« »

Մտքի ուժը

Մտքի ուժը

Թվում է, թե ինչ են մարդու մտքերը, դու մտածում ես, ոչ ոք չգիտի, ինչ ուզում ես մտածի: Հետո, ինչպե՞ս կարող են ազդել մարդու մտքերը իր կյանքի վրա, չէ որ դրանք նյութական չեն, դրանք չկան, դրանք ընդամենը մտքեր են:

Վերը գրվածը մոռացեք: Մտքերի կարևորությունը դժվար է պատկերացնել: Մտքերը մարդու համար նույնն են, ինչ որ ծրագիրը համակարգչի: Դա Ձեր ծրագիրն է, դրանով եք դուք աշխատում: Բայց ի տարբերություն համակարգչի, այդ ծրագիրը դուք եք Ձեզ համար գրում: Եթե Ձեր ծրագիրը վատն է, դուք վատ կաշխատեք: Հետևաբար, պետք է Ձեր ծրագիրն այնպիսին լինի, որ ցանկալի արդյունքների հասնեք: Եթե դուք ուզում եք հանգստանալ Մալդիվներում, կամ մեքենա գնել, կամ դառնալ ընկերության տնօրեն, ապա դուք պետք է այդ ծրագիրը տաք՝ դուք պետք է դրա մասին մտածեք:

Secret

Եթե դիտել եք Secret ֆիլմը, ապա երևի հիշում եք Ձգողականության օրենքի մասին, այսինքն դուք դեպի Ձեզ եք ձգում այն, ինչի մասին մտածում եք: Բայց ձգողականության օրենքը ուղղակի գեղեցիկ անվանում է, նույն հաջողությամբ այն կարելի էր անվանել Երջանիկ կյանքի օրենք կամ Ուղեղի գլխավոր օրենք կամ Մտքի ուժ, ինչպես ես եմ անվանել այս հոդվածը կամ ցանկացած այլ անվանում: Մարդը մագնիս չէ, որ դեպի իրեն ինչ-որ բան ձգի, դա ուղղակի փոխաբերական է ասված: Իսկ իմաստը կայանում է հետևյալում. եթե դուք անընդհատ ինչ-որ բանի մասին եք մտածում, դուք Ձեզանից անկախ ստեղծում եք պայմաններ, որպեսզի Ձեր մտքերը իրականություն դառնան:

Մտածում եք վատը

Եթե դուք անընդհատ մտածում եք, որ բախտավոր չեք, եթե Ձեր ուղեղում միայն դա է, ապա չնայած որ Ձեր կյանքում ոչինչ չի ավելանա և չի պակասի, բայց դուք ավելի շատ կսկսեք նկատել անհաջողությունները: Դրանից Ձեր ինքնագնահատականը կընկնի, դուք կսկսեք ավելի շատ սխալվել, դա կնկատեն այլ մարդիկ և կսկսեն Ձեզ այլ կերպ վերաբերվել: Դրանից Ձեր կյանքը կգնա դեպի ներքև: Փաստորեն դուք ձգեցիք դեպի Ձեզ վատը, բայց այնպես չէ, որ աշխարհում սկսեցին վատ բաները շատանալ և դուք դրանց զոհը դարձաք, ուղղակի Ձեր մտքերը արեցին դա, դուք այդպիսի ծրագիր էիք Ձեզ տվել:

Մտածում եք լավը

Եվ հակառակը, եթե Ձեր մտքերում լավն է, դուք սկսում եք նկատել լավը, դուք սկսում եք ստեղծել լավը, դուք ամեն ինչ անում եք, որպեսզի լինի լավը և արդյունքում այդպես էլ լինում է: Ամեն ինչ պարզ է: Դուք չեք կարող մեքենա վարել՝ մտածելով որ ինքնաթիռ եք վարում: Նույն կերպ դուք չեք կարող լավ կյանք ունենալ, եթե մտածում եք, որ ամեն ինչ վատ է: Ահա և մտքի ուժը, ահա և Secret-ում նշված մարդկության ամենագլխավոր գաղտնիքը:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


7 մեկնաբանություն

  1. Ցանկալի և պատկերացնելի ամեն բան իրագործելի է:

  2. Մտքերը շատ կարևոր են: Դրանք են ստեղծում մեր տրամադրությունն ու թելադրում հետագա քայլերը 🙂

  3. Սեփական փորձիցս կարող եմ ասել, որ դրական մտածելակերպը շատ է օգնում ու գրեթե միշտ ինչ լավ բան նպատակադրվել եմ ու միայն լավը մտածել, ստացվել է: Շնորհակալություն այսպիսի գրառման համար

    • Sirarpi ջան մերսի, եթե սեփական փորձից ես զգացել, շատ ուրախ եմ: Պետք է որքան հնարավոր է շատ լավ բաների մասին մտածել ու խոսել:

  4. շատ լավ հոդված էր,ինքս էլ այժմ այդ թեման եմ ուսումնասիրում ու բոլորին խորհուրդ կտայի դիտել նաև The Moses code ֆիլմը ( Sekret-ի շարունակությունը)

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»