« »

Ներկա, անցյալ, թե՞ ապագա

Ներկա, անցյալ, թե ապագա

Շատերի մոտ այս հարցն է առաջանում՝ պետք է ապրել ներկայով, անցյալով, թե՞ ապագայով: Այս հարցի պատասխանը ես իմ համար գտել եմ: Անցյալից պետք է հիշել միայն լավ բաները: Այսինքն, եթե նախկինում Ձեզ հետ ինչ-որ դժբախտություն կամ տհաճ միջադեպեր են տեղի ունեցել, դեն նետեք դրանք Ձեր ուղեղից, կարծես դրանք երբեք էլ չեն եղել: Իսկ հաջողություններն ու հաղթանակները, հակառակը, հիշեք: Դրանք Ձեզ միայն դրական լիցքեր կհաղորդեն: Բայց ամեն դեպքում, ինչ եղել է անցյալում, արդեն անցյալում է:

Ապագայի մասին անպայման մտածեք, պլանավորեք այն, տեսեք Ձեզ օրինակ 20 տարի անց: Պլանավորեք ապագան, բայց ապրեք ներկայով: Վայելեք ներկան: Սկզբում ես ավելի շատ կենտրոնանում էի ապագայի վրա, ինչպես և շատերը: Բայց հետո հասկացա, որ ապագան կարևոր է, բայց դրանից չպետք է տուժի ներկան: Ներկան այն է, ինչ այս պահին ունեք: Դուք պետք է այնպես ապրեք, որ եթե մի օր պարզվի, որ ապագա այլևս չկա, դուք չափսոսաք չապրած ներկայի համար: Միգուցե մի քիչ խառը ստացվեց, բայց իմ համար բանաձևը հետևյալն է.

Մոռացիր անցյալը, պլանավորիր ապագան, վայելիր ներկան

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


20 մեկնաբանություն

  1. Շատ դիպուկ էր գրված: Օրինակ, ես էլ ինձ մոտ նկատեցի, որ կյանքիս մի շաաատ երկար շրջան ապրել եմ միայն ապագայի համար հիմքեր ստեղծելով (չնայած առանց այդ հիմքերի, կարծում եմ, հետագայում տեղդ չես գտնի), հետո մտածեցի, որ պետք է վայելեմ ամեն օրս, որ գիշերը պառկելիս զգամ, որ անիմաստ չանցան այդ օրվա ժամերս:
    Այնպես, որ իմ բանաձևն էլ է շատ նման քոնին Luka ջան)))

    • Անի ջան ուրախ եմ լսել: Երբ ներկան վայելում ես, ապագան մի ուրիշ հաճույքով է տրվում 🙂

  2. bayc naev petqa hishel ancyali dasery vorpeszi sxalner tuyl chtan

    • Ուղղակի անցյալի դասերը պետք է բնավորություն դառնան: Եթե դուք ինչ-որ բան եք արել և դրանից տուժել եք, դուք արդեն գիտեք, որ դա չի կարելի անել և հետագայում դա ձեզ մոտ բնազդ պետք է դառնա: Այսինքն, դու հիշում ես ոչ թե կոնկրետ դեպքը ու դրանից տխրում կամ տառապում, այլ երևույթը:

  3. Далай-Ламу однажды спросили, что больше всего его изумляет.
    Он ответил: – Человек.
    Вначале он жертвует своим здоровьем для того, чтобы заработать деньги.
    Потом он тратит деньги на восстановление здоровья. При этом он настолько беспокоится о своем будущем, что никогда не наслаждается настоящим.
    В результате он не живет ни в настоящем, ни в будущем. Он живет так, как будто никогда не умрет, а умирая сожалеет о том, что не жил.

    Հ.Գ. Վայելենք ներկայի յուրաքանչյուր պահը` պլանավորելով ապագան, լավն էր Լուկա ջան 😉

  4. Լավ բանաձ է Luka ջան, միայն կուզեի ավելացնել, որ մեր ներկան է կերտում մեր ապագան !!! 🙂

  5. Ancyal@ petq e erbemn analiz anel nerkan ev apagan chisht karucelu hamar.
    Orinak im sirac tryukeric mek@ mtovi het gnaln e. Aysinqn mtacum es te 1 tari (2 tari, 10 tari) ete het gnair inch kaneir u sksum es da anel henc hima. Ancyali sxalner@ (tambalutyun, angorcutyun) chpetq e krknel.

    Bayc ayn imastov vor asenq mek@ takanq er imast chuni kentronanal u ha krknel vor axr chat takanq er ee 🙂
    Uxaki ashxatum es cmtacel u energiat negativi vra chcaxsel.

    Motavorapes senc mi karciq

    • Էդգար ջան այսինքն ոնց ես պատկերացնում, որ 1,2 տարի հետ գնայիր, ինչ կանեիր?

      • Aysinqn nshvac zhamanakum inch sxalner es tuyl tevel ev inch karox eir anel vor hasneir aveli mec ardyunqneri, bayc aranc inqt qez xabelu u ardaracnelu erbemn nuynisk shat xist. Heto sksum es gorcel u porcum es sxalneri uxum anel.

        • Պարզա Էդգար ջան, մոտեցումը շատ տրամաբանականա: Արդեն մի անգամ դա անցել ես ու մի սխալ ճանապարհ գիտես, մնումա մտածես մնացածի մեջ ինչ կանեիր:

  6. apres Luka jan, liovin hamadzayn em

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»