Ստարտափ

Սոցիալական ցանց, որը կփոխի աշխարհը

Երեկ հիմք դրվեց այս պահին մեր ամենամեծ նպատակի՝ sayyoy.com սոցիալական ցանցի ստեղծմանը: Սոցիալական ցանցի միտքը ծագել էր դեռ անցյալ տարի, սակայն այն շարունակում էր մնալ միայն թղթի վրա: Եվ միայն երեկ արվեց առաջին քայլը: Sayyoy.com-ը չի լինելու սոցիալական ցանց, որտեղ մարդիկ ուղղակի շփվելու են: Դա մարդկանց ինչ-որ բան է տալու: Դա նրանց օգտակար է լինելու: Մարդիկ իրենք են ուզելու գրանցվել կայքում: Միտքը, որի վրա հիմնված է սոցիալական ցանցը, աննախադեպ է և կարող է շատ արագ տարածվել ողջ աշխարհում: Sayyoy.com-ը լինելու է գլոբալ նախագիծ, այնպես ինչպես facebook-ը կամ twitter-ը: Այն ունի բոլոր հնարավորությունները դառնալու նման մասշտաբի սոցիալական ցանց: Ինչո՞ւ: Որովհետև այն մարդկանց ինչ-որ խնդիր է լուծելու, որն այս պահին դեռ լուծված չէ:

Սոցիալական ցանցի փորձարկումը նախատեսված է 2013 թվականի ամռանը: Ուղիղ մեկ տարի՝ նպատակն իրականություն դարձնելու համար: Այս պահին սոցիալական ցանցը գտնվում է նախագծման փուլում, այսինքն կա ամենակարևորը` գաղափարը, կա սոցիալական ցանցի անվանումը և կա թղթերի մի կույտ, որտեղ գաղափարը բիզնես պլան է դառնում: Բայց երբ պլանն արդեն վերջնական լինի, այն կարող ենք ներկայացնել ներդրողներին և կգա նախագիծը ֆինանսավորելու փուլը: Դրա հետ կապված միայն կարող եմ ասել, որ ֆինանսավորումը նախատեսված է Հայաստանից դուրս:

Ամեն դեպքում, սոցիալական ցանցի և նախագծի ընթացիկ վիճակի մասին մենք պարբերաբար կտեղեկացնենք հոդվածներով: Ինչո՞ւ: Որովհետև ուզում ենք ոգևորել հայ մարդկանց: Ուզում ենք, որ մարդիկ նույնպես սկսեն իրականացնել իրենց գաղափարները: Երբ մարդիկ տեսնեն, որ հնարավոր է զրոյից սկսել ինչ-որ լուրջ, գլոբալ նախագիծ և իրականություն դարձնել, նրանք նույնպես կփորձեն անել դա: Իսկ երբ նրանք սկսեն անել դա, այդ նախագծերից շատերը նույնպես իրականություն կդառնան: Հայաստանը փոքր երկիր է, բայց մարդու երևակայությունն ու ստեղծագործ միտքը չի սահմանափակվում փոքրով: Սկսեք իրականացնել Ձեր գաղափարները, ինչքան էլ որ դրանք անհավանական թվան:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

25 մեկնաբանություն

    • Արթուր ջան ցավոք դա հիմա չեմ կարող ասել 🙂 Ամեն ինչ պարզ կդառնա միայն այն ժամանակ, երբ սոցիալական ցանցը գործի:

  • դե Լուկա ջան ցանկանում եմ քո նպատակին կարողանաս հասնես,թեպետ համոզված եմ որ կհասնես ու հաջողությանբ կհասնես,,,,լավ ասեցիր,որ կարևորը գաղափարը կա,,,,մոտ 10 գաղափար ել ես ունեմ տարբեր ոլորտներից,,,,,իսկ քո նախաձեռնաց սոց.ցանցում առաջիններից մեկն ել ես կլինեմ գրանցված,,,նորից ցանկանում եմ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ:

  • Քեզ մաղթում եմ անսպառ եռանդ Luka ջան, և ցանկանում եմ, որ դու հասնես այն ամենին, ինչի մասին որ երազում ես, և դասվես աշխարհին հայտնի հաջողակների շարքում:

  • Shat urax em nmanatip naxadzernutyan hamar, ankexts asats hankartsakii eka, vorovhetev, ayn voroshakioren ham@nknum e diplomayinis arajarkutyan het, arajarkum em naev ditarkel im arajarkutyun@ kartsum em mi poqr, gone, ayn dzez kogni, ete iharke dem cheq, erkar jamank dimel em mi qani IT volorti kazmakerputyunneri sakayn hetazotutyun anckacnelu hamar hamadzaynutyun aydpes el chstaca, mi tesak chhetaqrqec irenc, asecin irenc biznesin chi ogni)))))))), aynuamenayniv, ete cankutyun kunenaq naev ditarkel im arajarkutyunner@ ays harci shurj urax klinem 🙂

    • Անի ջան մերսի, շուտով կգա ինչ-որ պահ, երբ ակտիվ կզբաղվենք միայն սոցիալական ցանցի նախագծով: Երբ այդ պահը գա, հաճույքով Ձեր առաջարկն էլ կլսենք: Ամեն դեպքում, եթե գաղափարը կա, արդեն զգում ես, դա լուրջ գաղափար է, թե հերթական միտքը:

  • Hajoxutyun em maxtum dzer naxagcin! Husov em ayn kardaracni spaseliqner@.
    Es arajinneric mek@ registracia klinem 🙂
    Shat ei uzum vaxuc vor mi hay mi lav soc canc stexci husov em spaseliqners kardaracneq.

    • Վահագ ջան նախ շատ ուրախ եմ կայքդ տեսնելու համար, մի քանի հոդված արդեն հասցրեցի կարդամ, շատ լավն էին, անպայման կշարունակեմ կարդամ:

      Մերսի 🙂
      Իսկ google+-ի խնդիրը որն էր?

  • Խնդրեմ Լուկա ջան, ուրախ եմ, որ քեզ դուրա եկել 🙂
    Ուրեմն բոլոր սոց ցանցերը մինչև ֆեյսբուքը հնարավորություն էին տալիս նոր ծանոթության, իսկ օրինակ Ցուկերբերգը որոշեց, որ ավելի լավ կլինի դիրքավորել ֆեյբուքն այնպես, որ լինի սոց ցանց, ով հնարավորություն կտա շփվել արդեն ծանոթ մարդկանց: Դրանով դիֆֆերենցացվեց մրցակիցներից ու շուկայում գրավեց առաջին տեղը, դե չհաշվենք QQ-ն, քանի որ այս ցանցը չկա մեզ մոտ չինացիներիննա :Դ
    Իկ Twitter-ը առաջարկեց այն, ինչ մարդիկ անում են տվյալ պահին, ինչ մտածում են տվյալ պահին, որը նույնպես ինչ որ չափով նորություն էր, իսկ ահա google +ը ինչ նոր առաջակ արեց? ինչով նա մտավ մեր ենթագիտակցության մեջ? գրեթե ոչնչով Լուկա ջան, դրա համար ասեցի, որ հույս ունեմ այդ խնդիրը չի լինի, քանի որ ինչքան էլ գուգլը լինի հզոր միևնույնն է, այս ծրագիրն այն բումը չունեցավ մի պատճառով, որ ոչինչ նոր բան չառաջարկեց:

  • Լուկա ջան, Դու միշտ հանրօգուտ գործերով ես զբաղվում, Հաջողության բլոգն ու այս նախագիծը դրա վառ ապացույցներն են:Թող Քո բոլոր նախաձեռնությունները հաջողվեն:

  • Հրաչ ջան, հաջողություն, կասկած չկա, որ մեծ Ձգտմամբ ու Հավատով ամեն ինչի կարելի է հասնել: Իմ մասով օգնելու բան լինի, խնդրում եմ ասես 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»