« »

Ազատվեք այն ամենից, ինչը Ձեզ պետք չէ

Շեղող հանգամանքներ

Իմ կյանքում ինչ–որ պահից ես ինձ սկսեցի շատ լավ զգալ: Լավ զգալ ոչ միայն ֆիզիկապես, այլ ընդհանուր. ես ինձ ավելի թեթև էի զգում, ավելի քիչ էի լարվում, ուղեղումս խառնաշփոթ չէր, կյանքիս հետագա քայլերը հստակ էին: Պատճառն այն էր, որ ես հասկացա, թե ինչ եմ ուզում կյանքում: Կային նաև այլ պատճառներ, որոնք, կարծում եմ, ինձ շատ օգնեցին այդ հարցում: Դրանցից ամենագլխավոր երեքը հետևյալն են. ես սկսեցի ընդհանրապես հեռուստացույց չդիտել, թողեցի ծխելը և սկսեցի չօգտագործել ոգելից խմիչքներ: Այժմ, երբ նայում եմ այդ երեք սովորություններին, որոնք նախկինում ունեի, հասկանում եմ, որ շատ ճիշտ եմ վարվել, որովհետև դրանք ինձ դրական ոչինչ չէին տալիս: Դրանք միայն շեղող հանգամանքներ էին:

Երբեմն ինձ հարցնում են. «Ինչպե՞ս ես կարողանում չխմել, իսկ ո՞ւր մնաց ժամանցը»: Իսկ ես պատասխանում եմ, որ ինձ համար ժամանցը վաղուց արդեն խմելն ու ծխելը չեն: Իմ ժամանցը ստեղծելն ու ինքնակատարելագործվելն է: Իսկ երբ գալիս են պահեր, երբ հոգնում եմ, ժամանցի շատ այլ ձևեր կան. կարող եմ կնոջս հետ զբոսնել, լավ ֆիլմ դիտել, թատրոն գնալ, ընկերներիս հետ բոուլինգ խաղալ կամ մի քանի օրով գնալ Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկը՝ հանգստանալու: Ես կարող եմ կազմակերպել իմ ժամանցը այնպես, ինչպես ուզում եմ, և այդտեղ ոչ մի դեր չեն խաղում խմելը, ծխելը կամ հեռուստացույց դիտելը: Ինձ համար այդ երեքը վնասակար սովորություններ էին, որոնցից ազատվելը իմ կյանքի ամենակարևոր քայլերից էր:

Հատված «Փոխիր կյանքդ» գրքից:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


5 մեկնաբանություն

  1. Չեմ ստի, նայում եմ հեռուստացույց և վաղուց է ինչ ուզում եմ նրան, բայց դա միակ բանն է, որի շուրջ հավաքվում ենք ընտանիքով: Ես ուղղակի չեմ ուզում բաց թողնել ընտանիքիս հետ լինելու հաճույքը, նամանավանդ երբ զվարճալի հաղորդումներ ենք նայում:Կարծում եմ երջանկության գաղտնիքը ամուր ընտանիքն է

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»