«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Մարքեթինգ

Արդյունավետ գովազդ ինտերնետում

Հայկական համացանցում այսօր ընկերությունները հանդես են գալիս հիմնականում երկու տեսակի գովազդով՝ բաններային և կոնտեքստային, բայց քանի որ գերակշռում է բաններայինը, ապա հենց դրա մասին էլ այստեղ կխոսենք:

Բանները դա նկար է կամ շարժանկար, որի վրա ընկերությունը ներկայացնում է իրեն կամ իր առանձին ապրանքներն ու ծառայությունները: Սովորաբար բանները հղվում է ընկերության կայքի վրա: Երբ մարդը մտնում է կայք, որտեղ տեղադրված է բաններային գովազդը, նրա հայացքն ուղղակի անցնում է բանների վրայով: Դա կարող է տևել մի քանի վայրկյան, հետևաբար բանները պետք է լինի այնպիսին, որ այդ մի քանի վայրկյանները բավական լինեն, որպեսզի այն պահի իր վրա այցելուի ուշադրությունը:

Եթե դուք չգիտեք, թե ինչ է բաններային գովազդը, ապա նայեք մեր կայքի ամենավերևում գտնվող երկու գովազդները՝ Simply Print և L&I Center ուսումնական կենտրոն: Դրանք շարժական բաններներ են, սակայն բանները կարող է լինել նաև նկար՝ առանց որևէ շարժման (օրինակ, տես աջ կողմում գտնվող lemon.am ինտերնետ աճուրդի գովազդը):

Որպեսզի բաններային գովազդը հասնի իր նպատակակետին, այսինքն գրավի այցելուի ուշադրությունը, տանք մի քանի խորհուրդներ:

  • Թող այն լինի շարժական,
  • Օգտագործեք նկարներ, դրանք ավելի լավ են տպավորվում մարդու գիտակցության մեջ,
  • Տեքստը պետք է լինի կարճ: Որքան այն կարճ է, այնքան հեշտ է հիշվում,
  • Օգտագործեք վառ գույներ,
  • Խուսափեք «մենք», «մեր», «մեզ» բառերից, գլուխ մի գովեք,
  • Օգտագործեք Ձեր ընկերության լոգոն: Թող մարդիկ հիշեն ոչ թե Ձեր ապրանքը կամ ծառայությունը, այլ ընկերությունը:

Ահա այսքանը: Եթե ուզում եք, որ Ձեր բանները տարբերվի մնացած բաններներից, թող այն պատմի կարճ պատմություն:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • im karciqov mardu entagitakcutyan vra azdel@ aveli karevor e …ev erkrord sharjvox nkarner@ var guyner@ u bardzr dzayner@ govazgi mej miayn azdum en mardu nervayn hamakargi vra im karciqov

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»