«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողակ մարդիկ

Հայերը գրավում են Ուկրաինան. Վաչե Դավթյան

Վաչե Դավթյանը Ուկրաինայի էլեկտրոտեխնիկայի շուկայում խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Պրոմկաբել-Էլեկտրիկա»-ի հիմնադիրն է: Վաչեի և ընկերության մասին դուք ավելի մանրամասն կիմանաք հոդվածի երկրորդ մասում, իսկ այժմ մի քանի խորհուրդներ 43-ամյա հաջողակ գործարարից.

«Ուկրաինայում ապրելու տարիներին ես հասկացա մեկ բան՝ հնարավոր է հասնել ամեն ինչի, ինչ ցանկանաս, անհրաժեշտ է միայն շատ ուժեղ ցանկանալ դա և անընդհատ շարժվել դեպի նպատակը: Մի դրեք ձեր առջև փոքր նպատակներ, օրինակ «ուզում եմ մեքենա գնել» կամ «ուզում եմ ամսական $1000 աշխատել»: Թող դրանք լինեն միջանկյալ նպատակներ: Դրեք ձեր առջև շատ մեծ, վեհ նպատակներ: Օրինակ, «ուզում եմ դառնալ Ուկրաինայի լավագույն վիրաբույժը» կամ «ուզում եմ դառնալ ամենահաջողակ գործարարը»: Եվ եթե դուք զգում եք, որ անընդհատ դժգոհ եք նրանից, թե ինչպես եք դուք ապրում կամ կարոտով եք հիշում անցյալը, ապա դա նշանակում է, որ դուք ինչ-որ բան այնպես չեք անում: Միայն ձեր կյանքի ամեն մի րոպեն վայելելով դուք կարող եք լինել երջանիկ և ներդաշնակ և կարող եք հասնել բոլոր բարձունքներին: Այդ պատճառով էլ դրեք ձեր առջև անիրականանալի նպատակներ և իրականացրեք դրանք»:

Հաջողության հասնելու Վաչե Դավթյանի քայլերը

Դարձրեք դժվարը սովորական, սովորականը կդառնա հեշտ, իսկ հեշտը հաճելի:

Սկզբունքներ

  • համբերություն
  • անկեղծություն ամեն ինչում
  • ուղղվածություն դեպի դուրս
  • պատճառների որոնում միայն քեզ մեջ
  • կասկածներ, հետադարձ կապ
  • անշահախնդրորեն տալու սովորություն

Նպատակաուղղվածություն

  • զինվեք ռազմավարությամբ
  • դրեք նպատակներ
  • հասցրեք գործը մինչև վերջ
  • եղեք համառ և աշխատասեր
  • դարձրեք ձեզ կարգապահ
  • շտապեք թույլ տալ սխալներ

Ինքնակատարելագործում

  • հասկացեք և բացահայտեք ինքներդ ձեզ
  • արտաքին տեսք, ձայն, մարմնի լեզու
  • դրական մտքեր և խոսակցություններ
  • արգելափակում դրեք (բացասական, վամպիրներ)
  • բացառեք ալկոհոլը և ծխախոտը
  • կարդացեք, կարդացեք և ևս մեկ անգամ կարդացեք

Կենսագրությունը և ընկերության պատմությունը

Վաչե Դավթյանը ծնվել է 1969թ-ին Երևանում: 1991թ-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը: 1993թ-ին տեղափոխվել է Ուկրաինա և 2 տարի անց հիմնադրել է «Պրոմկաբել» ընկերությունը: Ընկերությունը զբաղվում է մալուխների և էլեկտրոտեխնիկայի վաճառքով: 1993թ-ին այն ուներ ընդամենը 5 աշխատող և տեղավորված էր երկու սենյականոց գրասենյակում: 1995թ-ին ընկերությունը սկսում է զբաղվել մալուխների մանրածախ առևտրով: Բացվում են առաջին երկու «Պրոմկաբել» խանութները: 1997թ-ին ընկերությունը դառնում է Ուկրաինայի խոշորագույն շինարարական ընկերությունների՝ «Կիեվգոռստրոյ»-ի և «Պոզնյակիժիլստրոյ»-ի մատակարարը: 2001թ-ին սկսում է ցածր և բարձր լարման սարքավորումների մատակարարումը, որից հետո վերանվանվում է «Պրոմկաբել-Էլեկտրիկա»: 2003թ-ը ընկերության համար շրջադարձային է լինում: Ընկերությունը տեղափոխվում է սեփական պահեստային համալիր: Մանրածախ առևտրի խանութները սկսում են աշխատել նոր անվան տակ՝ «Պան Էլեկտրո»: 2004թ-ին ընկերության տեսականու մեջ հայտնվում է լուսատեխնիկա: Ընկերությունում ներդրվում է հաճախորդների հետ աշխատանքի CRM-համակարգ, սկսվում է ավելի մեծ ուշադրություն դարձվել հաճախորդների կարիքների վրա: 2005թ-ին ընկերությունը հրաժարվում է մանրածախ առևտրի խանութների սխեմայից՝ նախապատվությունը տալով ֆրանչայզինգին: 2007թ-ին վաճառքում են հայտնվում եվրոպական արտադրության ցածր լարման նոր սարքավորումներ՝ “Moeller”, “ETI”, որակյալ լուսատեխնիկա: Մեկ տարվա ընթացքում ընկերության վաճառքներն աճում են 2,5 անգամ: Այսօր ընկերությունը հանդիսանում է Ուկրաինայի էլեկտրոտեխնիկայի շուկայի առաջատարներից մեկը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»