Մարդկանց հետ շփում

Ուրախացեք ուրիշի հաջողություններով

Բոլորն են ցավակցում իրենց ընկերներին դժբախտությունների ժամանակ, բայց քչերն են ուրախանում նրանց հաջողություններով (Օսկար Ուայլդ):

Եթե ուշադրություն դարձնեք, երբ մեր ծանոթներից մեկի բարեկամն է մահանում կամ տունն է հանկարծակի այրվում կամ ինչ-որ այլ դժբախտություն է լինում, մենք միանգամից զանգահարում կամ այցելում ենք նրան, ցավակցում ենք և փորձում դժվար պահին նրա կողքին լինել: Բայց միգուցե մենք չզանգահարենք նրան, եթե իմանանք, որ նա լավ աշխատանք է գտել կամ նրա բիզնեսն է առաջ գնում կամ էլ ուղղակի վիճակախաղով մի քանի միլիոն է շահել:

Կան մարդիկ, որոնք լսելով ուրիշների հաջողությունների մասին, տխրում են, քանի որ իրենք նման հաջողությունների չեն հասել: Կան նաև մարդիկ, որոնք սրտանց ուրախանում են ուրիշների հաջողություններով, անկախ նրանից, այդ ուրիշը իրենց բարեկամն է, ընկերը, թե ուղղակի անծանոթ մեկը: Դա հոգու վիճակ է, երբ ուրախանում ես ուրիշի համար: Եվ ինչու պետք է չուրախանալ, չէ՞ որ մարդը հաջողության է հասել: Եվ եթե նա հասել է, ուրեմն մի օր դուք էլ կհասնեք: Ուրիշների հաջողություններով պետք է ոգևորվել, այլ ոչ թե տխրել կամ նախանձել, և այդ ոգևորությունը կօգնի Ձեզ ինքներդ հաջողության հասնել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

13 մեկնաբանություն

  • Այդ դեպքում խոսքը տարրական մարդկային նախանձի մասին է: Եթե մարդը չի կարողանում ուրախանալ այլոց հաջողություններով, ապա դժվար թե ի վիճակի լինի գիտակցելու սեփականները և ուրախանալու:

  • Վերջերս նկատեցի, որ ես շատ խիստ եմ վերաբերվում ինձ շրջապատող այն մարդկանց, ովքեր, զգում եմ, որ չեն կիսում ինձ հետ ուրախություններս ու հաջողություններս: Ցավոք, այդ մարդիկ ինձ հետ ազգակցական շատ մտերիմ կապեր ունեն: Աշխատում եմ խուսափել նման մարդկանց հետ շփումից, հեռու պահել ինձ իրենց բացասական էներգիայից, սակայն հանդիպում եմ սուր քննադատությունների ընտանիքիս անդամների կողմից, որոնք անընդհատ ինձ հիշեցնում են, որ այդ մարդիկ օտար չեն, երբ ես տխուր էի, կողքս էին: Բայց նրանց քննադատություններին, գրեթե միշտ պատասխանում եմ. “օտարն էլ կխղճա և ձեռք կմեկնի, երբ ես “ընկած” եմ, բարեկամը տարբերվում է նրանով, որ ի սրտե, լիաթոք ուրախանա իմ ուրախությամբ և հաջողությամբ”:
    Ուրախ եմ, որ ինձ նման մտածող էլի մարդիկ կան,և որ իմ վերաբերմունքը նման մարդկանց վիրավորած լինելու արդյունք չէ:

    • Անի ջան հաստատ իմացի մենակ չես, երբ որ ես էի իմ սեփական բիզնեսը սկսում իմ ընտանիքն էր դեմ: Ամեն կողմից միայն քննադատություններ էին լսվում… ու ոչ ոք չէր աջակցում ինձ… բայց ես հաղթահարեցի այդ, ի շնորհիվ այս կայքի և այն մարդկանց ովքեր այստեղ, առանց իրար ճանաչելու օգնում ու խորհուրդներ են տալիս միմյանց:

  • Հարգելի Լուկա մի քանի անգամ իհարկե կարդացել եմ <> հիանալի հոդվածը ,ուղղակի սեփական փորձիցս մի բան ևս մեկ անգամ կուզենայի ընդգծել, որ հատկապես ԱՌԱՆՁՆԱԿԻ ուշադրությամբ պետք է լսել բոլոր նրանց ովքեր թերհավատության,անվստահության խոսքեր են ասում մեզ երբ ուզում ենք մի նոր և ամենակարևորը ինքնուրույն գործ ձեռնարկել և այդ խոսքերից երբեք պետք չի նեղվել կամ հիասթափվել, այլ պետք է ԼԱԱԱՎ հիշել դրանք և դարձնել մոտիվացիայի գլխվոր աղբյուրներից մեկը և պարտավորվել հաջողության հասնել հենց թեկուզ մենակ իրենց հակառակն ապացուցելու համար.:Եվ հաջողության հասնելուց հետո հավատացեք բոլոր այդ մարդիք դառնալու են ձեր <>

    • Hovo ջան համաձայն եմ, նեղվել ու վատ զգալ հաստատ պետք չէ, այլ ինչպես նշեցիք, դրանից պետք է միայն մոտիվանալ ու լավ իմաստով “ջղայնանալ”:

      Իմիջիայլոց, համակարգը <> չակերտների պարունակությունը որպես HTML կոդ է ճանաչում և ջնջում է, այդ պատճառով են դրանք դատարկ, կարող եք օգտագործել “”:

      • Мотивация – это то, что помогает начать. Привычка – это то, что помогает продолжать! Джим Рон

  • Շատ կարևոր ու խորը հարցի եք անդրադարձել luka ջան:
    Իրականում շատ դժվար է սրտանց ուրախանալ ուրիշի հաջողություններով, բայց դրան պետք է ձգտել և հասնել 🙂

  • Լուկա ջան օրինակ ես որ կարդում եմ Հաջողակ Մարդկանց կենսագրությունները,մասնավորապես միլիարդատերերի,և ոգեվորված տնեցիներին պատմում,թե ինչպես են այդ մարդիկ հասել իրենց հաջողություններին….տատիկս ինձ ասում է.
    -ինչի ես այդքան ուրախանում ուրիշի փողերով…
    իսկ ես վստահաբար ասում եմ,որ մի որ էլ ես էտ ամենին կհասնեմ…..

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»