« »

Սերը տարիք չի հարցնում

Սերը տարիք չի հարցնում

Մեր ընթերցողներից մեկի խնդրանքով գրում եմ այս հոդվածը սիրո տարիքային տարբերության մասին 🙂 Բայց քանի որ ինքս սիրո մասնագետ չեմ, ու իմ առաջին, միակ ու իսկական սերը կինս է, այդ պատճառով էլ հոդվածիս խնդրում եմ շատ լուրջ չվերաբերվել:

Պարզապես կասեմ կարծիքս՝ եթե կա իսկական սեր, դրան չի կարող խոչընդոտել ոչ մի տարիքային տարբերություն և ոչ մի այլ բան: Իհարկե, տարիքի հետ կապված ինչ-որ անհարմարություններ առաջ են գալիս, բայց եթե զույգը գիտակցում է այդ ամենը և պատրաստ է դրան, ապա դրանք նույնպես հաղթահարելի են: Թե ինչ առանձնահատկություններ կան սիրո տարիքային տարբերության դեպքում, չեմ ուզի գուշակել, պարզապես խորհուրդ կտամ դիտել նշված թեմայով ֆիլմերը` հաստատ ինչ-որ բան կգտնեք:

Երբեմն մարդիկ իրենք են ամեն ինչ բարդացնում: Նրանք այնքան են խոսում ինչ-որ խնդրի մասին, որ թվում է` այս ինչ լուրջ արգելք է: Բայց եթե թեթև մոտենալ ու մի քիչ մտածել, ամեն ինչ այդքան էլ բարդ չէ: Սիրո տարիքային տարբերության դեպքում զույգը ուղղակի պետք է պատկերացնի իրեն 10-15 տարի անց` ինչպիսի՞ն կլինեն նրանք այդ ժամանակ: Չէ՞ որ միայն սերը չէ, հաճախ կենցաղն ու հետամուսնական կյանքը սպանում են այդ սերը: Եվ եթե զույգը գիտակցում է դա, ուրեմն վերջ, պետք է անել այն, ինչ սիրտն է թելադրում: Ընդհանրապես, ես կողմ եմ, որ նույնիսկ եթե մարդը սխալվում է, նա ինքը անի քայլը, ինքնուրույն սխալվի և հասկանա: Իսկ եթե նրան կողքից ասում են, որ դա սխալ է, դու չպետք է դա անես, դա ավելի է բորբոքում իրավիճակը և միգուցե այդ մարդը հետո ողջ կյանքն ափսոսա չարվածի համար: Այսքանը… ուրախ կլինեմ լսել նաև նշված հարցի շուրջ Ձեր կարծիքներն ու մեկնաբանությունները:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


14 մեկնաբանություն

  1. Միանշանակ ընտանիքի ձևավորման հարցում չի կարող լինել որևիցե տարիքային սահմանափակում կամ հասարակության թելադրած այլ անհիմն խոչընդոտ:
    Դա միայն տվյալ զույգի ԱՆՁՆԱԿԱՆ հարցն է և ոչ մի բացասական ազդեցություն չի կարող ունենալ քննադատողներից և ոչ մեկի կյանքի վրա: Ուստի կապ չունի, թե փոխադարձ սիրուց ծնված ԱՌՈՂՋ ընտանիքի անդամներն ինչ տարիքի են:
    Կարևոր է միայն գիտակցել, որ այդ որոշումից կախված է զույգի ողջ հետագա կյանքը, և տվյալ մարդու հետ դու պետք է անցկացնես քո կյանքի ոչ միայն երիտասարդ և կրքով լի ժամանակահատվածը:

    • Դավ ջան շատ լավ բացատրել էիր 🙂

      • Մերսի Հրաչ ջան 🙂
        Այս թեման շատ արդիական է և կարևոր:
        Եվ կուզենայի նաև ավելացնել, որ մեր սիրահար պատանիներն ընտանիք կազմելու որոշումը կայացնեն ոչ միայն Эндорфин-ի ազդեցության ներքո:
        Հ.Գ.
        Эндорфин – гармон счастья

  2. Ողջույն, ինքս կարելի է ասել կանգնած եմ նման <> առջև: Ես 20 տ. եմ, մեր միջև տարիքային տարբերությունը 29 տարի է: Գիտեմ, երևի թե խելքին մոտ չի հնչում, ես էլ երբևե չէի պատկերացնի անգամ, որ կսիրեմ հորիցս մեծ մարդու: չնայած այս պարագայում, եթե համեմատեմ, նա ավելի շատ է ինձ սիրում, քան ես: Ես, կարելի է ասել, չեմ վախենում նրա հետ կյանքս կապել… ուղղակի մի հանգամանք է խանգարում` հասարակության կարծիքը: Ինչքան էլ փորձես քո կյանքով ապրել, ուշադրություն չդարձնել դրան, միևնույն է չի ստացվում մեր երկրում :/ Շնորհակալություն ֆիլմերի ցանկի համար: Դիտեմ որոշները, գուցե օգնեն ինձ ճիշտ որոշում կայացնել:

    • Նարինե ջան ինչ-որ խորհուրդ չեմ տա, ինձ թվում է դուք ինքնուրույն ճիշտ կկողմնորոշվեք, պարզապես Ձեզ հաջողություն!

  3. Բարև Ձեզ….
    25 տարի տարբերություն կա իմ ու ամուսնուս միջև,վստահ կարող եմ ասել չեմ սխալվել.. 12 տարվա ամուսիններ ենք, 2 երեխա ունենք.Եթե բախտ վիճակվի նորից ծնվեմ,կյանքսէլի կկապեմ ամուսուս հետ: (:

  4. es 19 tarekan em,im sirac eak@ 33…menq sirum enq irar,bayc na chi cankanum indz het amusnanal,hasarakutyan karciqneric vaxenalov…….

    • ete inqd el hamozvac es vor ches vaxenum hasarakutyan karciqic, harcru nran te qez shat e sirum? vorovhetev karcum em sireluc voch mi banic chen vaxenum

    • Բարև: Գրիգոր ջան ես մինչև հիմա կարծում էի, որ աղջիկը միանշանակ փոքր պետք է լինի, բայց երբ ծանոթացա այնպիսի ընտանիքների հետ, որում աղջիկը մեկ կամ երկու տարով մեծ է, հասկացա, որ դա նրանց ընտանեկան միջավայրին չի խանգարում: Իսկ ինչ մնում է սվորելուն, ապա ամեն անգամ չէ, որ տարիքով մեծը խելացի է /կներեք անկեղծությանս համար/: Ընտանիքը ձևավորվում է փոխադարձ սիրուց և հարգանքից:Մենք սիրում, հարգում ենք անկախ տարիքից:

  5. Իհարկե չի հարցնում: Եթե կա ՍԵՐ, ոչինչ չի կարող խանգարել:

  6. es karcumem vor zyger@ piti hamarya nuyn tariqi linen, vor irar lav haskanan, teche vor txan mi qani tari meca linum, vonc vor axjkan verabervi erexayi nman, kamel asacnerin ushadrutyun chi darcnum, aysinqn mec@ inqna u ir asacna chisht,

    • Շատ շնորհակալ եմ Jeyr, առաջին անգամ եմ լսում այսպիսի կարծիք, ես միշտ ասել եմ, իհարկե այսպես չեմ մեկնաբանել, բայց ինձ համար լավագույնը երբ գրեթե նույն տարիքի ես, քանի որ միաժամանակ երկուսն էլ նույն իրավիճակում են գտնվում, և չեմ ընդունում այն, որ ասում են աղջիկը տղայից խելացի է, եթե նույն տարիքի են… ես միշտ ասում եմ, որ ես մեծերի հետ չեմ կարողանում ընկերություն անել, զուտ որպես ընկերներ, և պատճառը Ձեր նշած պատճառն է… իմ ընկերը համարյա իմ տարիքի է, ամիսների տարբերություն է… 🙂

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»