«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հետաքրքիր է

Համառության 20 տարիներ

Այն, որ մարդկային հնարավորություններն անսահմանափակ են, դուք կհասկանաք, կարդալով այս հոդվածը: Թվում է՝ ի՞նչ կարող է անել մեկ մարդը, երբ այդ մարդը հասարակ մի հայ է, ով ապրում է իր համեստ կյանքով, առօրյա հոգսերով ու մտածմունքներով, բոլորի պես: Բայց արի ու տես, որ ոչ:

Վարպետ Լևոնի մասին կարծում եմ լսած կլինեք. մարդ, ով սեփական ուժերով, միայնակ, համառորեն ու համբերատար 20 տարուց ավել իր տան տակ լաբիրինթոս էր փորել: Խոսքը ոչ թե մի քանի մետրի մասին է, այլ 21 մետր խորության, իսկ տան տակ ոչ թե փափուկ հող է, այլ բազալտե՝ թվում է անանցելի պատնեշ: Մի քանի ամիս առաջ ընկերներով եղանք այդ հրաշք վայրում, որն իմիջիայլոց գտնվում է Առինջ գյուղում: Վարպետ Լևոնը ցավոք այսօր կենդանի չէ, բայց իրենից հետո նա թողել է այնպիսի մի հետք, որի մասին մարդիկ մինչև այսօր էլ խոսում են:

Վարպետ Լևոն
Որպեսզի հասկանաք, թե ինչի մասին է խոսքը, պետք է անձամբ լինեք այնտեղ: Վարպետի ձեռքերով պատրաստված նուրբ հղկված աստիճանները դանդաղորեն տանում են դեպի ներքև: Որքան շատ ես իջնում, այնքան ավելի է ցրտում և այնքան ավելի լուռ է դառնում: Լաբիրինթոսի երկար միջանցքից ճանապարհներ են բացվում դեպի 7 ընդարձակ սենյակներ: Երբ մտնում ես այդ սենյակները և նայում ես պատերին, զարմանում ես՝ ինչպե՞ս ձեռքի գործիքներով, հասարակ մուրճ ու սեպով կարելի է ճեղքել և անցնել բազալտե այդ շերտը, ինչքա՞ն համառություն է դրա համար պետք: Գիտե՞ք որն է այս հոդվածի իմաստը: Այն, որ եթե դուք ինչ-որ բանի հավատում եք, ունեք նպատակ, գնացե՛ք մինչև վերջ, եղե՛ք համառ, թեկուզ դրա համար պահանջվեն տասնյակ տարիներ: Իր համառությամբ վարպետ Լևոնը վաստակեց այն, որ նրա մասին նկարահանվել են ֆիլմեր, գրվել են հոդվածներ և նրա ստեղծածը մինչև այսօր էլ վայելում են մարդիկ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»