«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Ի՞նչ է հաջողությունը

Այս հոդվածում կփորձենք միասին հասկանալ, թե ի՞նչ է հաջողությունը: Ինձ համար հաջողությունը լինում է երկու տեսակ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ: Վերջինս կարելի է անվանել նաև կյանքի հաջողություն:

Հաջողությունների շատ մարդիկ են հասնում, բայց կյանքում հաջողության՝ հասնում են քչերը: Օրինակ, երբ դեռահասն անվճար ԲՈՒՀ է ընդունվում՝ դա հաջողություն է, բայց դա դեռ կյանքի հաջողություն չէ և դրանով նրան դեռ չի կարելի հաջողակ մարդ անվանել: Կամ, եթե ֆուտբոլային թիմը հաղթում է երկրի առաջնությունում, դա նույնպես հաջողություն է, բայց դրանով այդ թիմը դեռ «հաջողակ թիմ» չէ, քանի որ մեկ կամ մի քանի հաջողությամբ հաջողակ չեն դառնում:

Եթե վերցնենք կարճաժամկետ տեսանկյունից, հաջողությունը դա «հաղթանակն» է: Այսինքն, հաջողությունն այն է, երբ դու քո առջև նպատակ ես դնում և հասնում ես դրան: Ուզում եմ միանգամից ասել, որ հաջողությունը – դա ֆինանսական հաջողությունը չէ: Իհարկե, կա նաև ֆինանսական հաջողություն ասվածը, ինչպես օրինակ անձնական կյանքում հաջողություն կամ ուսման մեջ հաջողություն: Բայց մեր կայքում, երբ մենք խոսում ենք հաջողության մասին, մենք չենք խոսում ֆինանսական հաջողության մասին, չնայած դա շատ կարևոր է, այլ խոսում ենք ավելի գլոբալ՝ հաջողության մասին: Այսինքն, կարճաժամկետ տեսանկյունից հաջողությունն ավելի պարզ է և շատ մարդիկ են բազմաթիվ հաջողությունների հասնում: Հաջողություն կարելի է համարել, օրինակ, ամուր ընտանիք կազմելը, լավ աշխատանքի ընդունվելը, օլիմպիադայում հաղթելը, շահութաբեր բիզնես սկսելը, երազանքների ճանապարհորդության մեկնելը, վիճակախաղով մեքենա շահելը կամ երկրի նախագահի հետ հանդիպելը:

Միշտ ձգտեք հաջողության կյանքում:

Կյանքում հաջողությունն այլ է: Կյանքում հաջողության հասնելը շատ ավելի դժվար է, քան առանձին հաջողությունների դեպքում: Բայց դրանց մեջ մի կապ կա: Երկարաժամկետ տեսանկյունից հաջողությունը կազմված է կարճաժամկետ տեսանկյունից բազմաթիվ հաջողություններից: Ինչպես է, օրինակ, առանձին կետերից կազմվում շրջանը, այնպես էլ առանձին հաջողություններից կազմվում է կյանքի հաջողությունը: Երբ նայում ես երկարաժամկետ տեսանկյունից, ապա հաջողությունն ու երջանկությունը գրեթե հոմանիշներն են, այսինքն հաջողակ է այն մարդը, ով երջանիկ է և երջանիկ է այն մարդը, ով հաջողակ է: Հետևաբար, եթե ուզում ես դառնալ հաջողակ կյանքում, պետք է ձգտես դառնալ երջանիկ:

Սա իմ կարծիքն էր, այսպես եմ ես վերաբերվում հաջողությանը: Սակայն ինձ ավելի հետաքրքիր է Ձեր կարծիքները՝ ի՞նչ է Ձեզ համար հաջողությունը: Կհանդիպենք մեկնաբանություններում 🙂

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

22 մեկնաբանություն

  • Նախ, շնորհակալություն, LUKA ջան, ես լիովին կիսում եմ ձեր կարծիքը: Հիմա կարճ կասեմ իմ կարծիքը.
    Ինձ համար հաջողությունը դա ճիշտ ապրելն է:
    Ճիշտ, բառիս բոլոր իմաստներով:

  • Շատ հաջող բացատրություն էր Luka ջան: Ինձ հատկապես դուր եկավ երկարաժամկետ ու կարճաժամկետ հաջողությունների գաղափարը և շրջանի պահը:

  • Я с Вами полностью согласна! Быть счастливымпзначит быть удачливым человеком! Моя удача и мое счастье заключается в том, что у меня самый хороший брат на всем белом свете, самая-самая-самая мама, бабушка!!!!!!!!!!!!Их мне изначально подарил Бог, но самая большая удача в том, что я обрела настоящих друзей, кого с уверенностью могу назвать сестрами!!!!!!!!!!!!!

  • Լուկա ջան, ինչպես միշտ հիանալի հոդված է ստացվել քեզ մոտ, շնորհակալություն: Ինձ համար հաջողությունը նաև մարդկանց որևէ կերպ օգտակար լինելն է, երբ կարող ես ինչ-որ լավ, ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ բան անել…

  • Ես հիմնականում համաձայն եմ ասվածների հետ, բայց կան մարդիկ, ովքեր հաջողակ են աշխատանքում, բայց ոչ կյանքում,ընտանեկան՝ ի նկատի ունեմ.. Դա կարճաժամկետ է, թե երկարաժամկետ..

    • Vika ջան, կախված թե ինչպես է նա իրեն կյանքում զգում, երջանիկ է , թե ոչ: Եթե նայում ես դեպի անցյալ և տեսնում ես, որ կարելի է ասել երբեք էլ երջանիկ չես եղել ու դժվար թե ինչ-որ բան մոտ ժամանակներիս փոխվի, դա երկարաժամկետ է: Բայց եթե դա կյանքի ընդամենը մի փոքր հատված է, որը չի ազդում ձեր ընդհանուր կյանքի վրա, դա կարծում եմ կարճաժամկետ է: Նայած ինչպես ես դրան վերաբերվում, ինչպես ես քեզ զգում:

  • Իմ կարծիքով ամենամեծ նվաճումն ու հաջողությունը երջանկությունն է !!! Երբ մարդը երջանիկ է` նա ուժեղ է, ինքնավստահ և շատ բանի կարող է հասնել…

  • Լուկա ջան, իմ կարծիքով հաջողությունն այն է, երբ առավոտյան արթնանում ես ու բարձր տրամադրությամբ գնում աշխատանքի, բնականաբար սեփական ընկերությունում :Ճ, և աշխատանքից հետո ավելի բարձր տրամադրությամբ վերադառնու մես տուն` ճանապարհին մտածելով, թե ինչպես ուրախացնես քո սիրելի ընտանիքին 😀

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»