«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Ներդաշնակ ապրելու 10 կանոններ

1. Նույնիսկ ամենալուրջ վիճաբանության ժամանակ մի փորձեք վիրավորել մարդուն: Դուք կրկին կհաշտվեք (ամենայն հավանականությամբ), իսկ բառերը երկար են հիշվում….
2. Միշտ խոսեք ճիշտը. այդ ժամանակ պետք չի լինի ոչինչ հիշել:
3. Եթե խոստացել եք զանգահարել, զանգահարեք:
4. Ուշանո՞ւմ եք: Միջոց գտեք այդ մասին զգուշացնելու:
5. Քաղաքավարիությունը քաղաքներ է գրավում: Հաճախ օգտագործեք այն:

6. Մի ծիծաղեք ուրիշների երազանքների վրա:
7. Անտեղի ժամանակ մի կորցրեք:
8. Ոչինչ մի ասեք, եթե ասելիք չունեք:
9. Սովորեք ընդունել սեփական սխալները:
10. Ժպտացեք հեռախոսով խոսելիս: Զրուցակիցը զգում է դա…

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»