«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Իսկ դու ի՞նչ ես տեսնում

Հեղինակ՝ Marine Amiryan

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ անձրևից հետո երկու տարբեր մարդիկ դուրս են գալիս զբոսնելու: Նրանցից մեկը տեսնում է կեղտոտ ջրափոս, իսկ մյուսը՝ դրանում արտացոլված փայլփլուն աստղեր… Նրանք տեսնում են այն, ինչ կարող են, այսինքն՝ եղանակի կամ արտաքին աշխարհի նկատմամբ ունեն տարբեր պատկերացումներ: Այլ հարց է՝ դա լավ է թե վատ, այստեղ կարևորն այն է, որ երկուսն էլ ճիշտ են՝ կախված, թե ինչպես են դրան նայում…

Մի հետաքրքիր պատմություն հիշեցի: Երբ ամուսնական զույգը տեղափոխվում է այլ բնակարան, կինը պատահաբար պատուհանից նկատում է հարևանուհուն, ով լվացք է փռում: Անձայն զարմանում է նրա կեղտոտ լվացքի վրա, մտածում, որ վերջինս մաքրասեր չէ: Մեկ-երկու օր հետո կրկին տեսնում է հարևանուհուն կրկին կեղտոտ լվացք փռելիս: Այս անգամ արտահայտվում է ամուսնու մոտ՝ ասելով, թե այդ կինը հավանաբար լվացք անել չգիտի: Հետո էլի նման իրավիճակ. սկսում է ամուսնուն պատմել, որ հարևանուհին վատ օճառ է օգտագործում, այդ իսկ պատճառով նրա լվացքն այդքան կեղտոտ է ստացվում: Ամուսինը ոչինչ չի ասում: Մի օր էլ, երբ կինը մոտենում է պատուհանին, զարմանքով նկատում է, որ հարևանի կնոջ լվացքը ձյունաճերմակ է: Ամուսնուն ասում է, որ հավանաբար վերջինս սովորել է մաքուր լվացք անել, որին ի պատասխան լսում է.

– Պարզապես ես առավոտյան վաղ էի արթնացել և վերջապես մեր պատուհանը մաքրեցի…

Մեր կյանքում նույնպես նմանատիպ իրավիճակներ են լինում, և մեր «պատուհանը» ցույց է տալիս այն, ինչ երևում է որպես իրականություն: Ըստ իս՝ պետք է կարողանանք հնարավորինս մաքրել մեր «ակնոցները», որպեսզի անձրևից հետո կարողանանք հաճելի եղանակը նկատել: Դուք որոշեք, թե որն էք նախընտրում` տեսնել կեղտոտ ջրափո՞սը, թե՞ այն լուսավոր աստղերը, որոնք արտացոլված են այդ ջրափոսում:

Հեղինակի մասին

Marine Amiryan

6 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»