանք այդ ծրագրով շարժվում են:

Երբեմն պետք է շատ չմտածել և ընդունել ամենն այնպիսին, ինչպիսին այն կա:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

6 մեկնաբանություն

  • Ավելի լավ է շտապել քան ուշանալ…. Այլապես կյանքի մի փուլում գիտակցելու ես , որ ոչինչ
    էլ չես հասցրել անել…

  • Մի տեսակ հիշեցի Սևակի հետևյալ տողերը))))

    Ես չեմ շտապում։
    Շտապում է նա,
    Ով ուշանում է։
    Ես չեմ ուշանում։
    Ու թե տանջվում եմ՝
    Ուշացողների երեսից միայն,
    Ուշացողների՛,
    Որ հաճախ նույնիսկ կարող են կոչվել
    Ե՛վ առաջավոր,
    Ե՛վ առաջատար։

      • Luka ջան, երեկ հազարավոր մարդիկ ( այդ թվում նաև ես) շտապում էին աշխարհահռչակ երգիչ և կոմպոզիտոր Անդրեա Բոչելլիի համերգին: Ես շտապում էի հասնել այնտեղ և շողեր հավաքել նրա հոգու լույսից: Շտապում էի լսել նրա աստվածատուր ձայնը՝ կենդանի կատարմամբ: Նա իր երգերով հակազդում է բնության անողոքություններին: Տպավորություններն աննկարագրելի են: Նա հիանալի կերպով կարողանում է համադրել դասականն ու երաժշտական մյուս ուղղությունները: Մարդու հնարավորությունների նման անսահմանափակ է նաև նրա ձայնը, գեղեցիկ ու մաքուր՝ ինչպես ձյունը, որ դեռ չի դիպչել գետնին: Այն ստիպում է երազել և կտրվել իրականությունից: Որքան դժվար է եղել նրա հաջողությունների ճանապարհը: Միայն փորձենք պատկերացնել այդ դժվարությունները: Այժմ նա կատարելության բարձունքին է և իր երգերով բազմացրել է աշխարհի գեղեցկության գույները: Նրա հաջողությունները թույլ են տալիս մտածել, որ նա երբեք չի հանձնվել կամ տրվել ինքնակարեկցանքին:
        Ամեն մարդու խնդիրն է կյանքում հասնել հաջողության և հոգեկան ներդաշնակության: Բոչելլիին հաջողվեց հասնել այդ ամենին, քանի որ նա ոչ մի դեպքում չփնտրեց արդարացումներ: Նա ոչ թե ընկավ կյանքի հարվածներից, այլ ցնցեց նրան իր պատասխաններով:
        Բոչելլին իր հետ տարավ բազմահազար մարդկանց ծափողջույնները, հիացմունքն ու սերը, որոնք նրան ուժ են տալիս ապրելու և ստեղծագործելու համար:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»