Բիզնես և ֆինանսներ

Զրոյից բիզնես սկսելու մի տարբերակ

Հեղինակ Tntesaget

Նախապես պլանավորելը մեծ քայլ է դեպի հաջողությունը: Այդ պատճառով էլ փորձեք նախապես պլանավորել, թե ինչպես կարող եք գրեթե ոչնչից հասնել հաջողակ բիզնեսի, ընդ որում գոյություն չունի մեկ ընդհանուր բանաձև և ամեն մարդ հենց իր համար պետք է պլանավորի` հաշվի առնելով իր ֆինանսական դրությունը, նպատակասլացությունը, բանիմացությունը, բնավորությունը և այլ առանձնահատկություններ: Ահա այդպիսի մի օրինակ:

Ենթադրենք դուք ունեք աշխատանք, որի համար ձեզ վճարում են ամսեկան 200 000 դրամ: Եթե ամեն ամիս այդ գումարից տնտեսեք 85 000 դրամ (դա շատ բարդ կլինի, ոմանց համար նույնիսկ` անհնար), ապա մեկ տարի անց դուք կունենաք ավելի քան 1 000 000 դրամ: Ձեր տնտեսած գումարն անպայման բանկում կպահեք, որպեսզի ինֆլիացիայի հետևանքով այն չկորցնի իր գնողունակությունը: Այդ գումարով կարող եք սկսել մի շատ փոքրիկ բիզնես, իսկ եթե գումարը չբավականացնի՝ կարելի է նաև վարկ վերցնել: Ցանկալի կլինի, որ ձեր միջոցներով կարողանաք միանալ որևէ արդեն գործող բիզնեսի, քանի որ հենց սկզբից դա ձեզ համար մեծ առաջընթաց կլինի: Բացի դրանից բիզնեսը թիմային խաղ է, այդ պատճառով էլ գործընկեր և օգնական ուժ ունենալը մեծ առավելություն է:

Շատերը սեփական գործը սկսելուց հետո թողնում են իրենց աշխատանքը, բայց դուք այդպես չեք վարվի: Շարունակեք աշխատել և դրա հետ միաժամանակ համատեղել ձեր փոքրիկ բիզնեսը: Բիզնեսից ստացված եկամուտը մի ծախսեք, այլ օգտագործեք այն ձեր գործն ընդլայնելու համար: Բացի այդ շարունակեք ամեն ամիս ձեր աշխատավարձից 85 000 դրամ ներդնել ձեր բիզնեսի մեջ: Այդպես այնքան կշարունակեք մինչև ձեր բիզնեսն այնքան եկամուտ բերի, որ կարողանաք վերջապես թողնել աշխատանքը, որից հետո ավելի շատ ժամանակ կունենաք ձեր բիզնեսն ընդլայնելու համար:

Հաջորդ քայլը ներդրումներն են, որոնք պետք է անեք ձեր բիզնեսից ստացված եկամուտով: Սկզբի համար լավ կլինի դրանք անել ինտերնետում, քանի որ սկզբում դուք դեռ բավարար գումար չենք ունենա այլ ոլորտների համար: Բացի դրանից ինտերնետում կան նախագծեր, որոնց միջոցով կարելի է արագ ձեր ունեցած գումարները բազմապատկել: Օրինակ` ես գիտեմ նույնիսկ օնլայն խաղեր, որոնք որոշ դեպքերում կարող են բարձր եկամտաբերություն ապահովել, բայց չեմ կարծում, որ այնտեղ արժե մեծ գումարներ ներդնել: Հաջորդ քայլը անշարժ գույքի ոլորտում ներդրումներն են, որոնց համար կարող եք օգտվել մի քանի փորձված, լավ հնարքներից: Այսպես կոչված «վարկի տակ մնացած» բնակարանները  բանկերը վաճառում են աճուրդի միջոցով, դա լավ հնարավորություն է իրական գնից ավելի էժան գնով անշարժ գույք ձեռք բերելու համար: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել, որ ձեր ձեռք բերած բնակարանը (բնակարանները) այնպիսի հարմար տեղում գտնվի, որ հնարավոր լինի այն (դրանք) վերածել խանութի կամ որևէ այլ բիզնեսի: Այնուհետև, դուք հավանաբար ժամանակ  և ցանկություն էլ չեք ունենա քաղաքի մյուս ծայրում խանութ աշխատեցնելու, այդ պատճառով էլ այն վարձով կտաք: Արդյունքում ստացված վարձերը կփակեն բնակարանի (արդեն վերածված խանութի կամ այլ բիզնեսի) վերանորոգման և այլ ծախսերը, և ձեզ էլ դեռ լրացուցիչ գումար կմնա:

Այդպես կշարունակեք վարձով տալ և դրանից որոշ եկամուտ ստանալ այնքան ժամանակ, քանի դեռ գնորդ չի գտնվել, ում ձեր ձեռք բերած բնակարանը կվաճառեք արդեն գործող խանութի կամ այլ բիզնեսի գնով, այսինքն` ձեր  ձեռք բերած գնից շատ ավելի թանկ: Այդպես շարունակելով կանցնեք ավելի բարդ և ավելի ռիսկային ներդրումների, որոնք ավելի մեծ եկամուտ ստանալու հնարավորություն կտան: Դրանք են արժեթղթերը: Կկազմեք պորտֆել, կունենաք և′ բաժնետոմսեր, և′ պարտատոմսեր: Կօգտվեք Ուորեն Բաֆֆեթի օրինակից, ձեր պորտֆելը կկազմեք 10-15 առաջադեմ կազմակերպությունների բաժնետոմսերից, քանի որ առաջադեմ կազմակերպություններն ունեն առաջադեմ մասնագետներ, որոնցից էլ հիմնականում կախված է կազմակերպությունների առաջընթացը: Եթե ձեր կատարած ներդրումներն իրենց արդարացնեն, դրանցից ստացված եկամուտը կրկին կներդնեք բիզնեսի մեջ և հակառակը:

Այսպես, զրոյից սկսելով, դուք և՛ բիզնեսով կզբաղվեք, և՛ ներդրումներ կանեք, որոնք կսնեն մեկը մյուսին: Ահա փող աշխատելու մի տեսականորեն ձևակերպված պլան: Այս ամենը, իհարկե, բարդ կլինի, բայց աշխատասիրության և մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր է դա իրագործել: Հետագայում ավելի մանրամասն կներկայացնեմ, թե ինչպես կարելի է դա անել:

Հեղինակի մասին

Tntesaget

53 մեկնաբանություն

  • Mitq@ lavn e bayc Hayastanum 200000 qchern en stanum u stanalu depqum el shateri hamar 85000 tntesel@ shat dzhvar klini 🙂 shateri hamar grete anhnar.
    Bayc sxeman shat lavna u ashxatuma bayc biznes plan@ petq e gone 100000-i hamar hashvarkvi vor shateri hamar ogtakar lini.
    U senc ban ovqer uzenan anen xorurd em talis zspel pox caxselu cankutyunnern u gaytakxutyunner@ ev vorqan hnaravor e barcr tokos kutaken nerdrumneri npatakov.
    U nerdreq aynpisi bani mej voric shat lav eq haskanum kam cacr riskaynutyan inchvor bani mej.

  • Ես իմ Էությամբ լավատես եմ եմ , ուղակի այս ամենը այդքանել չի համապատասխանում իրականությանը:Համամիտ եմ Edgarseo ի հետ Հայաստանում շատ քչերն են ստանում 200 000 դրամ աշխատավարձ ուր մնաց տնտեսեն :Այ օրինակ իմ աշխատավարձը 100 000 դրամ է ու հազիվ եմ բավականացնում ուր մնաց տնտեսեմ :Բայց երազում եմ անձնական բիզնես մասին

    • Marish ջան չէի ասի որ ինչ-որ անհավանական բան է գրած: Անշարժ գույքի պահը հանած, որն ավելի մեծ ներդրումներ է պահանջում, մնացածը անձամբ ես կիրառել եմ, իմ մոտ ամեն ինչ այդպես է սկսել: Մի օր մանրամասն պատմությունը կգրեմ, բայց ոչ հիմա: Իսկ աշխատավարձի հետ կապված, թող դա չլինի 200 000, իսկ խնայելու գումարն էլ թող չլինի 85 000, այլ օրինակ 20 000: Բայց դա անպայման պետք է արվի, եթե ուզում եք ինչ-որ բան սկսել: Հակառակ դեպքում պետք է ինչ-որ նորարարական գաղափար ունենաք և ներդրողներ գտնեք, որ հավատան ձեզ և ֆինանսավորեն:

  • Ասյտեղ ամենակարևորը հենց տնտեսելն է: Այն շատ բարդ է, բայց դա չի նշանակում, որ հնարավոր չէ, ուղղակի պիտի իմանաք, թե ինչպես դա անել: Մարիշ ջան, եթե դուք ստանում եք 100000դր, բնականաբար, դուք չեք կարող 85000դր տնտեսել: Այդ դեպքում դուք պետք է ձեր համար այլ պլան մտածեք: Ինչպես ես նշել եմ` ամեն մարդ պիտի իր համար հատուկ պլան մտածի հաշվի` առնելով իր առանձնահատկությունները, այդ թվում և ֆինանսական դրությունը: Փոխարենը դուք կարող եք ավելի քչից սկսել, որպեսզի պարզաբես զարգացնեք ձեր մեջ տնտեսելու ունակությունը, բայց իմ գրած տարբերակի համար կարծում եմ պետք է ամեն կերպ ձգտեք նախ տնտեսել սովորել, հետո ամսեկան ստանալ 200000դր աշխատավարձ(հետագայում մանրամասն կգրեմ, թե ինչպես կարելի է դա անել): Ինչ վերաբերում է անշարժ գույքի ներդրումներին, ապա դա այդքան էլ շատ գումար չի պահանջում իմ գրած տարբերակի համար: Եթե դուք զարգացրել եք ձեր բիզնեսը և մյուս մանր ներդրումները այնքան, որ կարող եք դրա միջոցով հավաքել գոնե 25 000 $ ապա գնացեք 9-րդ Մասիվ և հենց հիմա այնտեղ կարող եք գտնել այնպիսի բնակարան, որը կարելի է խանութի կամ այլ բիզնեսի վերածել:

    • Հա ճիշտ ես Tntesaget. ջան, եթե 20.000$ էլ նույնիսկ կարողանաս անշարժ գույքի վրա ծախսես սկզբնական, կարող ես օրինակ Աբովյանում կամ Էջմիածնում էլ նորմալ բնակարան առնես: Երկու քաղաքներում էլ անշարժ գույքը պահանջարկ ունի և հետագայում կարծում եմ ավելի կաճի:

  • Համաձայն եմ այն կարծիքի հետ, որ Հայաստանում 200.000 դրամ աշխատելն այդքան էլ հեշտ չէ, սակայն տնտեսելը նաեւ մարդու բնավորությունից է գալիս, օրինակ ես եթե ստանամ աշխատավարձ ու մի օրում այն վատնեմ, ապա պարզ է, որ անկախ նրանից 20.000 թե 200.000 ստանամ, հաջորդ րոպեին այդ գումարը փոշիանալու է: Իսկ եթե մարդ ճիշտ կերպով տնտեսում է, ապա նա զրոյից հաստատ կարող է հասնել միլիոնի

  • Գումար տնտեսելն ինձ մոտ դժվար է ստացվում, բայց այս ամիս առաջին քայլն արեցի, հուսով եմ այդպես կշարունակեմ … 🙂

    • Համաձայն եմ, մանավանդ սկսնակ բիզնեսի համար վարկը խիստ անցանկալի բան է, այն էլ Հայաստանում, բայց արդեն գործող բիզնեսի համար շատ դեպքերում վարկը նույնիսկ անհրաժեշտություն է:

    • VARD ջան օրինակ` արտադրության ոլորտում կարող է մի պահ գալ, որ անհրաժեշտ լինի նոր տեխնիկա ձեռք բերել, որը եթե ձեռք չբերեն, ապա մրցակցությունից դուրս կմնան, բայց դրա համար բավական գումար չլինի: Իհարկե, նման դեպքերում բաժնետիրական ընկերությունները կարող են նաև այդ գումարը ստանալ բաժնետերերի ներդրումների միջոցով, սակայն հաճախ, մանավանդ փակ բաժնետիրական ընկերությունները, բաժնետերերից չեն կարողանում հավաքել ողջ գումարը: Այդ դեպքում մի մասը բաժնետերերից են ստանում, մնացածը վարկերի կամ փոխառությունների միջոցով:

    • VARD ջան, ես ոչ այնքան կարևոր եմ համարում այն, թե կոնկրետ ինչ բիզնեսով ես զբաղվում, այլ այն, թե ինչպես ես դա անում: Թեկուզ հասարակ խանութ արժի բացել, մարդիկ դարեր շարունակ առևտրի միջոցով փող են աշխատել, հիմա էլ կարելի է նույնը անել: Շատ հաճախ են մարդիկ ուզում մի նոր ու յուրահատուկ գործից սկսել, որ ոչ ոքի մտքով չի անցել նման բան անել, բայց իրականում դա հաջողության երաշխիք չէ: Կարևորը պետք է իմանալ ինչ անել և ինչպես անել, ընդ որում ինչ անելը գործի ասենք 20 տոկոսն է, իսկ ինչպես անելը` 80 տոկոսը:

  • ԲԱՐև ՁԵԶ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՎՈՐ ԻՆՁ ՄԻ ԼԱՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱՔ ԵՍ ՁԵՐ ԱՍԱԾ ՓՈՂԸ ՈՒՆԵՄ և ՈՒԶՈՒՄ ԵՄ ԲԻԶՆԵՍ ՍԿՍԵԼ ԲԱՅՑ ՉԳԻՏԵՄ ԻՆՉ ԲԻԶՆԵՍ ՍԿՍԵՄ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՄԻ ՔԱՆԻ ԲԻԶՆԵՍ ՍԿՍԵԼՈՒ ՄՏՔԵՐ ԱՍԵՔ:

    • Մինչև Tntesaget-ը պատասխանի, ես մի քիչ խառնվեմ 🙂
      Իսկ ինչ-որ հոբբի ունեք? ինչով եք սիրում զբաղվել? ցանկացած բան, դա փողի հետ կապ չունի

  • ԼՈՒԿԱ ՋԱՆ ԵՍ ՈՒԶՈՒՄ ԷԻ ԻՄԱՆԱԼ ԵԹԵ ՄԱՐԴ ՓՈՂ ՈՒՆԻ ? ԻՆՉ ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՔ ԻՆՉ ԳՕՐԾՈՎ ԶԲԱՂՎԻ ՈՐ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՐԾ ՈՒՆԵՆԱ

    • VARD ջան հոբբիի պահը դրա համար էի հարցրել: Ցանկալի է մարդն այնպիսի բիզնես անի, որը կաներ նույնիսկ առանց փողի, քանի որ սիրում է դա անել, իսկ փողը որպես արդյունք լինում է: Այսինքն, եթե բիզնեսը քո համար ավելին է, քան փող աշխատելը, ապա այդ դեպքում հաճախ ամեն ինչ հաջողվում է:

      Իսկ անձամբ ես խորհուրդ կտայի ինչ-որ ինտերնետ բիզնես, բայց արտասահմանում: Այսինքն, ինչ-որ կայքի միտք մտածել, որը ձեր կարծիքով լավ ապագա ունի (Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում) և այդ գումարները ծախսել կայքի պատրաստման վրա:

      Կամ, եթե օրինակ ֆրանսերենի մասնագետ եք, կարող եք ուսումնական կենտրոն բացել:

      Շատ բիզնեսներ կան, բայց չկա ինչ-որ մեկը, որտեղ փողը ներդնեք ու հաստատ հաջողության կհասնեք: Ցանկացած բիզնես փորձն էլ յուրահատուկ է՝ մեկի մոտ ստացվում է, մյուսի մոտ ոչ: Փորձեք ինչ-որ բան գտնել, որը Ձեզ մոտ է:

      Իսկ բիզնեսից բացի, եթե ազատ գումար ունեք, խորհուրդ կտայի ներդնել արժեթղթերի մեջ: Համենայնդեպս միանգամից դա չի լինի, ուղղակի կարող եք սկսել ուսումնասիրել ոլորտը:

  • VARD ջան ես լրիվ համաձայն եմ Luka-ի հետ, մանավանդ կայքի հետ կապված: Ինտերնետային բիզնեսն ունի շատ առավելություններ: Բայց նաև ասեմ, որ կոնկրետ բիզնես ընտրելու համար պետք է անպայման հաշվի առնեք ձեր առանձնահատկությունները` ինչքան սկզբնական գումար ունեք, ինչ եկամտի աղբյուրներ ունեք, ինչքան և երբ կարող եք հետագայում ձեր գործի մեջ ներդնել, ինչից եք լավ հասկանում, ինչ մասնագիտություն ունեք, ում հետ եք համագործակցում, քաղաքի որ մասում եք ապրում, ինչքանով եք հոգեպես պատրաստ բիզնեսի համար և այլն:

  • բարև ձեզ խմդրում եմ ոչ ինդերնետային բիզնես առաջարկեք մի քանի հատ բիզնես սկսելու մտքեր առաջարկաք;

    • Լավ Վարդ ջան 🙂
      Ուղղակի մնացած բիզնեսներն ավելի դժվար կլինեն, որովհետև ֆինանսական ավելի մեծ ներդրումների հետ են կապված: Օրինակ, երկու միտք գրված է այս հոդվածում:

      Կարելի է նաև ծաղկի սրահ բացել՝ հետաքրքիր դիզայներական լուծումներով ու մատչելի գներով, կարելի է օրիգինալ հարսանյաց միջոցառումներ կազամակերպել կամ ոչ միայն հարսանյաց, կարելի է ընկերություն բացել, որը արտասահմանյան հայտնի գրքերը կթարգմանի հայերեն ու կվաճառի: Կամ գրքերից աւոդիոգրքեր կպպատրաստի, քանի որ աուդիոգրքերը գնալով ավելի մոդայիկ ու պահանջված են դառնում: Մի լավ տարբերակ էլ կա: Գնալ Չինաստան, համ մի քիչ հանգստանալ 🙂 համ էլ շուկան ուսումնասիրել, այնտեղ ապրանքները շատ էժան են, ինչ-որ փոքրիկ բիզնես կարելի է սկսել, օրինակ պայուսակների կամ խաղալիքների վաճառք:

      Բոլոր օրինակներն էլ կարծում եմ այնպես չեն, որ Հայաստանում չկան, բայց դե դուք արդեն պետք է զգաք, թե ինչքանով եք հավատում այդ բիզնեսին:

      Ինձ ամենից շատ դուր է գալիս աուդիոգրքերի տարբերակը, միգուցե մենք էլ մի օր դրանով զբաղվենք:

      Կարելի է մտքերը մի քիչ զարգացնել: Օրինակ, ծառայություն բացել, որը տանից վերցնում է մարդու թվային նկարները, տպում և առաքում է դրանք տուն: Այսինքն, եթե դուք նկար ունեք տպելու, տանից դուրս չեք գալիս:

      Առայժմ այսքանը, հարցեր լինեն ասեք Վարդ ջան:

  • չդիամացա, ու որոշեցի խարնվեմ, որ խպնդրեմ ինձ էլ կուղորդեք, ես շատ շատ եմ ուզում հիմնել կայուն ու հասատաուն բիզնես, բայց երևի խորհրդի կարիք ունեմ:
    Հոբիի համար կարող եմ ասել, որ ՀԿ ոլորտում շատ ակտիվ եմ, եղել եմ թե կամավոր, թե ղեկավար աշխատակազմում, հիմա էլ իմ համայնքում ղեկավարում եմ Ուսանողական ՀԿ, ունեմ շահած ծրագրեր, բայց դրանցից որևէ օգուտ երբևէ չեմ ունեցել չեմ էլ փորձել ունենալ անօրիանկան կերպով ու մի տեսակ ինձ էլ գնահատված չեմ զգում (((((((((((((((((((((((((( մի քանի մտքեր ունեմ սակայն չունեմ և ոչ մի կոպեկ դրանք իրականության շապիկ հագցնելու համար…..նոր եմ ավարտել ՀՊՏՀ ՄՏՀ բաժինը ու մեծ էներգիաով լցված պատրաստ եմ որևէ կերպ առաջ ընթանալ, պարազապես խորհրդատվության կարգի որևէ աջակցություն է հարկավոր, ուրախ կլինեի որևէ պատասխան ստանալ…………………..

    • Անի ջան միանգամից բիզնես դժվար կլինի: Խորհուրդ կտամ սկսեք աշխատել ինչ-որ ընկերությունում, արդեն կայուն եկամուտ ունենալ և այդ ընթացքում միաժամանակ մտածել բիզնեսի մասին: Հետո ձեր եկամուտից կխնայեք և ինչ-որ ժամանակ անց (միգուցե 1-2 տարի), արդեն սկզբնական գումար էլ կունենաք:

      Սա իհարկե խորհուրդ է այն դեպքի համար, եթե այս պահին չունեք հստակ բիզնես գաղափար, որին շատ հավատում եք, որով ոգևորված եք և որը անպայման ուզում եք մինչև վերջ իրականացնել: Եթե նման գաղափար կա, իհարկե պետք չէ ոչ մի տեղ աշխատել, պետք է կպնել դրան ու մինչև վերջ տանել: Բայց եթե դա չկա, ավելի լավ է քչից սկսել:

      Եթե ինտերնետ սիրում եք, կարելի է սկզբնական մի բլոգ բացել ու ձեր մտքերը կամ ցանկացած այլ ձեզ հետաքրքիր ինֆորմացիա գրել: Դա հնարավորություն կտա անընդհատ պահել աշխատանքային վիճակը, կապեր հաստատել ու ավելի զարգացնել մտածելակերպը:

      • Շատ շնորհակալություն,,, կհետևեմ խորհրդին, այո ունեմ հստակ գաղափար արդեն, վերջերս է ձևավորվել,,, կփորձեմ իրագործել, հույս ունեմ մոտ ժամանակաշրջանում տեսանելի արդյունքներ կունենամ ‘))))))))))))))))))))))) 🙂

  • Շնորհակալություն հոդվածի համար: Շատ հիանալի ու ոգևորող հոդված է: Իմ մոտ միանգամից մի քանի միտք ծնվեց:

  • բարև ԼՈՒԿԱ ջան մի հարցով եմ ուզում դիմել ձեզ բիզնեսմեն սովորելու համար քանի դարի է անհրաժեշտ

    • Բարև ձեզ VARD ջան,
      Բիզնեսմեն կարելի է դառնալ մի քանի ամսում, լավ բիզնեսմեն՝ տարիներով, բայց դե քանի տարի, դժվար է ասել, երբ դառնամ, ավելի վստահ կասեմ 🙂

  • Ամեն ինչ շատ լավ է ներկայացված , բայց կա մի բան, որ այս ամենը դժվար է Հաայաստանում կիրառելը, ես կարող եմ ամենայն մանրամասնությամբ ասել այն պատճառները, որոնք ինձ համար լուրջ են:
    Սկսենք նրանից, որ սկզբնական գոնե բակալավրի կոչում պետք է ունենաս, այսօր Հայաստանում շատ դժվար է սովորելը, այն էլ վճարովի սովորելը, երբ նույնիսկ ուսման վարձավճարներն են այս տարի բարձրացրել,բայց եթե ձեր բախտը բերել է սենց ասած, և դուք հնարավորություն եք ունենում և ստանում եք բակալավրի կոչումը, /ասեմ, որ կոնկրետ Հայաստանում, նշանակություն չունի, թե ինչ մասնագիտությւոն ես սովորել , քանի որ դու ստանում ես գիտելիք միայն զարգացած լինելու և հետագայում ինքնուրույն ինքնազարգանալու համար, Հայաստանում մասնագետներ չեն պատրաստում, քանի որ չկա պրակտիկ գիտելիքներ…/, ապա ուսման ընթացքում կամ հետագայում երբ աշխատում ես, իմ կարծիքով առաջին քայլը ստացվածը ներդնես ինքդ քո մեջ այսպես ասած, որպեսսզի լավ կրթություն ստանաս, արդեն քո սիրած բնագավառում, քանի որ շատ դժվար է 16-18 տարեկան ընտրել քեզ ցանկալի մասնագիտություն /իմ դեպքում այդպես է եղել, աշխատել եմ հետո այդ գումարով իմ սիրած մասնագիտությունն եմ սովորել :)/ :
    Այնուհետև երբ որոշում ես բիզնես ունենալ, ապա Հայաստանում այն անհնար է մի քիչ, քանի որ բոլոր շուկաները , կամ ամբողջ Հայաստանի տնտեսությունը միայն մի քանի հոգու համար է, և դժվար է հայտնվել այդ շուկաներից որևէ մեկում, նույնսիկ այն դեպքում, երբ ինչ որ նոր բան ես ուզում անել, նշանակություն չունի, Հ-ում ոչ մեկին դուր չի գալիս երբ դու գումար ես աշխատու, այն էլ իրենցից շատ…
    Հ. Գ. եթե նույնիսկ դրսում 5-10 րոպե երեկոյան նստեք , կտեսնեք որ այս ամենը անգամ հասարակ փողոցային առևտրում է, երբ իրենք գրանցված չեն, բայց եթե իրենց կողքին մի տատիկ է հայտնվում ով արևածաղիկ է վաճառում, դա ոչ մեկին դուր չի գալիս և ոչ մեկ չի թողնում, շատ լավ է որ կարողանում ես տնտեսել և արդար ձևով ունենալ քո բիզնեսը և այն զարգացնել , բայց այն Հայաստանում անհնար է իրականացնել…

  • Բարև բոլոր մտածող մարդկանց, հաճելի էր որ տեսա այս գրառումները, իրար օգտակար լինելու ցանկությունն, որովհետև ես էլ էի այդ մթքերով թէ ինչ անել մի քիչ շուտ հարստանալ )) ու առաջարկվող գաղափարներն իմ մտքով էլ էր անցնում ընդհանուր առմամբ, բայց օրինակ հարգարժան ՏՆՏԵՍԱԳԵՏԻ առաջարկը բանկերի, անշարժ գույքի և interneti հետ կապված որ հատուկ կայքեր կան կարող էս ներդրում անել և կրկնապատկվի գումարն, քայլերն մոտավոր պարզ է ըստ գումարի չափից ինչպես զարգացնել, ես կխնդրեի ինձ ասեյիք այն հուսալի սայթերն որոնք նման հնարավորություներ են տալիս գումար ներդնել և այլ նման տարբերակներ բայց ոչ խաղեր, ես ավանդի տեսքով եմ հիմա փորձում գումարս շատացնել բայց կարծում եմ այլ տարբերակներ էլ արդեն կարելի է ուսումնասիրել, նախապես Շնորհակալ եմ.
    հարգելի սկսնակներ. եթե նպատակ ունեք, պետք է մի քիչ ամեն ինչից զրկես քեզ. եթե դա զրկանք է այն նպատակի համար որն հետագայում կարող ես ապագատ ավելի ապահով ու բարեկեցիկ դառցնել, այս ցանկությունն կցանկանամ այն մարդականց հասնի ովքեր ուզում են մի կետից սկսել բայց… ասում են հնարավոր չէ, Աստված տա բոլորիս նպատակներն իրականություն դառնա, մեր նպատակի, ջանքերի և լավատեսության շնորհիվ…

  • Es dzez karox em vstahabar asel vor ashxatavardzic havaqely shat hnaravor tarberak e es inqs pordzel em 🙂 u stacvec, vorosh jamanak anc es unei im arajin miliony, dranov kareli er gnel indz hamar meqena kam katarel nerdrum hetagayi mets huyserov 🙂 es yntreci erkrord tarberaky, katareci nerdrum ev durs eka ashxatanqic, imijiayloc nerdrumy voch nyutakan arjeqneri mej er, mi poqr bard proces e mets janqer e pahanjum, shutov ASTSO kamoq es avartin khascnem tsragrats u dekeemberi verjin kstanam ardyunqner, shat em havatum vor da petq e darna hajoxutyan masin patmox hodvats ays kayqum, arajn Astvats… 🙂

  • Ani jan es el qo nman tatanvum ei avto gnem te gumars shatacnem, ev es el yntreci qo tarberakov, bayc du mi ban moracar kisves..) ches uzum asel inch tesak nerdrumes arel aynel voch nyutakan arjeqi mej cher bayc verjum nyutakan ardyunqer es spasum??)) ete dem ches kcankanai kisveir qo porci het.

    Անի ջան, Ես էլ Քեզ նման տատանվում էի, մեքենա գնեմ թէ գումարս շատացնեմ, և ընտրեցի քո նշված տարբերակն, շատացնել ..)) բայց դու մի բան մոռացար կիսվել, չես ցանկանում ասել ինչ տեսակ ներդրում էս արել, այնել ոչ նյութական բայց վերջում նյութական արդյունքներ էս սպասում ) եթե կարող էս Անի ջան, կցանկանայի կիսվեիր քո փորձած տարբերակի հետ email-ի միջոցով եթե հնարավորա, ինձ ամեն տեղեկություն բիզնես ոլորտի մասին հետաքրքրումա.

    Հրաչ ջան շնորհակալ եմ նյութի համար, ես արդեն կարդացել էի, կխնդրեի եթե գիտեք այն սայթերի հասցեներն որ internet ով հնարավոր է ներդրումներ անել և գումարն կրկնապատկել, գրեյիք ինձ հասցեներն և նման այլ տարբերակներ.

    նախապես Շնորհակալ եմ. vardann1984@mail.ru

    • Վարդան ջան ներողություն եմ խնդրում ուշ պատասխանի համար: Նման սայթերից խորհուրդ չեմ տա օգտվեք, նույնիսկ չգիտեմ էլ այդպիսի սայթեր, եթե ուզում եք ռեալ ներդրում անեք, այս հոդվածը կարդացեք: Հարցեր լինի էլի գրեք:

  • barev bolorin jishte hayastanum ahat djvare ashxatel 200 000 dram bayc es ashxatumem bayc da chibavakancnum ….im kar&iqov petka sksel ameninij@ kamac kamac vochinch chilinum miangamic kyanqum u hamperutyun unenaq ev hastat kunenaq kstex&eq ayn inch@ uzumeq…

  • ankexc asac ushadir kardaci ays amene ,ev kcankanai kisvel im patmutyunov , es 23 tarekan axjik ov arden uni ir businesse, ev vorosh chapov gumare vercrelem varkov , imdz mot mi poqr arag stacvec dnel gorc ev ashxatacnel dra hamarel amen ban djvarutyamb trvec shat djvarutyunneri mej em hima porccum em haxtaharel, bayc lavatesutyune nayev gorcum aktiv linele indz ognum e vorpeszi hajoxak linem im ashxatanqum , karj asac asacs ayn e ete angam chuneq havaqac gumar bayc uneq dux 😀 ev aktiv ek ays kyanqum apa porceq dzer ujere dzer sireli gorcum ))

    • Ես մի բան եմ հասկացել, որ հենց դժվարություններն են մեզ առաջ տանում, այդ թվում՝ բիզնեսում: Եթե դժվարություններ չեն լինում, սովորաբար չես անում այն, ինչը պետք է անեիր:

      Այնպես որ շատ ողջունելի է նախ որ սկսել եք այդքան վաղ տարիքում, և երկրորդը՝ որ չեք կորցնում լավատեսությունը, երբ դժվարությունների եք հանդիպում: Եթե ցանկանաք Ձեր բիզնեսի/ճանապարհի մասին ավելի մանրամասն գրել և ներկայացնել մարդկանց, օրինակ՝ հոդված, համեցեք 🙂

  • Hrachya jan mardkanc motivacnely shat lav gorca, bravo!!!
    Miak chisht bany vor asum es, ena vor petq chi husahatvel anhajoxutyunneric, u petqa lavatesoren araj sharjvel.

    Isk biznesi masin xorhurdner ber kam mi tur.

    Pox petq chi xnayel, uxaki poxi het varvela petq imanal. Sxala ete mard 200.000 pox a stanum, dra 42.5% (85.000). Da bnutagrox ruseren lav bar ka`капить . Isk da irakanum shat vat bana, da axqat mardik en anum. Axqat mardu mtacelakerpnes zargacnum et chanaparhov, u tenc vor sharunakes, mishtel “капить” es anelu…ber es avton charnem, esor kafe chgnam, esor cnundi nver ejan ban arnem, vor et 85.000@ havaqvi amen amis.

    Kam vark petq chi vercnel, vat bana, dra poxaren 2 tari el avel ashxatem. Finansakan terminner kan` Good debt vs Bad debt. Mi hat google-ov karda, karoxa du el skses vark vercnel.

    Mecamit chhnchi, es qez mi hat xorhurd tam, kuzes @nduni kuzes che.
    Porci poxin urish kerp nayes u mi qani girq karda. Karam asem grqi anunner, ete chgites.

    Uxaki view havaqelu hamar mardkanc chi kareli sxal uxxu vra kangnecnel, kam aravel evs biznecic xorhurd tal, ete du motavor daje chgites vonc en biznes anum.

    PS.
    Nothing personal.

    • Richdad ջան, սկսեմ ամենակարևորից՝ success.am-ում հոդվածները երբեք չեն գրվում դիտում ապահովելու համար:

      Հոդվածի հեղինակը ես չեմ, բայց ընդհանուր առմամբ կարծիքս կարող եմ արտահայտել: Ես բիզնես վարկին դեմ չեմ, ոչ էլ երկար ժամանակով խնայելուն եմ կողմ, սակայն երբ խոսքը գնում է մի մարդու մասին, ով տաս տարի աշխատել է աշխատավարձով, ոչ մի փորձ և ինտուիցիա չունի բիզնեսում, ապա ինչ-որ բան սկսելու, վախը հաղթահարելու համար ավելի հեշտ է անել դա 1 տարի խնայված գումարով, քան անմիջապես վարկ վերցելով՝ հաշվի առնելով այն, որ առաջին փորձը ամենայն հավանականությամբ ձախողվելու է: Եվ պետք չի այս հոդվածը որպպես բիզնես սկսելու ձեռնարկ դիտարկել, քանի որ ինչպես հոդվածի անվանման մեջ է նշված, դա բիզնես սկսելու ընդամենը մեկ տարբերակ է, նմանատիպ հարյուրավորները կարող են լինել:

  • բարև ձեզ։ Հետաքրքիր էր բոլորիդ կարծոքներն կարդալ , խորհուրդները լսել շատ լավ է։ Անձամբ ես սկսել եմ մի փոքր բիզնես առևտրի ոլորտում որը հույս ունեմ մեծանալու է։ Հայաստանում չեմ բայց արդեն 4 ամիս է Հայաստանում ստեղծել եմ իմ ինտերնետ խանութը էջը որն աշխատում է ստեղծվել է լրիվ 0 -ից մեկ հատ կոշիկ վաճառելուց հիմա տեսականին մեծացեել է ու հիմնականում պայուսակներ են։ հիմա փնտրում եմ հարմար տարածք որտեղ մի փոքր հետո արդեն կարելի է խանութը բացել և համ կաշխատի ինտերնետի միջոցով համ որպես փողոցի խանութ։

  • Իսկ կարող եք մի փոքր ներդրումների մասին խոսել։Խնդրում եմ ավելի ընդլայնեք)եթե հնարավոր է մեկ օրինակ բերեք պարզ և հասկանալի։Նախապես Շնորհակալ եմ

  • duq aveli konkret karox eq biznesi tesakner asel ev arajarkel mterain xanutic baci voreve hetaqrqir u shauytaber vayr vortex uzum em sksel bizness gtnvum e Stepanakertum Arcaxum

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»