Հաջողության գաղտնիքներ

Երախտագիտություն

Հեղինակ Lara

Ինքներս մեր մեջ երախտագիտության զգացման զարգացնելը երջանկության հասնելու պարզ քայլերից է։ Երբ մենք փորձում ենք անընդհատ երախտագետ լինել, պարզ է դառնում, որ կյանքը հիասքանչ է։ Երբ մենք երախտագետ ենք նրա համար, թե ինչպիսին ենք մենք և, թե ինչ ունենք, մենք սկսում ենք սիրել ինքներս մեզ։ Երբ շնորհակալ ենք լինում կյանքից, մենք չենք մտածում մեր դժբախտությունների մասին, այլ մտածում ենք մեզ համար թանկ ու հաճելի բաների մասին։ Մենք սկսում ենք կյանքին ժպիտով նայել, ստեղծում ենք մեր շուրջը դրական աուրա, սկսում ենք դեպի մեզ ձգել ավելի երջանիկ և երախտագետ լինելու նոր հնարավորություններ։

Երախտագիտության զգացողությունը ուժեղ զենք է, որի միջոցով մենք դեպի մեզ ենք ձգում բազմաթիվ հիանալի բաներ։ Ի՞նչ եք կարծում` կյանքն ում առջև լայն կբացի իր դռները. նրա, ով միշտ փնթփնթում է, թե նրա, ով միշտ շնորհակալ է իրենից։ Իսկ մենք ինչպե՞ս կվարվեինք, մենք ու՞մ հետ կցանկանայինք որևէ գործ ունենալ։ Պարզ է, որ երախտագետ մարդը նախընտրելի է բոլորի կողմից։ Երախտագիտության զգացողության զարգացնելը շատ հեշտ է։ Պարզապես պետք է մեր հաջողությունները, ձեռքբերումները, հաղթանակները, մեր ընտանիքի, ընկերների գոյությունը, այն, որ մենք ունենք երկու ձեռք, երկու ոտք և այլն, ընդունենք ոչ թե որպես սովորական երևույթ, այլ որպես պարգև, կյանքի մեծ նվեր։ Երախտագետ պետք է լինենք նաև մեր դժվարությունների համար, քանի որ մեր դժվարությունների միջոցով ենք դառնում ավելի խելացի և ուժեղ։

Կարելի է օրվա մեջ մի քանի րոպե տրամադրել և մտածել, թե ինչի համար մենք կարող ենք շնորհակալ լինել։ Համոզված եմ՝ երախտագետ լինելու շատ բաներ կարելի է գտնել։ Եվ պետք է մեզ շրջապատող մարդկանց հաճախ «շնորհակալություն» ասենք։ Նրանք արժանի են դրան, և  այդպիսով` կարելի է նրանց համակրանքն ու սերը գրավել։

Հեղինակի մասին

Lara

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»