« »

Մի բարկացեք, հանգիստ եղեք

մի բարկացեք

Հաճախ մարդկանց թվում է, որ բարկանալով, նյարդայնանալով կամ գոռալով իրենք ավելի ուժեղ մարդու տպավորություն են թողնում: Ես շատ եմ նկատել, թե ինչպես են մարդիկ անում դա: Օրինակ, պատկերացրեք դուք ինչ-որ միջոցառման եք: Հետևի շարքում մի քանի հոգի բան են քննարկում: Հանկարծ առաջին շարքերից մեկը պտտվում ու բացականչում է. «խնդրո՛ւմ եմ մի քիչ կամաց խոսացեք»: Եվ այնպես հերոսաբար է դա հայտարարում, կարծես հենց նոր ինքը շատ լուրջ մի խնդիր լուծեց: Եվ պատճառն այն չէ, որ նրան իրոք խանգարում էին: Պատճառն այն է, որ նա ուզում էր այլ մարդկանց վրա տպավորություն թողնել: Նրա կարծիքով, կողքից իրեն դիտող մարդիկ կմտածեն. «ի՜նչ համարձակ մարդ էր, նա ինչ-որ բան փոխեց»: Միգուցե և փոխեց, բայց ինչի՞ հաշվին: Նրա, որ որոշ մարդիկ իրենց վատ զգացին:

Կամ տեսնում ես փողոցում մեկը հեռախոսը ականջին դրած, անհանգիստ այս ու այն կողմ է քայլում, բարձր խոսում է, երբեմն գոռում: Նրան պետք է, որ իր վրա ուշադրություն դարձնեն: Նա ուզում է «հերոսի» տպավորություն թողնել, չէ՞ որ կարողանում է գոռալ: Բայց դա ընդամենը խաղ է: Ինչո՞ւ եմ գրում այս հոդվածը: Որովհետև հենց նոր նման մի տեսարան նկատեցի և որոշեցի գրել: Իսկ հոդվածի նպատակը ուսուցողական է, ասելիքն էլ հետևյալը՝ ուշադրություն մի դարձրեք նման մանրուքների վրա, պետք չէ նման եղանակներով մարդկանց ցույց տալ Ձեր «ուժը»: Եթե դուք ներքուստ վստահ եք Ձեզ վրա, ապա դրա կարիքը իրոք չկա: Հակառակը՝ հանգիստ եղեք: Ուրիշներին վիրավորելով ու անհարմար դրության մեջ դնելով ինքնահաստատվելը լուծում չէ: Ինքնահաստատվել պետք է բարի գործերով: Ինքնահաստատվել պետք է այնպիսի գործերով, որոնք իրոք լուրջ են, որոնք ինչ-որ բան են փոխում շրջապատում: Իսկ մանրուքների վրա ուշադրություն դարձնողներ միշտ էլ կան:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


7 մեկնաբանություն

  1. Լինում են դեպքեր, երբ ուղղակի չես կարող չբարկանալ, երբ օրինակ տեսնում ես, որ փողոցում մեկը բարձր-բարձ գոռում է՝ ուշադրություն գրավելով իր վրա: Սակայն նման մարդկանց ուշադրություն դարձնելն իրոք անհեթեթությու է, ինչպես նաեւ նեռվերի անտեղի կորուստ:

    • Լինում են Սիրարփի ջան, խոսքը այն բարկանալու մասին է, երբ բարկանում ես տպավորություն թողնելու համար:

  2. Baic voch bolor depkerum e zairiut@ ushadrutiun gravelu mijoc, erbemn linum en lurj aritner zairanalu ev erben nuinisk aperic durs es galis, vori hamar heto inkd el es zghuum, baic da amenevin el ushadrutiun gravelu hamar che… chem ararkum kan depker, vor iskapes da arvum e tpavorutiun toghnelu hamar

    • Հա իհարկե ոչ բոլոր դեպքերում Սուսաննա ջան: Ուղղակի այս հոդվածը վերաբերվում է այն դեպքերին, երբ մարդիկ զայրանում են իրենց ուժը ցույց տալու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»