«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Ստարտափ

Ստարտափ Հայաստանում: Ինչպե՞ս գտնել ֆինանսավորում:

Այս հոդվածի գլխավոր հարցը հետևյալն է. կա երիտասարդ կամ նորաստեղծ ՏՏ ընկերություն, որն ունի նորարարական գաղափար: Ինչպե՞ս նա կարող է այդ գաղափարը դարձնել իրականություն, որտե՞ղ գտնել ֆինանսավորում:

Հայաստանը աչքի է ընկնում իր ինտելեկտուալ ռեսուրսներով: Հայազգի շատ երիտասարդներ հաջողության են հասնում արտասահմանում: Շատերը հաջողության են հասնում նաև Հայաստանում: Մեզ մոտ ստարտափներ ստեղծելու այդ տենդը դեռ չկա, ինչպես կա օրինակ Ռուսաստանում: Բայց համոզված եմ, որ մենք նույնպես այդ ճանապարհի վրա ենք: Իսկ որպեսզի Հայաստանը դառնա ստարտափների երկիր, անհրաժեշտ է գտնել ստարտափների ֆինանսավորում: Մեզ անհրաժեշտ են ներդրողներ: Ներդրողներ կարծում եմ կլինեն, եթե գաղափարը լավն է: Բայց ինչպես մարդը, որն ունի գաղափար, պետք է գտնի այդ ներդրողին: Այդ կարևոր հարցի շուրջ էլ կխոսենք հոդվածի 2-րդ մասում:

Միանգամից ասեմ, որ հարցի հստակ պատասխանը ես չունեմ: Եվ հենց դրա համար էլ ստեղծված է այս հոդվածը` գտնելու այդ պատասխանը: Ենթադրենք, կա երիտասարդ, որի գլխում պտտվում է հիանալի մի գաղափար, որն եթե իրականություն դառնա, երիտասարդի կարծիքով մեծ հաջողություն կունենա: Դա կարող է լինել նախագիծ նախատեսված Հայաստանի համար կամ միջազգային ինչ-որ նախագիծ: Այսինքն, գաղափարը տեսականորեն կա: Ենթադրենք դա կայք է, ավելի կոնկրետ` սոցիալական ցանց: Սակայն երիտասարդին անհրաժեշտ է նախ այդ կայքը ստեղծել: Եվ եթե խոսքը գնում է լուրջ կայքի մասին,ապա միայն դրա ստեղծման ծախսերը գնահատվում են հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր դոլարներ: Նաև անհրաժեշտ է կայքը գովազդել, մարքեթինգով զբաղվել, աշխատողներ վարձել և այլ լրացուցիչ ծախսեր հոգալ:

Սակայն երիտասարդը հասկանում է, որ միայնակ ստարտափը չի կարող ոտքի կանգնեցնել: Նրան հարկավոր են ներդրողներ, որոնք կհավատան նախագծին և դրա բաժնետեր դառնալու պայմանով այն կֆինանսավորեն: Ենթադրենք երիտասարդի անունը Արմեն է և նա ապրում է Երևանում: Ո՞ր կազմակերպություններին Արմենը կարող է դիմել, ո՞րը պետք է լինի նրա հաջորդ քայլը, ո՞ր ՏՏ ընկերություններն են պատրաստ նախագծին ծանոթանալուց հետո դրան մասնակցել, ի՞նչ նախապայմաններ են նրանց համար կարևոր: Եվ քանի որ մեզ պետք են կոնկրետ պատասխաններ, մենք այս հոդվածը կտարածենք հայկական մի շարք ՏՏ ընկերությունների և համապատասխան կազմակերպությունների շրջանակում և նույնը կխնդրենք անել Ձեզ: Համոզված եմ, որ կան մի շարք նորարարական գաղափարներ, որոնք միայն սպասում են իրենց իրականացմանը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

29 մեկնաբանություն

  • Եթե խոսքը միայն ՏՏ-ին ա վերաբերվում, ապա Գյումրիում ստեղծվող տեխնոպարկը լավ հնարավորություններ տալիս ա: Էնտեղ որոշակի ժամանակը մեկ գաղափարների մրցույթ ա հայտարարվելու, իսկ հաղթած գաղափարի իրականացման համար կառավարությունը 17 մլն դրամ ա տրամադրելու: Կարծում եմ իրականություն դառնալու դեպքում ֆինանսավորում գտնելու վատ ձև չի:

    • Այո, ՏՏ-ին:
      Վահե ջան մերսի, Գյումրու տեխնոպարկին ծանոթ չէի, արագ ուսումնասիրեցի: Որքան հասկացա, մոտ 2 տարի շինարարություն է լինելու, մինչև տեխնո քաղաքը գա իր վերջնական տեսքին և լիարժեք գործի, բայց այս պահին էլ այն արդեն գործում է և արդեն մի քանի ծրագրեր ֆինանսավորվել են: Կարծում եմ լավ հնարավորություն է: Ընթացքում կհետևենք: Իսկ ով ուզում է ավելի մանրամասն ծանոթանալ Գյումրու տեխնոպարկին, կարող եք դիտել այս տեսանյութը:

  • Հավատացեք Հայաստանում հաջության հասնելու համար, առավել ևս ստարտափի համար բացարձակ պայմաններ չկան, դրա համար էլ երիտասարդ մասնագետները դուրս են նայում: Օրինակ Իսրայելը՝ այս երկիրը անգամ անվանում են Startup Nation: Մեզանից փոքր են, բայց համախմբված, դրա համար էլ հասնում են հաջողության: Իսկ Հայաստանում, ոգեվորված ու ցանկություններով լի փորցում ես դիմել, պատասխանում են՝ “Դուք շատ լավ մասնագետ եք, բայց…. բլա, բլա, բլա”. Ես գիտեմ շատ հատատություներ, որոնք հանդիսանալով միջազգային մեծ կորպոռացիաների ներկայացուցիչներ, այստեղ զբաղված են ոչ մի բանով, որտեղ աշխատողները աշխատանքի են գալիս ժամը 12:00-ին և տուն գնում ժամը 17:00. Իսկ երբ նրանց հարցնում են, ինչով էք զբաղված, ապա կտեսնեք, որ նրանք “իրականում”, երիտասարդ մասնագետներին օգնում են իրականցնել իրենց խելացի մտքերը, կամ ուղղակի օգնում նրանց կատարել իրենց սիրելի աշխատանքը:
    Ես ցավակցում եմ այն մարդկանց, ովքեր իրենց անվանում են “էվանգելիստներ” բայց միայն զբաղված են ոչ մի բան անելով: Շատերը վերջնական հօգնել են այս երկրում ինչ որ բանի ձգտելուն, դրա համար էլ, իևչպես կանք, այդպես ել կմնանք ոչ մի բանի չհասած:
    Լավ ա գոնե UCom կա էս երկրում, թէ չէ, որ մնանք ամեն տեսակ EIF-ների, MLAB-երի, Inovation Center-երի հույսին, ապա էլ ինչ խոսք ստարտափի մասին:

    • Արմեն ջան, ամեն դեպքում մենք փորձում ենք կենտրոնանալ ոչ թե խնդիրների, այլ դրանց լուծումների վրա: Մի օր Հայաստանն էլ կարող է Իսրայել դառնալ: Այդ “բլա-բլա-բլա”-ները իհարկե կլինեն, մենք չէինք էլ սպասում, որ ամեն ինչ հեշտ է լինելու: Անձամբ իմ շրջապատում շատ մարդիկ կան, որոնք ինչ-որ ստարտափներ են սկսել կամ բիզնես են անում, այնպես չէ, որ խոշոր կազմակերպություններ են դարձել, բայց անընդհատ առաջ են շարժվում:

  • Այս ինչ թեմա եք վերցրեեել չեմ կարող մի 2 տող չգրել 🙂
    1. Հայաստանում չկան վենչուրային ինվեստորներ:
    2. Հայաստանում չկան նորմալ կադրեր:
    3. Հայաստանում իրոք շատ քիչ են, կամ չկան կադրեր, որոնք իվիճակի են աշխատունակ ստարտապ մշակեն:
    4. Հայաստանում կան շատ թույլոտ մասնագետներ (հաճախ աբորիգենի մակարդակի), որոնք ահավոր մեծ կարծիքի են իրենց մասին:
    5. Աշխատունակ ստարտապ մտածողը միշտ ել կարող է գնալ Սան-Ֆրանցիսկո կամ մի այլ տեղ փող ուզելու, կամ կարող է նույնիսկ Հայաստանից աշխատեցնել իր տարտապը, կամ պարտքով փող վերցնել:

    Ինչ պետք է անեն մեր “ստարտապերները”?
    Սովորեն, սովորեն, սովորեն, աշխատեն, աշխատեն, աշխատեն որպեսզի ոչաշխատունակ հեծանիվներ չմոգոնեն:
    Ես ինքս բազմաթիվ այդպիսի հեծանիվների հեղինակ եմ 🙂

    • Էդգար ջան մերսի: Հա, շատ բաներ կան, որոնք հնարավոր չեն, բայց մենք փորձում ենք կենտրոնանալ նրանց վրա, ինչը հնարավոր է 🙂

      • Es chishtnasac chgitem dzer giteliqneri makardak@ bayc amen depqum drsi het mrcakcel@ shat dzhvar e. Erbemn vogevorvum enq (manavand ayd grakanutyun@ u videoner@ nayeluc heto 🙂 ) mec janqer caxsum bayc professionalizmi, porci, giteliqneri, finansakan resursneri sux linelu patcharov mec hiastaputynner enq aprum.
        Es miqani angam karoxacel em zarmacnel rusakan top-erin im bnagavarum chishtnasac.
        Bayc erpemn nranq aynpes en indz texnikapes u finansnerov satkacrel vor miqani tari heto em miayn haskacel te inch katarvec.
        Im karciqov aveli chisht e shat nex bnagavar vercnel u porcel zarganal.

    • Ես էլ եմ համաձայն Էդգար ջան, շատ ավելիին կարելի է հասնել, եթե նույնիսկ Հայաստանից դրսի համար փորձել նախագիծ ստեղծել: Առայժմ ինչ-որ լուրջ բան չեմ արել, բայց պատրաստվում եմ:

      • Gites Luka im karciqov ahagin ban arel es arden miayn ays blogov. Ev petq e sharunakel zargacnel. Chnayac sa yndamen@ blog e wordpressov havaqac bayc shat karevor funkcia karox e katarel mer hayrenakicnerin vogevorelu hamar, vor chhiastapven, qich boxoqen kyanqic, zarganan.
        Manavand eritasard serndin petq e hascnel ayn mitq@ vor hajoxutyan hasnelu bazmativ exanakner kan, vor sovoren, zarganan, mard darnan, karoxanan mijazgayin shukayum mrcakcunak (конкурентоспособный) linen.
        Es asel em vor inqs uzum ei mi nman ban stexcel, bayc duq aveli shut areciq u chem uzum mrcakcel dzer het, ayl uzum em mianal dzer projektin, hamagorcakcel u porcel ognel mer hayrenakicnerin chisht uxu vra kangnecnel.
        Chnayac eritasard serndi mej el shat laver@ kan, voronq nuynisk erbemn indz zarmacnum en. 🙂

  • Էդգար ջան մերսի, մրցակցության հարց չկա, էս էն դեպքնա, որ նման թեմայով ցանկացած նոր ռեսուրսի դեպքում կշահեն բոլորը 🙂 Համագործակցության համար միայն ուրախ կլինեմ, ընթացքում կփորձենք ավելի կոնկրետ քայլեր անել: Ես զգացել եմ, որ շատ մարդկանց ինչ-որ բան անելու ու թեկուզ փոքր հաջողություններից սկսելու համար միայն ոգևորություննա խանգարում, այսինքն լինի ինչ-որ մեկը, որ ասի՝ դու կարող ես: Ու երբ մարդկանց դա ասում ես, շատերը իրոք կարողանում են:

    • Es mekmek el sirum em vor bolor@ asum en hnaravor chi, chi stacvi ev ayln bayc du gites vor hnaravor e ev apacucum es vor hnaravor e 🙂
      Kam nuynisk erbemn chi stacvum bayc du inchvor ban anum es. U du gites vor karoxa miqich ush lini, karoxa miqich qich lili bayc 100% mi ban klini 🙂
      U sharunakum es ashxatel, zarganal u GORCEL.
      Bayc de ha vogevorutyun@ erbemn mec der karox e xaxal kam inqnavogevorutyun@ ete vogevorox chka.
      Bayc amena lav vichak@ na e vor asen karox es te chasen meka anum es u inchvor ardyunqner talis.
      Orinak ete or@ 1 poqr qar dnes mi tex ov inch uzuma asi 1 tari heto ayd texum 365 qar klini ete sharunakes amen or dnel.
      Ha u mekel ete qarert chtanen 🙂
      Karelia miqani tex dnel.
      Kam taqun tex dnel vor vochmek chimana 🙂
      Et orinaki hamar em asum qar chem dnum vochmi tex :)))

  • Էդգար ջան հա էտ կայֆ պահա, որ մտածում են չես կարող, բայց անում ես 🙂 հաստատ 🙂 Քարերի օրինակն էլ շատ լավն էր, հույս ունենանք մեր դրած քարերը ոչ ոք չի տանի..

    • Շնորհակալություն արձագանքի համար: Ես էլ եմ համաձայն, որ կարևորը մեծ ցանկությունն է, եթե գաղափարը լավն է, ֆինանսնավորում միշտ էլ գտնվում է:

      Իսկ Ձեր մասին մի քանի բառով կգրեք?, որպեսզի մարդիկ, որոնք ցանկանան մեյլ ուղարկել, վստահ լինեն, թե ում են ուղարկում:

    • Առաջին երկուսը իրար մառ ու կնիկ են: Ու մենակ իրանց համար են աշխատում, պետք եղած դեպքում ել ասում “иди гуляй вася”: Ես ատելով ատում եմ այդ երկու հաստատություններին: Դրանք աշխատում են ուղակի որպես անարդարության գենեռատոր: Առնչվել եմ:

  • Luka jan,

    Bnakanabar es chem uzum informacia toxnel im masin, vory hasanali e bolorin. Imiji ayloc shnorhakalutyun ays kayqi hamar, shat informativ ev amenakarevory positive resource e.

  • Լուկա ջան շնորհակալ եմ Տեխնոպարկի մասին տեսանյութը տրամադրելու համար,շնորհակալ եմ նաև մյուսներին կարևոր ինֆորմացիայի համար,,,,և մի հարց ՍՏԱՐՏԱՓը ինչ է?

    • Խնդրեմ Գագիկ ջան:
      Ստարտափը դա մի ինչ-որ նախագիծ է, որը նոր ես սկսում, կարելի է ասել սկսնակ բիզնես: Ասենք, որոշում ես ինտերնետ խանութ բացել, դա ստարտափ է:

  • Հարգելի Հրաչ,
    Նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել success. am-ի համար, շատ օգտակար և անհրաժեշտ աշխատանք եք կատարում: Թեմայի վերաբերյալ, ցանկանում եմ նշել, որ արժանի գաղափարի դեպքում, պատրաստ եմ ներդրում կատարել և ահրաժեշտ աջակցություն ցուցաբերել նոր բիզնեսի ձևավորման և կառավարման հարցում:
    Եթե ունեք արժանի սթարթափներ՝ պատրաստ եմ հանդիպել, լսել և քննարկել պայմանները: Իմ տվյալները և հեռախոսահամարը կարող եմ տրամադրել e-mail-ով, կամ կարոք եք հարցնել L&I Center-ի Աննայից: Շնորհակալություն:
    PS: Մենք հանդիպել ենք L&I Center-ի կողմից կազմակերպված բարեգործական ակցիայի ժամանակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»