«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Բիզնես և ֆինանսներ

Աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոնները

Բրիտանական Z/Yen Group ընկերությունը 2012թ-ի մարտին հրապարակել է աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոնների վարկանիշային աղյուսակը: Առաջին հնգյակի մեջ հայտնվել են Լոնդոնը, Նյու Յորքը, Հոնկոնգը, Սինգապուրը և Տոկիոն: Փաստորեն, աշխարհի ֆինանսական մայրաքաղաք է համարվում Լոնդոնը: Որպեսզի քաղաքը համարվի միջազգային ֆինանսական կենտրոն, հաշվի են առնվում հետևյալ գործոնները՝ բիզնես միջավայրը, ֆինանսական կայունությունը, բանկային ֆինանսական ծառայությունները, ոչ բանկային ֆինանսական ծառայությունները, ֆինանսական շուկաները և դրանց հասանելիությունը: Ընդհանուր, հետազոտությանը մասնակցել են աշխարհի խոշորագույն 77 ֆինանսական կենտրոններ: Առաջին տասնյակի մեջ են հայտնվել նաև այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են շվեյցարական Ցյուրիխը՝ աշխարհի ամենաթանկ քաղաքը, ԱՄՆ բնակչությամբ 3-րդ քաղաք Չիկագոն, չինական Շանհայը, կորեական Սեուլը և կանադական խոշորագույն քաղաք Տորոնտոն: Այդ ցուցակում Դուբայը զբաղեցրել է 29-րդ տեղը, Մոսկվան՝ 65-րդը, Էստոնիայի մայրաքաղաք Թալինը՝ 71-րդը, իսկ վերջին՝ 77-րդ տեղը, զբաղեցրել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքը: Ցուցակն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • Բայց օրինակ ես գիտեյ,որ Նյու Յորքը առաջինն է,,,,իսկ ինձ համար շատ զարմանալի եղավ,որ Փարիզը չի մտնում գոնը առաջին 10-ի մեջ,,,,22 -րդ տեղն է գրավում…..

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»