«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Բիզնես և ֆինանսներ

Իմ երկրորդ ֆինանսական ներդրումը

Հարգելի ընթերցող, այս հոդվածում ուզում եմ ներկայացնել ևս մեկ հատված «Փոխիր կյանքդ» գրքից:

Հիշում եմ, երբ դեռ դպրոց էի գնում, մի ֆիլմ էի դիտել: Ֆիլմը մի մարդու մասին էր, ով հարստացել էր ֆինանսական շուկայում գործարքներ կատարելով: Նա գնում և վաճառում էր տարբեր ընկերությունների բաժնետոմսեր: Այդ մարդը ամեն առավոտ արթնանում էր, միացնում էր այն ժամանակվա՝ դեռ հեռուստացույցի նմանվող համակարգիչը և դիտում գրաֆիկները: Ամեն առավոտ նա փորձում էր պարզել` ինչ փոփոխություն են կրել բաժնետոմսերը նախորդ օրվա ընթացքում: Եվ պատկերացրեք նրա ուրախությունը, երբ նա տեսնում էր, որ դրանց գինն աճել է, այսինքն՝ գրաֆիկը շարժվել է դեպի վերև: Ֆիլմի այդ հատվածն այնպես էր մեջս տպավորվել, որ այդ օրվանից անընդհատ դրա մասին մտածում էի:

Դրանից անցավ 7–8 տարի: Այդ ընթացքում բաժնետոմսերի մասին տարբեր գրքեր էի կարդացել, որոշ չափով ուսումնասիրել էի, բայց երբեք որևէ գործարք չէի կատարել: Այն ժամանակ դա ինձ նույնիսկ վախեցնում էր, ու չէի պատկերացնում, թե կգա մի օր, երբ ես արտասահմանյան ինչ–որ ընկերության բաժնետեր կլինեմ: Այդ վախն ավելի շատ պայմանավորված էր նրանով, որ Հայաստանում արժեթղթերի շուկան զարգացած չէր, և մեզ մոտ «բաժնետոմս», «բաժնետեր» հասկացությունները հեքիաթային էին հնչում:

Այնուամենայնիվ, 2011 թ. կատարեցի նաև առաջին գործարքս: Ձեռք բերեցի «Kodak» ընկերության բաժնետոմսերի մի փաթեթ: Դրանից մի քանի ամիս անց «Kodak» ընկերությունը իրեն սնանկ ճանաչեց, և ներկա պահին, երբ գրում եմ այս տողերը, ներդրված գումարի 80%–ը կորցրել եմ: Բայց կարևորը դա չէր: Կարևորն այն ոգևորությունն ու վստահությունն էր, որ ես վերջապես կարողացա անել այն, ինչ երազում էի անել:

Ցանկացած գործում դժվարը առաջին քայլն է: Երբ անում ես այդ քայլը, ամեն ինչ առաջ է շարժվում: Եվ կարևոր չէ, այդ քայլն իրեն արդարացրե՞ց, թե՞ ոչ: Կարևորը, որ ոգևորությունդ չի կորչում, և դու արդեն հստակ գիտես, թե հետագայում ինչ պետք է անես: Բայց հաջորդ անգամ կանես դա ոչ թե այնպես, ինչպես նախկինում, այլ ավելի հմուտ, արդեն որոշակի փորձով և ավելի խելացի: Իսկ նման փորձերը ժամանակի ընթացքում անպայման իրենց արդյունքը կտան:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

21 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»