«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Աֆորիզմներ

Մտքեր և խորհուրդներ

Մարդիկ ասում են, որ դու փոխվել ես, երբ դու դադարում ես պահել քեզ այնպես, ինչպես նրանք են ուզում քեզ տեսնել:

Ժպտացե՛ք: Դա ստիպում է մարդկանց գլուխ կոտրել. ի՞նչ է նրա գլխում պտտվում:

Երբ մենք վատնում ենք ժամանակը պլանավորման վրա, այն ավելանում է:

Եթե խնդիրը կարելի է լուծել, դրա մասին անհանգստանալ պետք չէ, եթե այն չի կարելի լուծել, դրա մասին առավել ևս պետք չէ անհանգստանալ:

Ամենածիծաղելի ցանկությունը. բոլորին դուր գալու ցանկությունն է:

Արտաքին հաջողությունը սկսվում է ներքին հաջողությունից:

Մի ասեք. «Ես սխալվեցի», ավելի լավ է ասեք. «Ինչ հետաքրքիր ստացվեց»:

Երբեք մի պատմեք մարդկանց Ձեր պլանների մասին: Ուղղակի վերցրեք և արեք: Թող նրանք ապշեն արդյունքներից, այլ ոչ թե շատախոսությունից:

Լեռան գագաթին նստած մարդը չի ընկել այնտեղ երկնքից:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

13 մեկնաբանություն

  • Ընդամենը մի քանի նախադասությունների միջոցով ասվեց այն ամենը՝ ինչ անհրաժեշտ է ավելի արդյունավետ գործողությունների և դրական էներգիայով լիցքավորվելու համար: Վերջին միտքն ինձ ծանոթ չէր, բայց անչափ դուր եկավ: Luka ջան, հետաքրքիր է. դու՞ք եք այս մտքի հեղինակը:
    Միշտ էլ դժվար է նվաճել լեռան բարձունքը. այն կատարվում է ոտքերի միջոցով, որոնք դեպի ներքև են ուղղված: Մեր ոտքերն իրենց ավելի «ազատ» են զգում, երբ գրկում են գետինը, այլ ոչ՝ լեռան քարքարոտ զառիվերը:
    Լեռան բարձունքին արժանի է նա՝ ով հաղթում է իր ոտքերին: Այդ ժամանակ մարդուն սկսում են օգնության հասնել նաև իր խելքն ու կամքի ուժը:

    Շատերը կարող են կանգնել լեռան ստորոտին և «հավատալ», որ նրա բարձունքը նվաճած մարդիկ ամպերից են ընկել այնտեղ:
    Մարդը պետք է ազնիվ լինի ինքն իր հետ և գիտակցի, որ բոլոր հաջողակ մարդիկ սկզբում կանգնած են եղել լեռան ստորոտին:
    Անասելի տխուր է, երբ չես կարողանում հասնել նպատակներիդ և ստիպված ես հայացքդ անընդհատ ուղղել դեպի վեր . նայել այնտեղ՝ ուր դու չկարողացար հասնել:
    Մինչդեռ բարձունքը հրաշալի է. այն մոտ է երկնքին և գիշերները ծածկվում է աստղերի կապույտ փոշով, ցերեկներն այնտեղ արևը շատ մոտ է թվում և միայն մայրամուտին է շրջվում դեպի հորիզոնը:
    Հանուն այդ վեհության միշտ պետք է դեմ գնալ ոտքերին և հաղթահարել լեռան քարքարոտ զառիվերը, որքան էլ այն դժվար լինի:

    • Լիովին համամիտ եմ և կցանկանայի առանձնացնել «… բոլոր հաջողակ մարդիկ սկզբում կանգնած են եղել լեռան ստորոտին…» հատվածը:

      Այո՝ հաջողակ, այլ ոչ՝ հարուստ, քանզի շատ հարուստ մարդիկ կան, ովքեր ուղղակի այդպիսին ծնվել են և երբևիցե դեմ չեն գնացել իրենց ոտքերին ու չեն կարող վայելել դրանից բխած արդյունքի բերկրանքը:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»