Ստարտափ

Գաղափարից դեպի բիզնես

Ժամանակ առ ժամանակ երիտասարդ նորարարները, որոնք ունեն գաղափարներ, կանգնում են հետևյալ հարցի առջև. որտե՞ղ գտնել ֆինանսավորում:

Ես արդեն հասկացել եմ, որ լավ գաղափարը ժամանակի ընթացքում ֆինանսավորում անպայման կգտնի: Այսինքն, եթե դուք Ձեր գաղափարը ամենայն մանրամասնությամբ և վերլուծություններով ունենաք թղթի վրա և ներկայացնեք այն համապատասխան մարդկանց, ձեռներեցների կամ կազմակերպությունների, հաստատ ինչ-որ պահի կգտնվեն խելացի և հեռատես մարդիկ, որոնք հնարավորություն կտեսնեն Ձեր գաղափարի մեջ և պատրաստ կլինեն այն ֆինանսավորել: Կա նաև մեկ այլ տարբերակ: Դրամաշնորհային մրցույթներ: Այդպիսի մրցույթներ անց են կացվում նաև Հայաստանում և դրանք լավ հնարավորություն են հայ նորարարների և սկսնակ ձեռներեցների համար ներկայացնել իրենց գաղափարը, դարձնել այն հրապարակային և ֆինանսավորում գտնել:

Այդպիսի դրամաշնորհային մրցույթներից մեկին էլ նվիրված է այս հոդվածը: Մրցույթը կոչվում է «Գաղափարից դեպի բիզնես»: Դրա մասին այստեղ երկար չեմ խոսի, քանի որ ողջ ինֆորմացիան կարող եք գտնել հոդվածի վերջում կցված ֆայլերում, ուղղակի կարճ կներկայացնեմ մի քանի կարևոր տվյալներ: Մրցույթում ներկայացված ծրագրերը պետք է ուղղված լինեն նոր, առևտրային տեսանկյունից կենսունակ տեխնոլոգիական արտադրանքի, գործընթացի կամ ծառայության ստեղծմանը և/կամ հետագա զարգացմանը: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է օգոստոսի 15-ը, այսինքն կա մոտ 1 ամիս ժամանակ մրցույթին նախապատրաստվելու համար: Մրցույթում հաղթած լավագույն 5 գաղափարներով թիմերը կստանան դրամաշնորհ` յուրաքանչյուրը $15 000: Այդ գումարը պետք է ծախսվի գաղափարն իրականություն դարձնելու համար: Մնացած տեղեկությունները գտեք կից ֆայլերում: Վերջում միայն հիշեցնեմ, որ նման հնարավորություններ հաճախ չեն լինում: Եթե Ձեր գլխում ինչ-որ միտք է պտտվում, երկար մի մտածեք, ներբեռնեք հայտը և լրացրեք այն: Միգուցե հենց դուք դառնաք մրցույթի հաղթողներից մեկը և միգուցե հենց այդ մրցույթի շնորհիվ հետագայում մեր բլոգում գրվի Ձեր հաջողության պատմությունը` որպես հայ երիտասարդ ձեռներեցի, ով կարողացավ իր երազանքն իրականություն դարձնել:

Մրցույթի ծրագիրը
Հայտի ձևը

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»