
Առակ երջանկության մասին

Մի անգամ երեք եղբայրներ զբոսնում էին անտառով, երբ մի խորը փոս տեսան: Դրա մեջ նստած էր Երջանկությունը:
Եղբայրներից մեկը մոտեցավ փոսին, կռացավ և ասաց.
- Եթե ես շատ փող ունենայի, ես երջանիկ կլինեի:
Երջանկությունը նրան շատ փող տվեց և եղբայրը հեռացավ երջանիկ:
Մյուս եղբայրը կռացավ փոսի մոտ և ասաց.
– Եթե իմ կյանքը մի գեղեցիկ կին զարդարեր, որը միշտ իմ կողքին լիներ, ես երջանիկ կլինեի:
Երջանկությունը կատարեց նրա ցանկությունը, և եղբայրը հեռացավ գեղեցիկ կնոջ հետ` երջանկությունից գլուխը կորցրած:
Երրորդ եղբայրը մոտեցավ փոսին, կռացավ և նայեց ներքև:
- Իսկ քեզ ի՞նչ է պետք, – հարցրեց Երջանկությունը:
- Իսկ ի՞նչ է պետք քեզ, – նույն հարցը տվեց նրան եղբայրը:
- Ես կուզենայի, որպեսզի ինձ այս փոսից հանեն, – ասաց Երջանկությունը:
Եղբայրը մեկնեց ձեռքը, օգնեց Երջանկությանը դուրս գալ փոսից և գնաց իր ճանապարհով:
Իսկ Երջանկությունը վազեց նրա հետևից…
Հ.Գ.
Որպեսզի երջանիկ լինեք, երջանկացրեք ուրիշներին:

Կան մարդիկ, որոնց գոյությունը միայն ապացուցում է, որ կյանքում կարելի է հասնել ամեն ինչի




7:10 am
I'm sireli kayqeric meky, vortex amen angam mutq gorceluc ev voreve hodvac kartaluc heto demqs paycaranum e ev mtacum em vor amen inch there archevum e.
9:26 am
Սիրանուշ ջան այդպես էլ պետք է լինի, մերսի!
10:15 am
Erb sirum es, arden isk erjanik es, isk erb erjankacnum es urishnerin dranov qo erjankutjunn es kertum, es mianshanak hamadzajn em…Shnorhakal em dzezanic anchap:Amen angam ajs kajq mtnelis es erjankacac durs em galis…
10:36 am
Հայկուհի ջան Ձեզ նույնպես շնորհակալություն: Անչափ ուրախ ենք!
11:02 am
Վերջերս լուռ ուսումնասիրել եմ այն մարդկանց , ովքեր բարի գործ են անում, եւ ով հասնում է (որոշակի) հաջողության: Հավատացած եմ, որ երջանկացնող մարդն իրեն ավելի երկար ժամանակով է երջանիկ համարում, եւ թեկուզ հենց իր համար, ցանկանում անել ավելին:
5:28 pm
Es hiacac em dzer blogov, anchap hetaqrqir u karevor grarumner en tex gtel dzer blogum… Tox hajoxutyunn u erjankutyunn uxekcen boloris… Shnorhakalutyun.
6:18 pm
Շնորհակալություն Janna ջան և թող ձեր խոսքերը կատարվեն:
9:26 am
Շատ խորաթափանց ու միևնույն ժամանակ շատ հետաքրքիր հոդվածներ, որոնք կարդալուց հնարավոր չէ քեզ երջանիկ չզգաս ու հաշվի չառնես այդ բառերի իսկությունը:Շնորհակալություն եմ հայտնում այս կայքի ողջ անձնակազմին:
1:31 pm
Շնորհակալություն Արտակ ջան: