«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Մեր օրերի պարադոքսը

Երբ մահանում է 70-80-ականների հայտնի ամերիկացի երգիծաբան Ջորջ Կառլինի կինը, նա գրում է այս տպավորիչ հոդվածը.

«Մեր օրերի պարադոքսը կայանում է նրանում, որ մենք ունենք բարձր շինություններ, բայց ցածր հանդուրժողականություն, լայն մայրուղիներ, բայց նեղ հայացքներ: Մենք ծախսում ենք շատ, բայց ունենք քիչ, գնում ենք շատ, բայց վայելում ենք քիչ: Մենք ունենք մեծ տներ, բայց փոքր ընտանիքներ, շատ հարմարավետություններ, բայց քիչ ժամանակ:
Ունենք շատ որակավորումներ, բայց քիչ բանականություն, շատ գիտելիքներ, բայց քիչ վճռականություն, շատ մասնագետներ, բայց ավելի շատ խնդիրներ, շատ բժշկություն, բայց քիչ առողջություն:

Մենք խմում ենք չափից շատ, ծխում ենք չափից շատ, ծախսում ենք անպատասխանատու, ծիծաղում ենք շատ քիչ, վարում ենք շատ արագ, շատ ենք ջղայնանում, շատ ուշ ենք քնում, շատ հոգնած ենք զարթնում, շատ քիչ ենք կարդում, չափից շատ ենք հեռուստացույց դիտում և հազվադեպ ենք աղոթում: Ավելացրել ենք մեր ունեցվածքը, բայց քչացրել ենք արժեքները: Մենք չափից շատ ենք խոսում, սիրում ենք հազվադեպ և ատում ենք հաճախ:

Մենք սովորել ենք վաստակել կյանքում, բայց ոչ ապրել: Մենք ավելացնում ենք տարիներ կյանքին, բայց ոչ կյանք տարիներին: Մենք հասել ենք Լուսնին և ետ ենք վերադարձել, բայց դժվարությամբ ենք անցնում փողոցը` նոր հարևանին հանդիպելու: Մենք գրավել ենք արտաքին տարածությունները, բայց ոչ ներքին: Մենք անում ենք մեծ գործեր, բայց ոչ լավագույնները: Մաքրում ենք օդը, բայց աղտոտում ենք հոգին:

Մենք գրում ենք շատ, բայց սովորում ենք քիչ: Պլանավորում ենք շատ, բայց հասնում ենք քչին: Սովորել ենք շտապել, բայց ոչ սպասել: Ստեղծում ենք շատ համակարգիչներ, բայց շփվում ենք ավելի ու ավելի քիչ:

Շարունակությունը վաղը…

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

13 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»