«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Սկզբում երջանիկ եղի՛ր ինքդ

Մի անգամ ճանապարհով անցնում էր իմաստունը՝ հիացած աշխարհի գեղեցկությամբ և վայելելով կյանքի բերկրանքը: Հանկարծ նկատեց մի դժբախտ մարդու՝ հսկայական բեռների ծանրությունից մեջքը ծռված:

– Ինչո՞ւ ես քեզ այդպես տանջում, – հարցրեց իմաստունը:

– Ես տառապում եմ իմ երեխաների և թոռների երջանկության համար, – պատասխանեց մարդը, – իմ նախապապն ամբողջ կյանքը տառապել է պապիս երջանկության համար, պապս տառապել է հորս երջանկության համար, հայրս տառապել է իմ երջանկության համար, հիմա էլ ես եմ ամբողջ կյանքս տառապելու իմ երեխաների և թոռների երջանկության համար:

– Իսկ քո ընտանիքում ինչ-որ մեկը երբևէ երջանիկ եղե՞լ է, – հարցրեց իմաստունը:

– Դեռ ոչ.. բայց իմ երեխաներն ու թոռները անպայման կլինե՛ն, – պատասխանեց դժբախտ մարդը:

– Անգրագետը չի կարող սովորեցնել կարդալ, իսկ խլուրդը արծիվ չի դաստիարակում, -ասաց իմաստունը, – սովորիր սկզբում ինքդ երջանիկ լինել, այդ ժամանակ կհասկանաս նաև, թե ինչպես երջանիկ դարձնել քո երեխաներին և թոռներին:

Հ.Գ.
Ես այս առակի հետ լիովին համաձայն եմ: Որպեսզի սովորեցնենք մարդկանց երջանիկ լինել, որպեսզի օգնենք նրանց դրանում, մենք ինքներս պետք է այդպիսին լինենք: Անգրագետը չի կարող սովորեցնել կարդալ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

11 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»