
Ապրիր երազանքդ

Հարգելի ընթերցողներ, այսպես է կոչվում նորաբաց մի կենտրոն, որը կարծում եմ շատերին կհետաքրքրի: «Ապրիր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինշյան կենտրոնը սկսեց գործել վերջերս և ես շատ ուրախ եմ դրա համար: Կենտրոնի նպատակը, ինչպես և մերը, ինչպես և առաջնորդության, հաջողության և ինքնազարգացման ուղղվածությամբ հայկական բոլոր նախագծերինն ու կենտրոններինը նույնն է` ոգեշնչել մարդկանց, սովորեցնել նրանց հաղթահարել սահմաններն ու սահմանափակումները, հասնել հաջողությունների և իրականացնել երազանքները: Կյանքի հմտություններ: Սրանք այն հմտություններն են, որոնք չեն սովորեցնում դպրոցում, և որոնք, ինչպես ես հասկացա իմ կյանքի ավելի ուշ փուլերում, շատ ավելի կարևոր են, քան մնացածը: Կյանքի այդպիսի հմտություններից են` մարդկանց հետ շփում, ժամանակի կառավարում, ձգտման, վստահության և նպատակների իրականացման սերմանում, հաղորդակցություն, հանրային խոսք, թիմային աշխատանք, բանակցություններ, երջանիկ ամուսնական հարաբերությունների կառուցում և այլն:
Կենտրոնում կազմակերպվում են թրեյնինգներ, սեմինարներ, ընկերական զրույցներ և տրվում են պրակտիկ գիտելիքներ բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են ինքնակատարելագործվելու և սովորելու: Կենտրոնը բաց է մինչև 30 տարեկան բոլոր ուսանողների և համալսարանական շրջանավարտների համար: Ինչպես նշված է կենտրոնի կայքում «այս հմտությունները կօգնեն երիտասարդներին կյանքում դառնալ արդյունավետ առաջնորդներ, այնպիսի աշխատողներ, որ յուրաքանչյուր գործատու կցանկանա աշխատել նրանց հետ, աշխատանքի վայրում լավ մենեջերներ, առաջադեմ ծնող, ամուսին, կին: Երբ իրենց ներսում զարգացնեն այս հմտությունները, երիտասարդները կդառնան ավելի լավատես, ինքնավստահ, մոտիվացված և հաստատակամ»:
Դե ինչ, ապրեք Ձեր երազանքը, իսկ «Ապրիր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինշյան կենտրոնին մաղթում եմ հաջողություն և հավատում, որ նրանք կդառնան այն սյուներից մեկը, որոնք ամեն ինչ կանեն մեր երիտասարդությանը վստահ ու ոգեշնչված դարձնելու համար:

Կան մարդիկ, որոնց գոյությունը միայն ապացուցում է, որ կյանքում կարելի է հասնել ամեն ինչի




12:30 am
Ես մեծ սիրով կհաճախեմ.
8:30 pm
shat lav ban eq mtacel
7:43 pm
Isk vortex e gtnvum ayd kentron@?
6:02 pm
Բաղրամյան 18 հասցեում Լիանա ջան:
7:02 pm
Erazanknere makur en erexayi pes, nranq aveli sat bari en, lusexenm ev amenakarevore voc voq ayn ci karox xlel qezanic…….