« »

Ինչպե՞ս «սար բարձրանալ»

Ինչպե՞ս սար բարձրանալ

Ըստ հոգեբանների այն, ինչ կատարվում է մեր շուրջը, չեզոք է, մենք ենք դրան կպցնում լավի կամ վատի պիտակը, որակավորում տվյալ իրադարձությունը կամ իրավիճակը: Ես լիովին համաձայն եմ այս տեսակետի հետ: Պատկերացնենք մի այսպիսի իրավիճակ. ասենք մի խումբ մարդկանցով սար ենք բարձրանում, ոմանք ընկնում են, ոմանք կեսից հրաժարվում, մի մասը կանգնում են և հարմարվում այդտեղ, միայն մի քանի հոգուս է հաջողվում հասնել գագաթին և վայելել հաղթանակը: Ձեր կարծիքով, սարը ո՞ւմ «կսիրի» և տեղ կտա: Ում տվել եմ այս հարցը, պատասխանել է, թե նրանց, ովքեր կարողացել են խոչընդոտները հաղթահարել և բարձունքում իրենց տեղը հաստատել: Ոչ, սարի համար միևնույնն է, թե ով կբարձրանա և ով կընկնի, ձեր համար չպետք է միևնույնը լինի: Նկատի ունեմ, որ կյանքն էլ չեզոք է մեր նկատմամբ, հնարավոր է, որ այլ կարծիքներ ու տեսակետներ լինեն, սակայն ես այդպես եմ մտածում:

Ըստ իս՝ մեր նպատակներին հասնելն այնքան էլ բարդ չէ, իհարկե խոսքս իրատեսական ցանկություններին է վերաբերում, պարզապես մեզ շատ է խանգարում արտաքին գործոնը, որը հենց մեր ներսում ձևավորված խուճապի պատճառով է «արթնանում»: Իսկ ինչպե՞ս է ազդում արտաքին ազդեցությունը մեր նպատակների վրա: Հիմա վերադառնանք սարին: Եթե մեզ համար շատ կարևոր է վեր բարձրանալը, ապա սկսում ենք սարին «համոզել», նրանից կախում ունենալ, վախենալ և այլն, բայց չէ՞ որ արտաքին աշխարհի համար կարևոր չէ մեր նպատակը, և նա չի էլ պատրասվում մեզ խանգարել: Փաստորեն մենք ուշադրություն ենք դարձնում այն բաներին, որոնք չկան կամ էական չեն, սկսում ենք մեղավորներ փնտրել և շեղվել իրական խնդիրներից, որոնք էլ հենց պիտի լուծենք:

Բերեմ մի օրինակ: Ասենք՝ մենք պետք է անցնենք գետնին դրված գերանի վրայով, որը հեշտությամբ անցնում ենք: Երբ նույն գերանը դրված լինի վարար գետի վրա, ապա մեծամասնությունն ուղղակի կընկնեն, թեև չափը թույլ է տալիս հանգիստ անցնել: Սա ցույց է տալիս, որ մենք չենք հաշվարկում իրական վտանգը, չենք կարողանում առանց ավելորդ հույզերի, ինչն էլ իրականում խանգարում է մեր ծրագրերին: Նման դեպքերում պետք է հիշենք, որ այդպիսի իրավիճակն ավելի շատ ձախողման է տանում, իսկ եթե կարողանանք ավելի քիչ ուշադրություն դարձնել արտաքին գործոններին, ապա հավատացեք՝ անպայման կհասնենք մեր նպատակներին: Մի հարց և խորհուրդ. «ինչպե՞ս նստել փշոտ ոզնու վրա»: Պատասխան. «մոռացեք ոզնու մասին, հետո նրան մի կողմ հրեք և հանգիստ տեղավորվեք»:

The following two tabs change content below.

Marine Amiryan

Վերջին հոդվածները: Marine Amiryan (տեսնել բոլորը)

2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


6 մեկնաբանություն

  1. Իսկապես մեր հույզերն ու պատկերացումները հաճախ կարող են լուրջ խոչնդոտ հանդիսանալ հաջողության հասնելու համար: 🙂

  2. Այս հոդվածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրականում մենք ինքներս ենք մեր արգելքների պատճառը: Շատ շնորհակալություն ձեզ, հրաշալի օրինակ բերեցիք հոդվածում` մտածելու և շատ բաներ վերանայելու համար:

    • Ինչպես ասել է մի փիլիսոփա.« մարդը բոլոր իրերի չափանիշն է»: Համենայնդեպս, մարդը չի կարող անտարբեր մնալ իր շուրջը կատարվող երևույթների նկատմամբ, քանի որ նա ունի բանականություն, սիրտ և զգացմունքներ: Ուղղակի պետք է փորձել որքան հնարավոր է ռեալ լինել, միևնույն ժամանակ չկորցնելով ձգտելու ու երազելու կարողությունը:
      Մարդն իր գործադրած ջանքերին համապատասխան արդյունքներ է ստանում: Ուստի լեռան բարձունքը հաղթահարում է նա, ով մեծ ցանկությամբ սկսում է վերելքը՝ առանց ետ նայելու:
      Այո, երբեմն մարդիկ ստիպված են զգալ ոզնու փշերը: Սակայն եթե մարդիկ այդքան հեշտությամբ կարողանային մի կողմ հրել և ազատվել նրանից, ամեն ինչ այլ կլիներ: Հաջողության ճանապարհին մարդը պետք է զգա նաև ոզնու փշերը: Ցավոք, շատ մարդիկ չեն դիմանում այդ ծակոցներին և մի կողմ են դնում իրենց երազանքը:
      Փորձենք ազատվել « փշոտ ոզնուց», բայց հարկ եղած դեպքում դիմանանք նրան՝ հանուն հաջողության:

  3. Ete karonanq jisht kormnoroshvel – vorn e karevorn u ankarevore, amen inch lav klini, aynpes che? Hodvace shat lavn er…

  4. Շատ լավ հոդված էր, իհարկե եթե կարողանանք շատ ճիշտ կողմնորոշվենք հրաշալի կլինի, բայց նույնիսկ եթե երկմտում ենք պետք է գործել, ընթացքում ամեն ինչ պարզ կլինի, եթե դանդաղում ենք մի օր զարմանքով նկատելու ենք որ ինչ որ մեկն արդեն հասցրել է իրականացնել մեր երազանքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»