«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հեղինակային առակներ

Մի հուսահատվեք, ոչինչ հավերժ չէ. առակ

Տարեց գյուղացին գլուխն ափերի մեջ առած, հուսահատված կուչ էր եկել: Արդեն չորս ամիս էր, ինչ անձրև չէր եկել: Նա նայում էր իր հեկտարներով հողերին և ոչինչ չէր տեսնում: Այնտեղ, որտեղ պետք է կանաչն ու բերքը լինեին, միայն հող էր, կարծես անապատում լիներ: «Ի՞նչ եմ անելու», – մտածում էր գյուղացին, – «ջուր չկա, բերք չկա, ոչինչ չկա: Ինչպես եմ սրա տակից դուրս գալու»: Գյուղացուն բերք էր անհրաժեշտ: Այդ բերքով էր նա ապրում, ընտանիքը կերակրում, դրանով էր նա զբաղվում, դա էր նրա կյանքը: Բայց բերք չկար: Գյուղացուն թվաց, որ աշխարհը շուռ է եկել, որ ամեն ինչ իր դեմ է: Նա նստել էր այն հողի վրա, որն այսքան ժամանակ իրեն պահել էր, երեխայի պես կուչ էր եկել և չգիտեր ինչ աներ: Նստեց մի քանի ժամ, հետո որոշեց վեր կենալ գնալ: Մտածմունքներից ուժասպառ էր եղել, պետք է հանգստանար:

Երբ հասավ տուն, քնեց և մի երազ տեսավ: Երազում հարուստ կալվածատեր էր: Կանգնած էր դաշտում և հետևում էր, թե ինչպես են իր ծառաները դաշտում աշխատում: Բոլորն ուրախ այս ու այն կողմ էին վազում: Մի քանի հոգի կովերն էին արածացնում, մյուսները բերք էին հավաքում, ոմանք ծնկի եկած հողն էին փխրեցնում, ոմանք չոր խոտերից դեզ էին հավաքում, ինչ-որ մեկն էլ ցանկապատի վրա նստած բարձր գոռում էր. «շարժվե՛ք, շարժվե՛ք, շուտով անձրև է գալու»: Երբ լսեց անձրև բառը, տեղից վեր թռավ: Հագավ շորերն ու վազեց դուրս: Անձրև էր գալիս…

Հաճախ մեր կյանքում ամեն ինչ փոխվում է հենց այն ժամանակ, երբ մեզ թվում է, որ ամեն ինչ վերջացած է: Մեծագույն հաղթանակներին միշտ էլ նախորդում են անհաջողությունները: Երբեմն այդ անցումը այնպես կտրուկ է կատարվում, որ զարմանում ես` ինչպե՞ս կարող էր: Երբեք մի հուսահատվեք, ոչինչ հավերժ չէ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»