« »

Կյանքի երկու դեմքերը

Կյանքի երկու դեմքերը

Ատելություն, դաժանություն, պայթյուն, պատերազմ, ապստամբություն, թշնամություն, ավտովթար, դավաճանություն, սպանություն, հիվանդություն, ջղայնություն, խաբեություն, սթրեսներ, հոգսեր, ծանր կյանք, կոտրված սրտեր, քանդված ընտանիքներ, ակնթարթային հաճույք, ակնթարթային վաստակ, նախանձ, բամբասանք, ակնածանք, մեղադրանք, անարգանք՝ սա այն կյանքն է, որը մենք հաճախ տեսնում ենք և որի վրա կենտրոնացնում ենք մեր ուշադրությունը: Բայց անելով դա, մենք բաց ենք թողնում մեր կողքով այն կյանքը, որը բնութագրվում է հետևյալ բառերով՝ խաղաղություն, հանգստություն, երջանկություն, սեր, երազանք, նպատակ, ստեղծարարություն, երևակայություն, նվիրվածություն, բարեկամություն, երախտագիտություն, ազատություն, հնարավորություն, աճ, զարգացում, ինքնակատարելագործում, ժպիտ, ծիծաղ, արև, օդ, տիեզերք, անսահմանություն:

Մեր կյանքում երկուսն էլ կա, բայց մենք ենք որոշում, թե որով ապրել: Մենք ենք որոշում, որի վրա կենտրոնանալ և որը երկրորդական դարձնել: Այսօր շատ մարդիկ ընկղմվել են առաջին կյանքի մեջ՝ չտեսնելով երկրորդը: Դրան նպաստում է հեռուստատեսությունը, դրան նպաստում են առանձին մարդիկ, դրան նպաստում ենք մենք բոլորս՝ մեր խոսակցություններով, մտածելակերպով և արարքներով: Կյանքը ներկայացվում է որպես մի վայր, որտեղ բոլորը գոյատևում են և որտեղ իշխում են դաժանությունն ու ագրեսիան: Մեր ուղեղը լցված է դրանով: Բայց դա չէ կյանքը: Դա կյանքի մի չնչին հատվածն է, որի վրա մենք ուղղակի սևեռել ենք մեր ուշադրությունը: Բայց եթե մի փոքր շեղենք մեր հայացքը, մի քիչ այն կողմ նայենք, կտեսնենք իրական կյանքը, այն կյանքը, որը տրված է մեզ և որը մենք պետք է ապրենք ու վայելենք: Նայեք ձեր հարազատներին, պտտվեք և նայեք այն մարդու դեմքին, ով այժմ ձեր կողքին է, նայեք երկինք, խորը շունչ քաշեք, ձեռքով շոշափեք գետինը, մեկ բաժակ ջուր խմեք, բացեք պատուհանը, զգացեք ազատությունը, ձեր ձեռքը վերցրեք գիրքը, զգացեք դրա հոտը, մտածեք ապագայի ու այն ամենալավի մասին, որ ձեր կյանքում լինելու է. դա է կյանքը:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


13 մեկնաբանություն

  1. Luka ջան, ինչպես Աբրահամ Մասլոուին է ասել.« Եթե քո գործիքը միայն մուրճն է, ապա ամեն ինչ սկսում է մեխ թվալ»:
    Համենայնդեպս կյանքում ոչինչ հեշտ չէ և մենք չենք կարող խուսափել նրա բարդություններից և բացասական ապրումներից: Սակայն եթե մարդն ունի հստակ նպատակներ և շարժվում է այդ ուղղությամբ, ապա նրա համար ավելի հեշտ է լինում դիմանալ այդ բացասականին:

    Իմ կարծիքով կյանքը մի ամբողջություն է, որն իր մեջ ընդգրկում է բացասականն ու դրականը:
    Մարդը մշտական փոխազդեցության մեջ է գտնվում արտաքին աշխարհի հետ: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ ամեն ինչ սկսվում և վերջանում է մեր ուղեղում:

    Կյանքի բարդությունը երբեք չի գերազանցում նրա ուրախությանը: Կյանքը տիեզերքի կողմից մարդուն տրված ամենամեծ հրաշքն է: Սակայն հրաշքը դադարում է այդպիսին լինել, երբ փակում ես աչքերդ նրա առաջ: Հարկավոր է գնահատել այդ հրաշքն ու նկատել, թե նրա գեղեցկության լույսից ինչպես են խամրում գորշ գույները:

  2. Ուրեմն կա մի այսպիսի առակ. Մի հավատացյալ մարդ դիմում է Աստծուն ու խնդրում, որ իրեն ցույց տա դրախտն ու դժողքը: Տերն ընդառաջում է նրան և ուղեկցում մի սենյակ, որտեղ կլոր սեղանի շուրջ նստած են մարդիկ: Սեղանի կենտրոնում դրված է համեղ ուտելիքով մեծ կաթսա, իսկ մարդիկ սոված են, չարացած, որովհետև նրանց ձեռքի գդալներն ունեն շատ երկար պոչեր ու անհարմար են սնվելու համար:
    – Սա դժողքն է,- ասում է Տերը:
    – Իսկ դրախտը?
    Եվ Տերը նրան ուղեկցում է մի ուրիշ սենյակ, որտեղ ամեն ինչ նույնն է, բացառությամբ նրա, որ մարդիկ այստեղ ուրախ են, կուշտ ու երջանիկ:
    – Սա դրախտն է,- ասում է Աստոած:
    – Իսկ տարբերությունը որն է?- հարցնում է հավատացյալը:
    – Այստեղ մարդիկ սովորել են միմյանց կերակրել:

    Հետևությունները թողնում եմ ընթերցողներին:

  3. Չեմ ընդհանրացնի, ուղղակի կասեմ իմ կարծիքը.
    Ես չէի ցանկանա ապրել ո՝չ առաջին, ո՝չ էլ երկրորդ կյանքով:
    Իմ կյանքում պարտադիր պետք է լինեն երկուսն էլ, բայց պարտադիր չէ, որ, օրինակ, ատելություն կամ դաժանություն ցուցաբերեմ ես ինքս: Հաստատ ես դա ստացել եմ ուրիշներից:
    Եթե ապրեմ այդ կյանքերից միայն մեկով, ապա դա կլինի ձանձրալի և ոչ հետաքրքիր կյանք:
    Կյանքի տարբեր իրավիճակները նրա համար են, որ կյանքի ավարտից հետո դրանցում ունեցած վագագծի հիման վրա նոր “ապրես” այդ կյանքերից որևիցե մեկով:
    Կարծում եմ գլխի ընկաք…

    Հ.Գ.
    …ինձ մի անգամ ասեցին.
    «Կյանքը դժվար է ու շատ հետաքրքիր»

  4. Ես ցանկանում եմ ապրել 2-րդ կյանքով: Քանի որ, երբ տեսնում եմ դաժանություն, ատելություն, պատերազմ, ես ինքս վատ եմ զգում: Անընդհատ լսում ես վատ լուրեր ու տխրում ես 🙁 Իսկ պատկերացռեք, եթե առավոտյան զարթնում ես ու ամեն ինչ հիանալի է 🙂 Բոլորը իրար սիրում են ու հարգում 🙂 Մենք ինքներս պետք է փոխվենք ու ամբողջ աշխարհը կփոխվի 🙂

    • Լիդիա ջան իմ սրտից խոսացիք, մերսի
      Կավելացնեմ մի բան.
      Եկեք աչք չփակենք առաջին կյանքի վրա, այլ այնպես անենք, որ երկրորդ կյանքն ապրենք ավելի շատ, միաժամանակ սովորեցնենք մյուս մարդկանց ևս ընտրել երկրորդը: Համոզված եմ, որ եթե երկուսը համախմվեն մի խնդրի շուրջ, ապա լուծումը հեշտ կգտնվի, իսկ մենք շատ ենք,,, հետևություն…. 🙂

  5. Հարգելիներս :),

    Ես միանգամայն համաձայն եմ, որ ՊԵՏՔ Է շռայլել բարությունը, հավատարմությունը, սերը և այլն, ակայն առաջին կամ երկրորդ կյանքով ապրել չի նշանակում միայն ՏԱԼ և ՍՈՎՈՐԵՑՆԵԼ, այլ հավասարապես նաև ՍՏԱՆԱԼն ենք ի նկատի ունենում:

    Ուստի, քանի որ մենք չենք կարող կառավարել մեր ստացածը (իհարկե եթե բացասականի վրա աչքերը չփակենք), ապա հաստատ մեր շուրջը կա այդ 1-ին կյանքը և ես նախընտրում եմ անտեղյակ չմնալ շրջապատումս առկա ԱՌԱՋԻՆ կյանքին և ապրել նաև այն՝ միայն ստանալու տեսքով, այլապես կլինի որ “ես այս կյանքից չեմ” :):

    Եվ ի վերջո, եթե խոսքը գնում է աշխարհը մաքրելու մասին, ապա դա շատ բարդ թեմա է և, իմ կարծիքով, դա է մարդկության գոյության իմաստը:

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»