« »

Եղեք լավատես

Եղեք լավատես

Երևի լսած կլինեք «հաջողությունը սիրում է լավատեսներին»: Իհարկե վատատես ու իրենց իրատես համարողների համար դժվար է սկսել ամեն ինչում տեսնել լավը, դրական մտածել. նման փոփոխությունները չեն կարող միանգամից լինել, քանի որ մեր հոգեկանը իր կայունությամբ է գոյատևում: Սովորական մարդուն մոտ 1 ամիս է պետք իր աշխարհընկալման եղանակը փոխելու համար: Դրա համար պետք է առաջին հերթին հետևել մտքերին: Իհարկե մեր բոլոր մտքերը ենթակա չեն մեր հսկողությանը, մենք չենք էլ կարող ամեն վայրկյան հսկել դրանց ընթացքը, ու պետք էլ չէ (հանուն մեր հոգեկան խաղաղության): Բայց կան մտքեր, որոնք մեզ հաճախ են այցելում, դրանք այնքան են կրկնվում մեր գլխում, մինչև առաջացնում են զգացմունքներ` վերածվելով համոզմունքի: Ահա այդպիսի մտքերն է անհրաժեշտ վերահսկել: Այսօր քչերը կվիճեն այն բանի հետ, որ մտքերը նյութականանում են` լինեն դրանք դրական, թե բացասական: Հետևապես, եթե ուզում եք փոխել ձեր կյանքը, փոխեք ձեր մտքերը:

Որպեսզի ձեր գլխում բացասական մտքերի կուտակումներ չլինեն, առաջին հերթին խուսափեք վատ ինֆորմացիայից: Դադարեք լսել ամեն տեսակի նորություններ: Հավատացեք, ձեր կյանքը ոչ մի դեպքում ավելի լավը չի դառնա, եթե դուք լսեք, թե ինչպես են մի ծեր կնոջ հանցագործները տանջամահ արել: Առանց 1 վայրկյան վարանելու ձեր շրջապատից հանեք բողոքող, փնթփնթացող, մշտապես բոլորից դժգոհ մարդկանց, նրանք նույնպես ձեր կյանքն ավելի լավը չեն դարձնի: Հիշեք, ձեզ միայն մի կյանք է տրված, մի վատնեք ձեր ժամանակն ու էներգիան ամեն տեսակ բացասականի վրա: Ապեք ուրախ, եղեք լավատես, փնտրեք նորը, զարգացեք, ձգտեք դեպի ձեր երազանքը, ու տիեզերքը կբացի ձեր առջև դռներ այնտեղ, որտեղ առաջ միայն պատեր էին:

The following two tabs change content below.

Anulya

Վերջին հոդվածները: Anulya (տեսնել բոլորը)

2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


2 մեկնաբանություն

  1. @ntir hodvac er,APREQ

  2. Շնորհակալություն Լիանա ջան

Add Comment Register



Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

Մեկնաբանություններում կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>