ggfinances

Շնորհակալ եղեք այն ամենի համար, ինչ Դուք ունեք

Հուլիս 9, 2012 9:35 am 2 մեկնաբանություններ

ամեն ինչ լավ է

Ինչ լավ է ամեն առավոտ զարթնել տանը, հարազատ մարդկանց շրջապատում, վեր կենալ, լվացվել, նախաճաշել, թեյ խմել, ստուգել էլեկտրոնային փոստը, ճշտել օրվա անելիքները: Դուրս ես գալիս պատշգամբ. ամեն ինչ հանգիստ է: Վերադառնում ես տուն, հարազատ իրերն են. սեղան, համակարգիչ, հեռախոս, գրքեր, թղթեր, նկարներ, հուշանվերներ: Դրանք ընդամենը իրեր են, բայց դրանք ՔՈ իրերն են: Մտածում ես հարազատներիդ մասին. նրանց մոտ կարծես ամեն ինչ լավ է: Մտածում ես գործերի մասին. ճիշտ է, անելիքներ շատ կան, բայց այս պահին ամեն ինչ լավ է: Շնորհակալ եղեք միայն դրա համար… Շնորհակալ եղեք նրա համար, ինչը Ձեզ համար սովորական է դարձել, բայց ինչը դուք ունեք:

Սովորաբար մենք կենտրոնանում ենք նրա վրա, թե ինչ մենք չունենք, օրինակ, «ես չունեմ ազատ ժամանակ հանգստանալու», «ես չունեմ գումար ճանապարհորդելու», «ես չունեմ մեքենա», «ես չունեմ կյանքի ընկեր», «ես չունեմ ինքնուրույնություն», «ես չունեմ 500 000 աշխատավարձ», «ես չունեմ ձայն՝ երգիչ դառնալու» և այլն, և այլն: Այո, այս պահին միգուցե դուք այդ ամենը չունեք, բայց այդ մասին մտածելով դուք միայն կտխրեք, կընկճվեք, կսկսեք Ձեզ խղճալ և ավելի հուսահատության գիրկը կընկնեք: Կյանքը անվերջ վազք է: Պետք է կարողանալ երբեմն կանգ առնել, շունչ քաշել, նայել ետ և գնահատել ձեռքբերումները: Դրանից ավելի ոգևորված նոր թափ հավաքել և շարունակել «վազել»: Բայց որպեսզի դուք այդ վազքից չհոգնեք և հաճույք ստանաք, կանգ առեք հաճախակի, ամեն առավոտ, նայեք շուրջը, հասկացեք, թե ուր եք հասել, ինչի եք արժանացել: Հիշեք՝ այն ամենը, ինչ դուք ունեք հիմա, լավ հիմք է, որպեսզի վաղն ունենաք այն, ինչին դուք ձգտում եք: Ուրախացեք ունեցածով, գնահատեք դա և դա Ձեզ կտանի առաջ:

3 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար

Մուտքագրեք Ձեր E-mail-ը


RSS բաժանորդագրություն

2 մեկնաբանություններ

Թողնել մեկնաբանություն