«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

ՓՈԽԻՐ ԿՅԱՆՔԴ

Հարգելի ընթերցող, սա հերթական հոդվածը չէ: Այսպես է կոչվում իմ առաջին հեղինակային գիրքը, որն արդեն վաճառքում է: «Փոխիր կյանքդ» գիրքը վերջին մի քանի տարիների իմ աշխատանքի ամփոփումն է` հաճելի ամփոփումը: Գրքում ես ներառել եմ այն ամենը, ինչը 180 աստիճանով փոխել է իմ կյանքը և համոզված եմ` ունի բոլոր հնարավորությունները փոխելու նաև Ձեր կյանքը: Եվ հենց այդպես էլ այն կոչվում է…

Գրքի մասին այստեղ երկար չեմ խոսի, դրա մասին Դուք կարող եք կարդալ գրքի պաշտոնական էջում, ուղղակի կմեջբերեմ մի հատված գրքից:

Ինչպես սկսվեց ամեն ինչ

«Մի քանի տարի առաջ ես սկսեցի ուսումնասիրել հաջողության թեման: Սկսեցի հաջողության մասին գրքեր կարդալ, հաջողակ մարդկանց կյանքի պատմություններն ուսումնասիրել, սեմինարների հաճախել:

Նախկինում ես երբեք չէի մտածել այն մասին, թե ինչու, օրինակ, մեր հայրենակից Քըրք Քըրքորյանը հաջողակ գործարար է և միլիարդատեր, իսկ ես կամ իմ շրջապատի մարդկանց մեծ մասը՝ ոչ: Այդ հարցը այնպես հանկարծակի գլխումս ծագեց, որ նույնիսկ զարմացա՝ ինչպե՞ս ավելի շուտ մտքովս չէր անցել: Թվում էր, թե պատասխանը պարզ է. մարդը հաջողակ բիզնես է արել ու մեծ նվաճումների հասել: Բայց ինչո՞ւ ես չեմ կարողանում նման բիզնես անել, ինչո՞ւ այն պահին, երբ այդ միտքը գլխումս ծագեց, ես ընդհանրապես բիզնես չունեի: Եթե գաղտնիքը բիզնեսի մեջ է, ինչո՞ւ մեր մյուս հայրենակիցը՝ Շառլ Ազնավուրը, նույնպես աշխարհի ամենահաջողակ մարդկանցից մեկն է` առանց որևէ բիզնես սկսելու: Ո՞րն է գաղտնիքը: Տաղա՞նդը: Այդ դեպքում ինչո՞ւ տաղանդավոր շատ մարդիկ իրենց ողջ կյանքի ընթացքում այդպես էլ չեն կարողանում նման հաջողությունների հասնել: Ուրեմն, պատճառն ավելի խորն է, ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ հասկանալ, բայց ես շատ էի ուզում հասկանալ: Եվ սկսեցի իմ ուսումնասիրությունները: Ու ինչպես հետագայում պարզվեց, դա իմ նոր կյանքի սկիզբն էր»:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

47 մեկնաբանություն

  • Luka ջան, շնորհավորում եմ գրքի հրապարակման առթիվ. թող որ դա շարունակական բնույթ կրի:
    Վստահ եմ, որ գիրքն ընթերցողը մեծ օգուտ կքաղի և շրջապատող աշխարհին կսկսի նայել նոր աչքերով, որը կօգնի նրան փոխել իր կյանքը:
    Ինձ համար շատ հաճելի կլինի այն կարդալը:
    Շնորհակալություն նման աշխատանքի համար:

  • Շնորհավոոոոոոոոոոոոոոոր 🙂 Ինչ լավ լուր էր: Ուրախ եմ, որ վերջապես Հայաստան էլ եկավ հաջողության ապրելակերպը ու էստեղ իր մեծ ներդրումն ունի Success.am-ը, դե դու, Հրաչ, մասնավորապես 🙂 Քո գրքի առաջին պարտաճանաչ ընթերցողներց եմ լինելու 🙂 Կկիսվեմ տպավորություններովս հետո: Ուրախ եմ, որ ճանաչում եմ քեզ ու լիքը-լիքը հաջողություն եմ մաղթում:

  • Ես նույնպես շնորհավորում եմ Ձեզ այս գրքի լույս տեսնելու կապակցությամբ: Համոզված եմ այն շատ օգտակար կլինի բոլորիս և մեծ հաջողություն կբերի Ձեզ!

  • բարև Ձեզ Luka ջան…շնորհավոր Luka ջան…սա ես կարող եմ համարել իմ օրվա մեջ ստացած ամենալավ լուրը…անչափ ուրախ եմ Ձեզ համար, ուրախ եմ նաև բոլոր այն մարդկանց համար,ովքեր ընթերցելու են Ձեր գիրքը, որովհետև այսպիսի գիրք ես Հայաստանում չեմ հանդիպել,դուք կարծում եմ առաջինն եք, որ կատարել եք այսպիսի կարևոր գործ..որովհետև որքան էլ կարդանք օտար հեղինակների գրած հաջողությանն ուղղորդող գրքեր,դրանք չեն կարող այքան օգնել,ոևքան կօգնի Հայաստանի պայմաններում հայի կեղմից գրված գիրքը ..հուսով եմ շատերը կընթերցեն Ձեր գիրքը և կդառնան շատ հաջողակ….ես Էլ օրերս ձեռք կբերեմ այն և պատկերացնում եմ,թե ինչ մեծ հաճույքով եմ կարդալու….շնորհակալություն այս հիանալի նորության համար…դուք այս գրքով ,կարծում եմ, շատերին եք օգնելու……

  • Luka ջան շնորհավորում եմ առաջին հեղինակային գրքի կապակցությամբ: Դեռ ձեռք չեմ բերել, բայց անխոս ձեռք եմ բերելու:Գիրքը դեռ չկարդացած արդեն արժեքավոր է ինձ համար և առաջինը արժեքավոր է նրանով,որ հեղինակը երիտասարդ է, դա հենց այն ռեալ հնարավորությունն է,որ գիրքը ծառայելու է իր նպատակին:
    ՇՆՈՐՀԱՎՈՐ 🙂

  • Ես վաղուց էի սպասում քո առաջին գրքին Հրաչ ջան,,թեպետ չեմ ճանաչում քեզ success.am-ից դուրս, բայց արդեն հասցրել եմ նկատել, որ ունես ասելիք, և որը երկար սպասել չի կարող:Շնորհավորում եմ:

  • Shnorhavorum em Luka jan qez ev mez boloris,henc kardaci norutyun@ miangamic uzeca dzerq berel,qani vor nman bovandakutyamb u haj hexinaki koxmic hratarakvac girq naxqinum chkar,ev sa mec dzerqberum e mer boloris hamar……. girq@ inchpes ev spasum ei shat lavn e, isk grqi chapseri ev dizayni masin xosq chka mi barov asac (utvox e) ………….es shat urax u hpart em vor hajoxutyan harcerov hetaqrqrvac hay eritasardneri gradarannerum Napoleon Hili u Qarnegii koxqin ir patvavor tex@ kunena nayev hay hexinaki`Hrachya Manukyani, girq@

    • Hovo ջան շատ մերսի! Ուրախ եմ, որ դիզայնն ու չափսը դուրդ եկել են, երկար ենք դրա վրա մտածել: Մի խոսքով… շատ զգացված եմ: Եթե ինչ-որ դիտողություններ ունենաս, հաճույքով կլսեմ:

  • Հրաչ ջան երեկ հետս Ձեր գրքի հետ կապված փոքրիկ դեպք պատահեց, շտապեցի պատմել)))
    Երեկ Բուկինիստ էի մտել՝ ընկերուհուս համար նվեր գնելու համար : Անցա հոգեբանության բաժին, գրքերն եմ թերթում, նայում եմ ինչ լավ բան կա: Ինձ կոնկրետ հոգեբանական թեստեր էին պետք : Բայց դե ասեցի քանի եկել եմ՝ տեսնեմ էլ ինչ լավ գրքեր կան : Վաճառողուհին մոտեցավ, հետաքրքրվեցի : Ասացի՝ ի՞նչ լավ գրքեր ունեք,թեստեր կամ լավ, մոտիվացնող խորհուրդներ : Միքանի ռուսական գրքերի անուն տվեց : Մեկ էլ ասեց. ՛՛Վա՜յ, մի լավ հայկական գիրք կա, մի րոպե գտնեմ՛՛ : Ու ձեռքերումս հայտնվեց Ձեր գիրքը: Էդ գրքի իմ ձեռքում հայտնվելն ու ՛՛Վայ, մերոնք!! Հաջողության բլոգի Հրաչը՛՛ գոռալս մեկ եղավ 😀 խեղճ վաճառողուհին վախեցած ինձ էր նայում. իբր ի՞նչ կար էդ գրքի մեջ էդքան ուրախանալու)))) հետո, որ ուրախությունս քիչ հանդարտվեց, միքիչ խոսեցի, պատմեցի ՛՛Հաջողության բլոգի՛՛ նախագծի մասին : Իրեն էլ էր հետաքրքիր : Ու նաև նշեցի, որ գիրքն առաջարկելիս նաև նշի, որ տվյալ հեղինակը ունի հայտնի բլոգ հաջողության մասին, թող դա էլ առաջարկի, գրքի համար լավ լրացում կլինի :
    Գիտե՞ք ինչ զգացի . հպարտություն : Իրենք չգիտեին չէ՞ որ ես բլոգի հետ ինչ-որ կապ ունեմ, կամ հեղինակին ինչ-որ չափով գիտեմ : Ինձ՝ անծանոթ գնորդիս վաճառողուհին շատ մեծ ոգևորությամբ ներկայացնում էր գիրքը : Ու հայ հեղինակի գիրք : Հրաշալի զգացողություն էր: Անբացատրելի, շատ էի ուրախացել ու ինձ շատ լավ զգացի : Նշանակում է՝ Հայաստանում լավ գործն իրոք գնահատվում է ու վերջիվերջո իր տեղն է ունենում :
    Գիրքն այդ օրը չգնեցի, որովհետև ինձ հոգեբանական թեստերի ժողովածու էր պետք : Բայց մոտ ապագայում Ձեր գիրքը կհայտնվի իմ ձեռքերում : ՈՒ շնորհակալ եմ Ձեզ, որ գրել եք էնպիսի լավ ու պետքական գիրք, որի մասին նույնիսկ վաճառողուհին է անկեղծ ոգևորությամբ խոսում))))

    • Սյունե ջան, մերսի շատ, չէի սպասում: Իմիջիայլոց, քանի մտքիցս չի թռել, Ձեզ=քեզ 🙂

      Գիրքը փաստորեն լավ գովազդել ես, վաճառողուհին էտ պատմությունից հետո էլ չի մոռանա 🙂 Շատ ուրախ եմ, որ քեզ ճանաչում եմ ու էտ պատմության մասին պատմեցիր: Եթե մտքիդ դնես, դու էլ հանգիստ կարող ես գիրք գրել, քո գրելաոճը շատ լավն է, մտքերդ խորը ու կարևորը՝ անկեղծ ես:

  • Հրաչ ջան նման երազանքներ ունեմ ու սարերի ետևում չեն)))) ուղղակի ես ոչ թե ինչ-որ թեմայով եմ ուզում գիրք գրել, այլ սպասում եմ մեծանամ, հայտնի լրագրող դառնամ ու էդ ժամանակ իմ ամենահայտնի նյութերը, հարցազրույցներն ու ակնարկները կհավաքեմ մի գրքի սահմաններում : Նման պրոֆեսիոնալիզմի ու բարձր մակարդակի , ինչ խոսք, բավականին դժվար կլինի հասնելը,, բայց դե մարդու մտքին տեղ լինի : Աշխատասիրություն ու համառություն ու գիրքս մի օր սեղանիս դրված կլինի :
    Քեզ էլ հաջողություն եմ մաղթում : Ու համոզված եմ, որ սա առաջին ու վերջին գիրքը չի լինի : Պիտի էլի գրքեր գրես, որ ես էլի գրախանութում տեսնեմ ու իմ ոգևորված գոռգոռոցը ամբողջ գրախանութը լսի 😀

    • Ճիշտ ես Սյունե ջան, եթե համառություն կա, ամեն ինչ էլ կլինի: Քեզ էլ հաջողություն ու եթե գիրք տպագրելու պրոցեսի հետ կապված ինչ-որ հարցեր ունենաս, ասա:

  • Միշտ կարդացել եմ Դեյլ Քարնեգի ու հոգեբանական այլ գրքեր, բայց չգիտես ինչու ինձ միշտ թվացել է, որ դրանք Հայաստանի համար կիրառելի չեն… Վերջերս եմ ընթերցել Ձեր գիրքն ու ուզում եմ շնորհակալություն հայտնել հայերեն լեզվով նման գիրք գրելու համար:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»