«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Ո՞վ է ամենանպատակասլաց մարդը

Հաճախ ես ինձ հարց եմ տալիս՝ բավակա՞ն նպատակասլաց եմ ես, արդյո՞ք անում եմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է երազանքներն իրականություն դարձնելու համար: Եվ պատասխանը լինում է՝ ոչ: Դրանից մի քիչ վատ եմ զգում, բայց լավ եմ զգում, քանի որ ինձ հետ անկեղծ եմ: Մի տեղ կարդացել եմ, որ սովորաբար մենք կարող ենք մի քանի շաբաթում հասնել այն ամենին, ինչին ձգտում ենք ողջ կյանքում: Միգուցե մի քիչ չափազանցված է, բայց ոչ միշտ: Սովորաբար մենք ձգձգում ենք, հետաձգում, վախենում ենք ռիսկային քայլեր կատարել, թողնում ենք վաղվան, լուրջ չենք մոտենում, դրա համար էլ նպատակներին կամ ուշ ենք հասնում կամ ընդհանրապես չենք հասնում: Սակայն այն ժամանակը, որն ընկած է նպատակ դնելուց մինչև դրա իրականացումը, ժամանակի ընթացքում ավելի է կրճատվում: Դա գալիս է փորձից և այդ փորձով պայմանավորված վստահությունից: Տարիների ընթացքում նպատակներին հասնելու գործում մենք ավելի հմուտ ենք դառնում, ուզենք, թե չուզենք: Սակայն դա տարիների ընթացքում, իսկ սկզբո՞ւմ:

Արտասահմանյան բլոգներից մեկում մի հետաքրքիր միտք կարդացի և անպայման ուզում եմ կիսվել Ձեզ հետ: Այնտեղ գրված էր, որ ամենանպատակասլաց մարդը… գիտե՞ք ով է… այն մարդը, ով ուզում է միզել: Մի քիչ կարող է հումորային և ոչ լուրջ թվալ, բայց երբ կարդաք մինչև վերջ, կհասկանաք, որ դրա մեջ լուրջ իմաստ կա: Միզել ցանկացող մարդն ունի նպատակ, բայց նա չունի հետդարձի ճանապարհ: Նա չի կարող պատճառաբանել՝ վաղը կանեմ, դա իմ ուժերից վեր է, ես այդքան փորձ չունեմ, ժամանակ չունեմ, ի՞սկ եթե չստացվի, ի՞սկ ուրիշները ինչ կմտածեն, ես շատ հոգնած եմ, ես հույսս կորցրել եմ, ես մոտիվացված չեմ, ես սթրես եմ ապրում, ես չեմ կարող ինձ թույլ տալ դա, ես թակեցի դուռը, բայց ոչ ոք չբացեց և այլն, և այլն: Հասկանո՞ւմ եք իմաստը: Մենք գիտենք, որ պետք է անել դա և վերջ: Եվ եթե այդպես վերաբերվենք նաև կյանքում մեր մյուս նպատակներին, ապա դրանց մեծ մասին մենք կարող ենք հասնել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • Այն որ մարդն ինք իր հետ անկեղծ է լինում դա իսկապես շատ լավ է:Եվ շատ հավանեցի այդ միտքը:Համեմատությունն էլ էր հետաքրքիր,հաստատ ոչ ոք չէր մտածի:Ինչևէ կարծում եմ,որ նպատակասլացությունը նաև կախված է հենց մարդուց, քանի որ նպատակ դնելը բոլորն էլ կարող,պարզապես պետք լինել ուժեղ,որպեսզի այն իրագործվի,ինչն էլ հենց մարդուց է գալիս:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»