
Որսա պահը

Այս հոդվածում կխոսեմ մի բանի մասին, որն այս պահին ինձ մոտ չի ստացվում, բայց որին հասնելու համար ամեն ինչ կանեմ:
Մի անգամ իմաստունին հարցնում են.
- Ո՞րն է Ձեր գաղտնիքը, ո՞րն է Ձեր կարգացուցակը:
- Ես ապրում եմ սովորական կյանքով՝ դա է իմ կարգացուցակը: Ես ուտում եմ, երբ ուտում եմ, քնում եմ, երբ քնում եմ և գործ եմ անում, երբ գործ եմ անում, – պատասխանում է նա:
Հարցնողը մտածմունքների մեջ էր:
- Բայց ես այդտեղ ոչ մի արտասովոր բան չեմ տեսնում:
- Բանը հենց դրանումն է, ոչ մի արտասովոր բան չկա, – պատասխանում է իմաստունը:
Հարցվողն էլ ավելի է խառնվում իրար:
– Բայց դա բոլորն են անում՝ ուտում են, երբ ուտում են, քնում են, երբ քնում են:
Իմաստունը ժպտում է.
– Ոչ: Երբ դուք ուտում եք, դուք միաժամանակ հազար ու մի բան եք անում՝ հետևաբար ոչ մեկը կատարյալ: Դուք մտածում եք, երազում եք, երևակայում եք, հիշում եք: Դուք միայն չեք ուտում: Երբ ես ուտում եմ, ես ուղղակի ուտում եմ: Այդ պահին կա միայն ուտելիքը և ուրիշ ոչինչ: Երբ ես զբոսնում եմ, ես զբոսնում եմ և հաճույք եմ ստանում զբոսանքից: Կա միայն զբոսանքը և վերջ:
Երկու օր առաջ մի ֆիլմ էի դիտում: Ֆիլմը կոչվում էր Мирный воин: Ֆիլմում տարեց մի իմաստուն մարդ սովորեցնում է երիտասարդ տղային, որ պետք է որսալ կյանքի յուրաքանչյուր պահը: Նա ասում է, որ ցանկացած պահին ինչ-որ բան տեղի է ունենում, ուղղակի պետք է կարողանալ դա նկատել: Չկան երկու ամբողջությամբ իրար նման ակնթարթներ: Մի խոսքով, ֆիլմը լավն է, խորհուրդ կտամ դիտել:
Այն, որ պետք է կարողանալ 100%-ով տրվել նրան, ինչն այդ պահին դու անում ես, ես դրա անհրաժեշտությունը զգում եմ: Պետք է կարողանալ հանգստանալ, երբ հանգստանում ես, մարդկանց հետ շփվել, երբ մարդկանց հետ շփվում ես, սար բարձրանալ, երբ սար ես բարձրանում: Պետք է կարողանալ մաքրել ուղեղը և թողնել միայն այն, ինչն այդ պահին դու անում ես: Դա դժվար է, բայց դրան պետք է ձգտել:

Կան մարդիկ, որոնց գոյությունը միայն ապացուցում է, որ կյանքում կարելի է հասնել ամեն ինչի




3:41 pm
Շնորհակալ եմ, Luka ջան, ինձ համար ճիշտ տեղին եւ ճիշտ ժամանակին գրված հոդված
11:40 pm
Խնդրեմ Հռիփսիմե ջան
7:45 pm
Բայց մեր խելահեղ կյանքում դժվար է հետևել այս սկզբունքին..
11:40 pm
Իրոք շատ դժվար է Vika ջան, բայց դե կարելի է փորձել, միոգուցե ինչ-որ պահի ստացվի..
7:59 pm
Հիանալի առակ էր հարգելի Լուկա, իսկ ինչ վերաբերվում է ֆիլմին, արդեն պատկերացրի, թե ինչ հետաքրքիր կլինի այն: Արդեն ներբեռնում եմ
11:41 pm
Մերսի Հասմիկ ջան, հա ֆիլմը երևի Ձեզ էլ դուր կգա:
8:01 pm
.դժվար է ապրել այդպես այս խելահեղ կյանքում
11:41 pm
Դժվար է դժվար Syuzanna ջան
10:46 am
Իմաստուն, տեղին, կոռեկտ: Շնորհակալ եմ
3:12 am
ես նայեցի ֆիլմը,իրոք,որ հիանալի ֆիլմ էր…հոգևորված եմ շաատ,..մի քիչ անհնար էր թվում ինչ տեղի ունեցավ ֆիլմում,բայց ես հավատում եմ,որ հնարավոր է այն նաև մեր կյանքում…
8:22 am
Մերսի Աննա ջան, հավատը շատ կարևոր է
9:11 pm
es anpayman film@ kditem
12:30 pm
Ok