«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Բիզնես և ֆինանսներ

Բիզնես: Սկսե՞լ, թե ոչ

Քիչ առաջ նայում էի Օլեգ Տինկովի հերթական հաղորդումներից մեկը, որտեղ ռուս հաջողակ գործարարը խոսում էր բիզնեսի մասին: Ընդհանրապես, Տինկովի հյուրերը լինում են այլ գործարարներ, բայց քանի որ այս հաղորդումը համընկել էր նրա ծննդյան օրվա հետ, ապա հարցազրույց տալիս էր հենց ինքը: Օլեգ Տինկովն այն գործարարներից է, որոնք պաշտում են բիզնեսը և փորձում են մոտիվացնել ուրիշներին էլ բիզնեսով զբաղվել: Ըստ նրա՝ գործարարներ դառնում են մարդկանց 5%-ը: Բայց ինչպես նա է ասում՝ պետք է փորձեն 100%-ը: Այսինքն, միևնույն է, այդ 100%-ից միայն 5%-ի մոտ է ինչ-որ բան ստացվելու, բայց դա չի նշանակում, որ մնացած 95-ը չպետք է փորձեն: Ավելի լավ է փորձել և իմանալ, որ ոչինչ չստացվեց, քան ոչինչ չանել ու հետո ամբողջ կյանքն ափսոսալ՝ իսկ միգուցե ստացվե՞ր:

Օլեգ Տինկովի հետ համաձայն եմ 100%-ով: Եվ դա միայն բիզնեսին չի վերաբերվում: Ցանկացած բան, որը դուք զգում եք, որ պետք է անել, բայց չեք անում, հետագայում միգուցե ափսոսաք դրա համար, բայց արդեն ուշ լինի: Ավելի լավ է փորձել-փորձել-փորձել: Միգուցե դուք հենց այդ 5%-ի մեջ եք, բայց քանի դեռ չեք փորձել, մնում եք 95-ի մեջ: Նույն հաղորդման մեջ Օլեգ Տինկովը հարց է տալիս՝ ովքե՞ր են փոխում աշխարհը: Եվ ինքն էլ իր հարցին պատասխանում՝ Բիլլ Գեյթսը, Լարի Էլիսոնը, Սթիվ Ջոբսը, Սերգեյ Բրինը, Ռիչարդ Բրենսոնը և այլն, այսինքն մարդիկ, որոնք հասել են բիզնեսի բարձունքներին: Այնպես որ, հարգելի ընթերցող, եթե դուք փոքր ինչ կասկածներ ունեք, որ բիզնեսն այն է, ինչ ձեզ պետք է, անպայման փորձեք, սկսեք թեկուզ ամենաքչից: Այդպես է ամեն ինչ սկսվել նույնիսկ բիզնեսի այսօրվա հսկաների մոտ: Եթե սկսեք, մի օր դուք էլ այդպիսին կդառնաք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

    • Արվեստագետն էլ կարող է Geneross ջան: Ինձ թվում է ոչ թե բիզնեսմեն ծնվում են, այլ ուղղակի փորձում են՝ ինչ-որ մարդկանց մոտ ստացվում է, ինչ-որ մարդկանց մոտ ոչ: Արվեստագետը կարող է սիրել իր գործը, արվեստի գլուխգործոց նկարներ նկարել, բայց նաև վաճառել դրանք և բիզնես անել, ու 2-ն էլ կարող է նրա մոտ հիանալի ստացվել:

      Շատ երգիչներ կան արտասահմանում, որոնք բացի այն, որ հանրահայտ երգիչներ են, նաև բիզնեսով են զբաղվում և նրանց մոտ դա ոչ պակաս լավ է ստացվում: Անուններով չէի ուզի տալ, որովհետև հիմա հաստատ չեմ հիշի, բայց նրանց մասին պատմող տեսանյութը դիտել եմ:

  • Լուկա ջան շաաատ ոգևորեց հոդվածը….մարդ իրոք պետք է փորձի,թեկուզ չզղջալու համար,,,,,ինչպես հայտնի արտահայտությունում,,,Փորձը փորձանք չի……..

  • Inch hetaqrqir e vor duq el eq Tinkovin nayum. Shat nman hetaqrqrutyunneri shrjanak unenq 🙂
    Im karciqov biznes@ sksvum e ayn zamanak, erb arden mshtakan ashxatoxner unes kam tim. Arvestaget@ aynqan el biznesmen che ete miayn ir stexcacn e vacharum, bayc lav biznesmen@ arvestaget e, nayev hogeban, shukayi hatuk zgayarannerov ozhtvac mard u eli shat baner 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»