« »

Վարպետության դասերի շարք: Հաջողության բանաձև:

Հաջողության բանաձև

Մայիսը կարծես հիանալի միջոցառումների ամիս լինի: Երիտասարդական Ֆորում 2012 միջոցառման մասին կարծում եմ արդեն կարդացիք նախորդ հոդվածում: Եվ ևս մեկ հետաքրքիր անակնկալ: Մայիսի 3-ին և 5-ին Երևանում անցկացվելու է «Հաջողության բանաձև» նախագիծը, որտեղ վարպետության դասերի մի ամբողջ շարքով հանդես կգան հայազգի 6 գործարարներ, ռուսական և միջազգային ընկերությունների հիմնադիրներ կամ պաշտոնատար անձիք և ուղղակի հաջողակ մարդիկ՝ հաջողակ հայեր: Նրանք են՝ Ռաֆայել Մինասբեկյան, Արամ Փախչանյան, Ռուբեն Հարությունյան, Յուրի Գրիգորյան, Արման Ղուկասյան և Գոռ Նահապետյան: Բոլոր-բոլորին, հատկապես երիտասարդներին, ովքեր պատրաստվում են ստեղծել ստարտափներ, սեփական բիզնես սկսել կամ առաջ գնալ խոշոր ընկերություններում, խորհուրդ կտամ ոչ մի դեպքում բաց չթողնել նման հնարավորությունը և վերցնել այն մարդկանց փորձը, ովքեր արդեն անցել են այդ ամենի միջով: Միջոցառման հետ կապված բոլոր տեղեկությունները ստանալու և գրանցվելու համար այցելեք այստեղ: Խոսնակների մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք նախագծի ֆեյսբուքյան էջը: Մինչ հանդիպում 🙂

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


13 մեկնաբանություն

  1. ինչ վատ է,որ մայրաքաղաքից չեմ,շատ միջոցառումներից հետ եմ մնում 🙁

  2. menak microsoft outlooki mijocova linum grancvel?

  3. Վայ ո՜նց եմ ուզում գնամ 🙁 բայց ոչ մի կերպ չեմ կարողանում գրաֆիկս հարմարեցնել:
    Նման հնարավորություն բաց թողնելը ահավոր մեծ սխալ կլինի : Ժողովուրդ գնացեք անպայման, պատկերացնում եմ հանդիպումը ինչքան գիտելիք կտա, ինչքան ուժ, ինչքան կյանքով հետաքրքրված ու հավատով լցված դուրս կգան մարդիկ այնտեղից…
    Գոնե իմ տեղը գնացեք )))))
    Luka ջան խնդրում եմ,եթե դուք ներկա եք լինելու, մեզ համար փոքրիկ նյութ կգրեք, հա՞ : Ինչպես անցավ, ի՜նչ հետաքրքիր պատմություններ լսեցիք և այլն : Գոնե էսպես պակասը լրացնենք:
    Շնորհակալ եմ իրազեկելու համար !)))0

    • Երևի դու էլ ես քննությունների մեջ Սյունե ջան, ոնց որ հիմա բոլորը 🙂
      Հա անպայման նյութ կգրեմ.. կարճ ու կոնկրետ կներկայացնեմ, չմտածես 🙂

  4. Ես անպայման մասնակցելու եմ, բայց զարմանալին գիտե՞ք որն է, որ նշված չէ թե ժամը քանիսին է լինելու: Եթե գիտեք, կարո՞ղ եք ասել:

  5. Բարեվ Լուկա ջան,նախ ասեմ որ լավ նախաձեռնություն է,ես իհարկե շատ մեծ հաճույքով կուզենայ մասնակցել,բայց ափսոս չեմ կարող քանի որ բնակվում եմ Վանաձորում:
    Մի հարց,իսկ հնարավոր է,որ այդպիսի մի նախաձեռնություն էլ կազմակերպեք մեր քաղաքում?

    • Բարև Գագիկ ջան,
      Հա գիտեմ, ափսոս…
      Գագիկ ջան կազմակերպիչը մենք չենք, մենք ուղղակի ներկայացրեցինք:
      Հետագայում մենք նման հանդիպումներ անպայման կազմակերպելու ենք, այդ ժամանակ մարզերի փաստն էլ հաշվի կառնենք.

  6. Պարզա.
    Նախապես շնորհակալություն Լուկա ջան,մարզերում այդպիսի սեմինարները առավել շատ է կարևոր:

  7. Ես բաժանորդագրվել եմ և ցանկանում եմ ստանալ ծանուցում ”Հաջողության բանաձևի” դասերի ժամանակացույցի,անցկացման վայրի մասին:Շնորհակալություն

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»