« »

Մոնտիի երազանքը

Մոնտիի երազանքը

Սա պատմություն է Մոնտի անունով մի տղայի մասին: Երբ նա 16 տարեկան էր, նրան հանձնարարում են շարադրություն գրել այն մասին, թե ինչ է նա ուզում, երբ մեծանա: Մոնտին երկար է տանջվում շարադրության վրա և շատ ժամեր է անցկացնում իր երազանքը նկարագրելու համար: Նա ուզում էր մեծ ֆերմա ունենալ: Նա գրում է մոտ 10 էջ` ամենայն մանրամասնությամբ նկարագրելով 200 հեկտար տարածքով իր ֆերմայի բոլոր մանրուքները, պատկերում է բոլոր շինությունների, ախոռների, ճանապարհների դիրքը: Նա գծում է նույնիսկ 8000 ք.մ. մակերեսով իր ապագա տան մանրամասն հատակագիծը: Հաջորդ օրը Մոնտին հանձնում է շարադրությունը ուսուցչին:

Երեք օր անց ուսուցիչը վերադարձնում է նրան իր աշխատանքը` վրան նշված հաստ, կարմիր 2: Դասից հետո տղան մոտենում է ուսուցչին և հարցնում, թե ինչու է երկուս ստացել: Ուսուցիչը պատասխանում է. «Նման երազանքն անիրականանալի է այնպիսի տղայի համար, ինչպիսին դու ես, Մոնտի: Քեզ շատ-շատ փող է պետք նման ֆերմա ունենալու համար: Իսկ դու փող ունե՞ս: Չէ՞ որ դու շատ աղքատ ընտանիքից ես: Դու ոչ մի հնարավորություն չունես քո երազանքն իրականացնելու: Դա անհնար է: Ավելի լավ է գնա տուն և նոր շարադրություն գրի: Գրի ավելի իրատեսական երազանքի մասին և միգուցե` ես կփոխեմ գնահատականս»:

Մոնտին վերադառնում է տուն և խորհուրդ է հարցնում հորից: «Ցավում եմ տղաս, բայց ես չեմ կարող քեզ օգնել: Կարծում եմ` դա պետք է լինի քո և միայն քո որոշումը, և ես զգում եմ, որ դա իրոք լինելու է քեզ համար կարևոր որոշում», – պատասխանում է հայրը: Մոնտին մի ամբողջ շաբաթ մտածում է հոր խոսքերի շուրջ: Եվ վերջապես, նա վերադարձնում է ուսուցչին նույն շարադրությունը, ավելացնելով. «Դուք կարող եք թողնել ձեզ ձեր երկուսը, իսկ ես կթողնեմ ինձ իմ երազանքը»:

Անցել են տարիներ: Մոնտին վաղուց արդեն վերջացրել է դպրոցը, դարձել է հասուն տղամարդ: Եվ, պատմելով այս պատմությունը, նա թեքվում է դեպի իրեն լսող մարդկանց խումբն ու ասում. «Ես պատմեցի ձեզ այս պատմությունը, քանի որ հիմա դուք գտնվում եք 1000 ք.մ. մակերեսով իմ տանը, որը գտնվում է 200 հեկտար տարածքով իմ ֆերմայի մեջտեղում, և այն շարադրությունն էլ` շրջանակի մեջ կախված է բուխարիի վերևում: Իսկ այս պատմության ամենահետաքրքիր մասն այն է, որ երեք տարի առաջ, ամռանը, այդ նույն ուսուցիչը բերեց այստեղ 30 աշակերտների և նրանք մեկ շաբաթ մնացին իմ ֆերմայում տեղակայված ճամբարում: Մեկնելուց առաջ նա ինձ ասաց. «Լսիր Մոնտի, այդ մասին ես քեզ կարող եմ ասել միայն հիմա: Երբ քո ուսուցիչն էի, ես, կարելի է ասել, երազանքների գող էի: Բայց հիմա շատ եմ ցավում, որ ժամանակին գողացել եմ մանկական շատ երազանքներ: Ուրախ եմ, որ դու քո մեջ համարձակություն գտար` մինչև վերջ գնալու դեպի երազանքդ»:

Ոչ ոքի թույլ մի տվեք գողանալ Ձեր երազանքները:

Հ.Գ.
Այս պատմությունը հանդիպեցի ռուսական կայքերից մեկում: Չգիտեմ հորինված է այն, թե իրական, բայց շատ գեղեցիկ է:

The following two tabs change content below.
Մարդու արտաքին տեսքն ինձ համար նշանակություն չունի: Մարդու խոսքերն ինձ համար մեծ նշանակություն չունեն: Ամենակարևորը՝ մարդու գործերն են:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


17 մեկնաբանություն

  1. Անկախ նրանից պատմությունը հորինված է թե ոչ, շատ հետաքրքիր եւ մոտիվացնող է…

  2. Ես էլ դեմ չէի լինի կղզի ունենայի :)

    • Isk inch es anum du dra hamar? :)

      • Bolorin anxtir,te miajn nmannerin?indz hacheli e im erazanqneri masin xosel ynkerneris het,inch kaseq sran???

        • Շատ նորմալ է Հայկուհի ջան, բոլորս էլ մեր երազանքների մասին տարբեր մարդկանց հետ կիսվում ենք: Պարզապես մարդիկ կան, որ թերահավատորեն են մոտենում ու իրենց պատմելը՝ քեզ ոչինչ չի տալիս: Չեմ ասում դրանք վատ մարդիկ են, ուղղակի չեն հավատում: Այպիսի մարդկանց ավելի լավ է միանգամից արդյունքը ցույց տալ:

Add Comment Register



Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

Մեկնաբանություններում կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>