«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Արման Ղուկասյան. արեք այն, ինչ մտածում եք

Արման Ղուկասյանի սեմինարը հաջորդն էր մայիսի 3-ին կայացած Հաջողության բանաձև սեմինարների շարքում: Արման Ղուկասյանը Vizerra նախագծի հեղինակն է, որի ընկերությունը այսօր գնահատվում է 40 միլիոն եվրո: Vizerra-ն 3D մոդելների կառուցման տեխնոլոգիա է, որը կիրառվում է քաղաքաշինության, դիզայնի և վիրտուալ տուրիզմի մեջ:

Այժմ խոսենք սեմինարի մասին: Որքան շատ եմ մասնակցում նման սեմինարների, այնքան ավելի ու ավելի եմ համոզվում, որ հաջողակ լինելը դա մտածելակերպ է: Ունեցար այդ մտածելակերպը, ուրեմն վերջ, անկախ նրանից, թե որտեղ ես հիմա գտնվում, վաղ թե ուշ կհասնես հաջողության: Իսկ հաջողության հասնելու Արման Ղուկասյանի գլխավոր խորհուրդը հետևյալն էր. «Պետք է գործե՛լ: Եթե ինչ-որ բան մտքներովդ անցնում է և դուք հավատում եք դրան, երկար մի մտածեք, միանգամից սկսեք գործել»:

Սեմինարի ընթացքում Արմանը ևս մեկ անգամ հաստատեց հայտնի միտքը. «Մի վախեցեք սխալներից: Սխալները այսպես թե այնպես լինելու են, բայց դա չի նշանակում, որ սխալվելը վատ է: Սխալներով են մարդիկ ճանապարհ հարթում դեպի հաջողություն»: Շնորհակալություն Արման 🙂 Գիտե՞ք որն է մարդկանց հիմնական խնդիրը, որը խանգարում է նրանց առաջ շարժվել: Նրանք ամեն ինչ շատ են վերլուծում և անընդհատ ճանապարհներ են փնտրում, որպեսզի սխալներից խուսափեն: Դա իհարկե լավ է, եթե այդ ճանապարհը դուք կարողանում եք շատ արագ գտնել: Բայց եթե զգում եք, որ ամեն ինչ ձգձգվում է, որ նման ճանապարհ չեք գտնում, ապա շարժվեք ցանկացած ճանապարհով, որը տանում է դեպի նպատակ: Թող դա չլինի ուղիղ, այլ լինի կոր, բայց այդ կորը ընթացքում անպայման կհարթվի:

Գիտեք ի՞նչն է ինձ շատ ուրախացնում: Success.am, Հաջողության բանաձև, հաջողության թեմայով բլոգներ… կամաց-կամաց այս մտածելակերպը սկսում է տարածվել: Վաղը կլինեն նոր նախագծեր, կհայտնվեն նոր մարդիկ և հաջողության հասնելու ձգտումը ավելի կմեծանա: Իսկ երբ դա տեղի ունենա, դա ավելի գլոբալ խնդիրներ կլուծի, քան շատերը պատկերացնում են: Եթե ամեն մի երիտասարդ սկսի մտածել, թե ինչպես սեփական բիզնես սկսել կամ ինչպես այլ ոլորտում հաջողությունների հասնել, ապա այդ երիտասարդներից կձևավորվի ուժեղ, եռանդուն, գործունյա, նպատակասլաց հասարակություն: Միշտ վստահ եղեք Ձեր ուժերի վրա և դարձեք այն փոփոխությունը, որն ուզում եք տեսնել աշխարհում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

9 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»