« »

Զրոյից բիզնես սկսելու մի տարբերակ

Զրոյից բիզնես

Նախապես պլանավորելը մեծ քայլ է դեպի հաջողությունը: Այդ պատճառով էլ փորձեք նախապես պլանավորել, թե ինչպես կարող եք գրեթե ոչնչից հասնել հաջողակ բիզնեսի, ընդ որում գոյություն չունի մեկ ընդհանուր բանաձև և ամեն մարդ հենց իր համար պետք է պլանավորի` հաշվի առնելով իր ֆինանսական դրությունը, նպատակասլացությունը, բանիմացությունը, բնավորությունը և այլ առանձնահատկություններ: Ահա այդպիսի մի օրինակ:

Ենթադրենք դուք ունեք աշխատանք, որի համար ձեզ վճարում են ամսեկան 200 000 դրամ: Եթե ամեն ամիս այդ գումարից տնտեսեք 85 000 դրամ (դա շատ բարդ կլինի, ոմանց համար նույնիսկ` անհնար), ապա մեկ տարի անց դուք կունենաք ավելի քան 1 000 000 դրամ: Ձեր տնտեսած գումարն անպայման բանկում կպահեք, որպեսզի ինֆլիացիայի հետևանքով այն չկորցնի իր գնողունակությունը: Այդ գումարով կարող եք սկսել մի շատ փոքրիկ բիզնես, իսկ եթե գումարը չբավականացնի՝ կարելի է նաև վարկ վերցնել: Ցանկալի կլինի, որ ձեր միջոցներով կարողանաք միանալ որևէ արդեն գործող բիզնեսի, քանի որ հենց սկզբից դա ձեզ համար մեծ առաջընթաց կլինի: Բացի դրանից բիզնեսը թիմային խաղ է, այդ պատճառով էլ գործընկեր և օգնական ուժ ունենալը մեծ առավելություն է:

Շատերը սեփական գործը սկսելուց հետո թողնում են իրենց աշխատանքը, բայց դուք այդպես չեք վարվի: Շարունակեք աշխատել և դրա հետ միաժամանակ համատեղել ձեր փոքրիկ բիզնեսը: Բիզնեսից ստացված եկամուտը մի ծախսեք, այլ օգտագործեք այն ձեր գործն ընդլայնելու համար: Բացի այդ շարունակեք ամեն ամիս ձեր աշխատավարձից 85 000 դրամ ներդնել ձեր բիզնեսի մեջ: Այդպես այնքան կշարունակեք մինչև ձեր բիզնեսն այնքան եկամուտ բերի, որ կարողանաք վերջապես թողնել աշխատանքը, որից հետո ավելի շատ ժամանակ կունենաք ձեր բիզնեսն ընդլայնելու համար:

Հաջորդ քայլը ներդրումներն են, որոնք պետք է անեք ձեր բիզնեսից ստացված եկամուտով: Սկզբի համար լավ կլինի դրանք անել ինտերնետում, քանի որ սկզբում դուք դեռ բավարար գումար չենք ունենա այլ ոլորտների համար: Բացի դրանից ինտերնետում կան նախագծեր, որոնց միջոցով կարելի է արագ ձեր ունեցած գումարները բազմապատկել: Օրինակ` ես գիտեմ նույնիսկ օնլայն խաղեր, որոնք որոշ դեպքերում կարող են բարձր եկամտաբերություն ապահովել, բայց չեմ կարծում, որ այնտեղ արժե մեծ գումարներ ներդնել: Հաջորդ քայլը անշարժ գույքի ոլորտում ներդրումներն են, որոնց համար կարող եք օգտվել մի քանի փորձված, լավ հնարքներից: Այսպես կոչված «վարկի տակ մնացած» բնակարանները  բանկերը վաճառում են աճուրդի միջոցով, դա լավ հնարավորություն է իրական գնից ավելի էժան գնով անշարժ գույք ձեռք բերելու համար: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել, որ ձեր ձեռք բերած բնակարանը (բնակարանները) այնպիսի հարմար տեղում գտնվի, որ հնարավոր լինի այն (դրանք) վերածել խանութի կամ որևէ այլ բիզնեսի: Այնուհետև, դուք հավանաբար ժամանակ  և ցանկություն էլ չեք ունենա քաղաքի մյուս ծայրում խանութ աշխատեցնելու, այդ պատճառով էլ այն վարձով կտաք: Արդյունքում ստացված վարձերը կփակեն բնակարանի (արդեն վերածված խանութի կամ այլ բիզնեսի) վերանորոգման և այլ ծախսերը, և ձեզ էլ դեռ լրացուցիչ գումար կմնա:

Այդպես կշարունակեք վարձով տալ և դրանից որոշ եկամուտ ստանալ այնքան ժամանակ, քանի դեռ գնորդ չի գտնվել, ում ձեր ձեռք բերած բնակարանը կվաճառեք արդեն գործող խանութի կամ այլ բիզնեսի գնով, այսինքն` ձեր  ձեռք բերած գնից շատ ավելի թանկ: Այդպես շարունակելով կանցնեք ավելի բարդ և ավելի ռիսկային ներդրումների, որոնք ավելի մեծ եկամուտ ստանալու հնարավորություն կտան: Դրանք են արժեթղթերը: Կկազմեք պորտֆել, կունենաք և′ բաժնետոմսեր, և′ պարտատոմսեր: Կօգտվեք Ուորեն Բաֆֆեթի օրինակից, ձեր պորտֆելը կկազմեք 10-15 առաջադեմ կազմակերպությունների բաժնետոմսերից, քանի որ առաջադեմ կազմակերպություններն ունեն առաջադեմ մասնագետներ, որոնցից էլ հիմնականում կախված է կազմակերպությունների առաջընթացը: Եթե ձեր կատարած ներդրումներն իրենց արդարացնեն, դրանցից ստացված եկամուտը կրկին կներդնեք բիզնեսի մեջ և հակառակը:

Այսպես, զրոյից սկսելով, դուք և՛ բիզնեսով կզբաղվեք, և՛ ներդրումներ կանեք, որոնք կսնեն մեկը մյուսին: Ահա փող աշխատելու մի տեսականորեն ձևակերպված պլան: Այս ամենը, իհարկե, բարդ կլինի, բայց աշխատասիրության և մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր է դա իրագործել: Հետագայում ավելի մանրամասն կներկայացնեմ, թե ինչպես կարելի է դա անել:

2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


35 մեկնաբանություն

  1. Mitq@ lavn e bayc Hayastanum 200000 qchern en stanum u stanalu depqum el shateri hamar 85000 tntesel@ shat dzhvar klini :) shateri hamar grete anhnar.
    Bayc sxeman shat lavna u ashxatuma bayc biznes plan@ petq e gone 100000-i hamar hashvarkvi vor shateri hamar ogtakar lini.
    U senc ban ovqer uzenan anen xorurd em talis zspel pox caxselu cankutyunnern u gaytakxutyunner@ ev vorqan hnaravor e barcr tokos kutaken nerdrumneri npatakov.
    U nerdreq aynpisi bani mej voric shat lav eq haskanum kam cacr riskaynutyan inchvor bani mej.

  2. Ես իմ Էությամբ լավատես եմ եմ , ուղակի այս ամենը այդքանել չի համապատասխանում իրականությանը:Համամիտ եմ Edgarseo ի հետ Հայաստանում շատ քչերն են ստանում 200 000 դրամ աշխատավարձ ուր մնաց տնտեսեն :Այ օրինակ իմ աշխատավարձը 100 000 դրամ է ու հազիվ եմ բավականացնում ուր մնաց տնտեսեմ :Բայց երազում եմ անձնական բիզնես մասին

    • Marish ջան չէի ասի որ ինչ-որ անհավանական բան է գրած: Անշարժ գույքի պահը հանած, որն ավելի մեծ ներդրումներ է պահանջում, մնացածը անձամբ ես կիրառել եմ, իմ մոտ ամեն ինչ այդպես է սկսել: Մի օր մանրամասն պատմությունը կգրեմ, բայց ոչ հիմա: Իսկ աշխատավարձի հետ կապված, թող դա չլինի 200 000, իսկ խնայելու գումարն էլ թող չլինի 85 000, այլ օրինակ 20 000: Բայց դա անպայման պետք է արվի, եթե ուզում եք ինչ-որ բան սկսել: Հակառակ դեպքում պետք է ինչ-որ նորարարական գաղափար ունենաք և ներդրողներ գտնեք, որ հավատան ձեզ և ֆինանսավորեն:

  3. Nereceq, isk ete ashxatavardz@ 200 000-ic ca&r e, ayd depqum inch anenq?

    • Զառա ջան, փորձեք ավելի քիչ խնայել, թող 2 տարի տևի, բայց սկզբնական գումար կունենաք ինչ-որ բան նախաձեռնելու համար:

  4. Ասյտեղ ամենակարևորը հենց տնտեսելն է: Այն շատ բարդ է, բայց դա չի նշանակում, որ հնարավոր չէ, ուղղակի պիտի իմանաք, թե ինչպես դա անել: Մարիշ ջան, եթե դուք ստանում եք 100000դր, բնականաբար, դուք չեք կարող 85000դր տնտեսել: Այդ դեպքում դուք պետք է ձեր համար այլ պլան մտածեք: Ինչպես ես նշել եմ` ամեն մարդ պիտի իր համար հատուկ պլան մտածի հաշվի` առնելով իր առանձնահատկությունները, այդ թվում և ֆինանսական դրությունը: Փոխարենը դուք կարող եք ավելի քչից սկսել, որպեսզի պարզաբես զարգացնեք ձեր մեջ տնտեսելու ունակությունը, բայց իմ գրած տարբերակի համար կարծում եմ պետք է ամեն կերպ ձգտեք նախ տնտեսել սովորել, հետո ամսեկան ստանալ 200000դր աշխատավարձ(հետագայում մանրամասն կգրեմ, թե ինչպես կարելի է դա անել): Ինչ վերաբերում է անշարժ գույքի ներդրումներին, ապա դա այդքան էլ շատ գումար չի պահանջում իմ գրած տարբերակի համար: Եթե դուք զարգացրել եք ձեր բիզնեսը և մյուս մանր ներդրումները այնքան, որ կարող եք դրա միջոցով հավաքել գոնե 25 000 $ ապա գնացեք 9-րդ Մասիվ և հենց հիմա այնտեղ կարող եք գտնել այնպիսի բնակարան, որը կարելի է խանութի կամ այլ բիզնեսի վերածել:

    • Հա ճիշտ ես Tntesaget. ջան, եթե 20.000$ էլ նույնիսկ կարողանաս անշարժ գույքի վրա ծախսես սկզբնական, կարող ես օրինակ Աբովյանում կամ Էջմիածնում էլ նորմալ բնակարան առնես: Երկու քաղաքներում էլ անշարժ գույքը պահանջարկ ունի և հետագայում կարծում եմ ավելի կաճի:

  5. Համաձայն եմ այն կարծիքի հետ, որ Հայաստանում 200.000 դրամ աշխատելն այդքան էլ հեշտ չէ, սակայն տնտեսելը նաեւ մարդու բնավորությունից է գալիս, օրինակ ես եթե ստանամ աշխատավարձ ու մի օրում այն վատնեմ, ապա պարզ է, որ անկախ նրանից 20.000 թե 200.000 ստանամ, հաջորդ րոպեին այդ գումարը փոշիանալու է: Իսկ եթե մարդ ճիշտ կերպով տնտեսում է, ապա նա զրոյից հաստատ կարող է հասնել միլիոնի

  6. Գումար տնտեսելն ինձ մոտ դժվար է ստացվում, բայց այս ամիս առաջին քայլն արեցի, հուսով եմ այդպես կշարունակեմ … :)

  7. xorhurd chem ta varkov pox vercnel, vochinch varkov pox mi vercreq poxaren@ tnteseq evs mek tari

    • Համաձայն եմ, մանավանդ սկսնակ բիզնեսի համար վարկը խիստ անցանկալի բան է, այն էլ Հայաստանում, բայց արդեն գործող բիզնեսի համար շատ դեպքերում վարկը նույնիսկ անհրաժեշտություն է:

  8. ԱՅՈ ՁԵՐ ԱՍԱԾԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ ԲԱՅՑ ԵԹԵ ԽՆԴՐԵՄ ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՉԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ:

    • VARD ջան օրինակ` արտադրության ոլորտում կարող է մի պահ գալ, որ անհրաժեշտ լինի նոր տեխնիկա ձեռք բերել, որը եթե ձեռք չբերեն, ապա մրցակցությունից դուրս կմնան, բայց դրա համար բավական գումար չլինի: Իհարկե, նման դեպքերում բաժնետիրական ընկերությունները կարող են նաև այդ գումարը ստանալ բաժնետերերի ներդրումների միջոցով, սակայն հաճախ, մանավանդ փակ բաժնետիրական ընկերությունները, բաժնետերերից չեն կարողանում հավաքել ողջ գումարը: Այդ դեպքում մի մասը բաժնետերերից են ստանում, մնացածը վարկերի կամ փոխառությունների միջոցով:

  9. ԲԱՐև ՁԵԶ ԵԹԵ ԽՆԴՐԵՄ ՉԵՔ ԱՍԻ ,ԵԹԵ ՓՈՂ ՈՒՆԵՆԱՅԻԿ ԻՆՉ ԲԻԶՆԵՍՈՎ ԿԶԲԱՂՎԵԻՔ ԴՈՒՔ:

    • VARD ջան, ես ոչ այնքան կարևոր եմ համարում այն, թե կոնկրետ ինչ բիզնեսով ես զբաղվում, այլ այն, թե ինչպես ես դա անում: Թեկուզ հասարակ խանութ արժի բացել, մարդիկ դարեր շարունակ առևտրի միջոցով փող են աշխատել, հիմա էլ կարելի է նույնը անել: Շատ հաճախ են մարդիկ ուզում մի նոր ու յուրահատուկ գործից սկսել, որ ոչ ոքի մտքով չի անցել նման բան անել, բայց իրականում դա հաջողության երաշխիք չէ: Կարևորը պետք է իմանալ ինչ անել և ինչպես անել, ընդ որում ինչ անելը գործի ասենք 20 տոկոսն է, իսկ ինչպես անելը` 80 տոկոսը:

  10. ՇԱՏ ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

  11. ԲԱՐև ՁԵԶ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՎՈՐ ԻՆՁ ՄԻ ԼԱՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱՔ ԵՍ ՁԵՐ ԱՍԱԾ ՓՈՂԸ ՈՒՆԵՄ և ՈՒԶՈՒՄ ԵՄ ԲԻԶՆԵՍ ՍԿՍԵԼ ԲԱՅՑ ՉԳԻՏԵՄ ԻՆՉ ԲԻԶՆԵՍ ՍԿՍԵՄ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՄԻ ՔԱՆԻ ԲԻԶՆԵՍ ՍԿՍԵԼՈՒ ՄՏՔԵՐ ԱՍԵՔ:

    • Մինչև Tntesaget-ը պատասխանի, ես մի քիչ խառնվեմ :)
      Իսկ ինչ-որ հոբբի ունեք? ինչով եք սիրում զբաղվել? ցանկացած բան, դա փողի հետ կապ չունի

  12. ԼՈՒԿԱ ՋԱՆ ԵՍ ՈՒԶՈՒՄ ԷԻ ԻՄԱՆԱԼ ԵԹԵ ՄԱՐԴ ՓՈՂ ՈՒՆԻ ? ԻՆՉ ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՔ ԻՆՉ ԳՕՐԾՈՎ ԶԲԱՂՎԻ ՈՐ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՐԾ ՈՒՆԵՆԱ

    • VARD ջան հոբբիի պահը դրա համար էի հարցրել: Ցանկալի է մարդն այնպիսի բիզնես անի, որը կաներ նույնիսկ առանց փողի, քանի որ սիրում է դա անել, իսկ փողը որպես արդյունք լինում է: Այսինքն, եթե բիզնեսը քո համար ավելին է, քան փող աշխատելը, ապա այդ դեպքում հաճախ ամեն ինչ հաջողվում է:

      Իսկ անձամբ ես խորհուրդ կտայի ինչ-որ ինտերնետ բիզնես, բայց արտասահմանում: Այսինքն, ինչ-որ կայքի միտք մտածել, որը ձեր կարծիքով լավ ապագա ունի (Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում) և այդ գումարները ծախսել կայքի պատրաստման վրա:

      Կամ, եթե օրինակ ֆրանսերենի մասնագետ եք, կարող եք ուսումնական կենտրոն բացել:

      Շատ բիզնեսներ կան, բայց չկա ինչ-որ մեկը, որտեղ փողը ներդնեք ու հաստատ հաջողության կհասնեք: Ցանկացած բիզնես փորձն էլ յուրահատուկ է՝ մեկի մոտ ստացվում է, մյուսի մոտ ոչ: Փորձեք ինչ-որ բան գտնել, որը Ձեզ մոտ է:

      Իսկ բիզնեսից բացի, եթե ազատ գումար ունեք, խորհուրդ կտայի ներդնել արժեթղթերի մեջ: Համենայնդեպս միանգամից դա չի լինի, ուղղակի կարող եք սկսել ուսումնասիրել ոլորտը:

  13. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

  14. VARD ջան ես լրիվ համաձայն եմ Luka-ի հետ, մանավանդ կայքի հետ կապված: Ինտերնետային բիզնեսն ունի շատ առավելություններ: Բայց նաև ասեմ, որ կոնկրետ բիզնես ընտրելու համար պետք է անպայման հաշվի առնեք ձեր առանձնահատկությունները` ինչքան սկզբնական գումար ունեք, ինչ եկամտի աղբյուրներ ունեք, ինչքան և երբ կարող եք հետագայում ձեր գործի մեջ ներդնել, ինչից եք լավ հասկանում, ինչ մասնագիտություն ունեք, ում հետ եք համագործակցում, քաղաքի որ մասում եք ապրում, ինչքանով եք հոգեպես պատրաստ բիզնեսի համար և այլն:

  15. ձեզանից էլ եմ շնորհակալ

  16. բարև ձեզ խմդրում եմ ոչ ինդերնետային բիզնես առաջարկեք մի քանի հատ բիզնես սկսելու մտքեր առաջարկաք;

    • Լավ Վարդ ջան :)
      Ուղղակի մնացած բիզնեսներն ավելի դժվար կլինեն, որովհետև ֆինանսական ավելի մեծ ներդրումների հետ են կապված: Օրինակ, երկու միտք գրված է այս հոդվածում:

      Կարելի է նաև ծաղկի սրահ բացել՝ հետաքրքիր դիզայներական լուծումներով ու մատչելի գներով, կարելի է օրիգինալ հարսանյաց միջոցառումներ կազամակերպել կամ ոչ միայն հարսանյաց, կարելի է ընկերություն բացել, որը արտասահմանյան հայտնի գրքերը կթարգմանի հայերեն ու կվաճառի: Կամ գրքերից աւոդիոգրքեր կպպատրաստի, քանի որ աուդիոգրքերը գնալով ավելի մոդայիկ ու պահանջված են դառնում: Մի լավ տարբերակ էլ կա: Գնալ Չինաստան, համ մի քիչ հանգստանալ :) համ էլ շուկան ուսումնասիրել, այնտեղ ապրանքները շատ էժան են, ինչ-որ փոքրիկ բիզնես կարելի է սկսել, օրինակ պայուսակների կամ խաղալիքների վաճառք:

      Բոլոր օրինակներն էլ կարծում եմ այնպես չեն, որ Հայաստանում չկան, բայց դե դուք արդեն պետք է զգաք, թե ինչքանով եք հավատում այդ բիզնեսին:

      Ինձ ամենից շատ դուր է գալիս աուդիոգրքերի տարբերակը, միգուցե մենք էլ մի օր դրանով զբաղվենք:

      Կարելի է մտքերը մի քիչ զարգացնել: Օրինակ, ծառայություն բացել, որը տանից վերցնում է մարդու թվային նկարները, տպում և առաքում է դրանք տուն: Այսինքն, եթե դուք նկար ունեք տպելու, տանից դուրս չեք գալիս:

      Առայժմ այսքանը, հարցեր լինեն ասեք Վարդ ջան:

  17. չդիամացա, ու որոշեցի խարնվեմ, որ խպնդրեմ ինձ էլ կուղորդեք, ես շատ շատ եմ ուզում հիմնել կայուն ու հասատաուն բիզնես, բայց երևի խորհրդի կարիք ունեմ:
    Հոբիի համար կարող եմ ասել, որ ՀԿ ոլորտում շատ ակտիվ եմ, եղել եմ թե կամավոր, թե ղեկավար աշխատակազմում, հիմա էլ իմ համայնքում ղեկավարում եմ Ուսանողական ՀԿ, ունեմ շահած ծրագրեր, բայց դրանցից որևէ օգուտ երբևէ չեմ ունեցել չեմ էլ փորձել ունենալ անօրիանկան կերպով ու մի տեսակ ինձ էլ գնահատված չեմ զգում (((((((((((((((((((((((((( մի քանի մտքեր ունեմ սակայն չունեմ և ոչ մի կոպեկ դրանք իրականության շապիկ հագցնելու համար…..նոր եմ ավարտել ՀՊՏՀ ՄՏՀ բաժինը ու մեծ էներգիաով լցված պատրաստ եմ որևէ կերպ առաջ ընթանալ, պարազապես խորհրդատվության կարգի որևէ աջակցություն է հարկավոր, ուրախ կլինեի որևէ պատասխան ստանալ…………………..

    • Անի ջան միանգամից բիզնես դժվար կլինի: Խորհուրդ կտամ սկսեք աշխատել ինչ-որ ընկերությունում, արդեն կայուն եկամուտ ունենալ և այդ ընթացքում միաժամանակ մտածել բիզնեսի մասին: Հետո ձեր եկամուտից կխնայեք և ինչ-որ ժամանակ անց (միգուցե 1-2 տարի), արդեն սկզբնական գումար էլ կունենաք:

      Սա իհարկե խորհուրդ է այն դեպքի համար, եթե այս պահին չունեք հստակ բիզնես գաղափար, որին շատ հավատում եք, որով ոգևորված եք և որը անպայման ուզում եք մինչև վերջ իրականացնել: Եթե նման գաղափար կա, իհարկե պետք չէ ոչ մի տեղ աշխատել, պետք է կպնել դրան ու մինչև վերջ տանել: Բայց եթե դա չկա, ավելի լավ է քչից սկսել:

      Եթե ինտերնետ սիրում եք, կարելի է սկզբնական մի բլոգ բացել ու ձեր մտքերը կամ ցանկացած այլ ձեզ հետաքրքիր ինֆորմացիա գրել: Դա հնարավորություն կտա անընդհատ պահել աշխատանքային վիճակը, կապեր հաստատել ու ավելի զարգացնել մտածելակերպը:

      • Շատ շնորհակալություն,,, կհետևեմ խորհրդին, այո ունեմ հստակ գաղափար արդեն, վերջերս է ձևավորվել,,, կփորձեմ իրագործել, հույս ունեմ մոտ ժամանակաշրջանում տեսանելի արդյունքներ կունենամ ‘))))))))))))))))))))))) :)

  18. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԼՈՒԿԱ ՋԱՆ

  19. Շնորհակալություն հոդվածի համար: Շատ հիանալի ու ոգևորող հոդված է: Իմ մոտ միանգամից մի քանի միտք ծնվեց:

  20. բարև ԼՈՒԿԱ ջան մի հարցով եմ ուզում դիմել ձեզ բիզնեսմեն սովորելու համար քանի դարի է անհրաժեշտ

    • Բարև ձեզ VARD ջան,
      Բիզնեսմեն կարելի է դառնալ մի քանի ամսում, լավ բիզնեսմեն՝ տարիներով, բայց դե քանի տարի, դժվար է ասել, երբ դառնամ, ավելի վստահ կասեմ :)

Add Comment Register



Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

Մեկնաբանություններում կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>