Հաջողության գաղտնիքներ

Ճանապարհ դեպի երջանկություն

Հեղինակ Lara

Բոլորն էլ իրենց գիտակցական կյանքի ողջ ընթացքում ձգտում են հասնել երջանկության։ Բայց մարդիկ երջանկության հասնելու համար ընտրում են տարբեր ճանապարհներ։ Իսկ երջանկության հասնելու ամենաճիշտ, բայց ոչ շատ հեշտ ճանապարհը դեպի երազանք տանող ճանապարհն է։ Այսպիսով՝ մարդիկ ընտրում են տարբեր ճանապարհներ և, հասնելով ճանապարհի վերջնամասին, զարմանում են, թե ինչու իրենք երջանիկ չեն, իսկ մեկ ուրիշը երջանիկ է՝ չգիտակցելով, որ եթե ճանապարհները տարբեր են, ապա վերջնամասերն էլ պետք է տարբեր լինեն։

Շատերը գտնում են իրենց երազանքի ճանապարհը, բայց այն համարելով չափազանց անհնարին և դժվար՝ ետ են կանգնում։ Երբեք պետք չէ մտածել, որ ինչ-որ բան անհնարին է. ինչ-որ բան կոչվում է անհնարին, քանի դեռ ինչ-որ մեկը չի ապացուցել, որ դա հնարավոր է։ Եթե մենք ունենում ենք իսկական մեծ երազանք, ողջ տիեզերքն է մեզ օգնում, որպեսզի հասնենք դրան։ Ոմանք էլ, գտնելով իրենց երազանքի ճանապարհը, չեն հավատում, որ այն տանում է դեպի երջանկություն։ Եվ այդժամ նրանք փորձում են գտնել երջանկություն՝ հետևելով որևէ մեկի ուղղորդած ճանապարհին՝ չհասկանալով, որ յուրաքանչյուրը կարող է հասնել երջանկության իր ուրույն, դեպի երազանք տանող իր ճանապարհով։

Օրինակ՝ շատերն ընտրում են մասնագիտություն ոչ թե մտածելով իրենց երազանքի մասին, այլ մտածելով, թե որքան փող կարող են վաստակել իրենց մասնագիտությամբ: Այդ պատճառով ինչ-որ մեկը, ով երազում է դառնալ նկարիչ, դառնում է բանկի կառավարիչ։ Բայց մի՞թե նա կլինի երջանիկ։ Միանշանակ նա երջանիկ չի լինի, որքան էլ շատ փող ունենա, որովհետև նրա երազանքը փող ունենալը չէր։ Իսկ մեկ ուրիշը, ով միշտ երազել է շատ փող ունենալ, այդ պարագայում իրեն շատ երջանիկ կզգար։ Իսկ շատերն էլ նույնիսկ չեն փորձում գտնել իրենց ճանապարհը և սպասում են, թե կյանքի ընթացքը ինչպես կանդրադառնա իրենց վրա։ Բայց միթե՞ ոչ մի ճանապարհով չգնալով կարելի է հասնել երջանկության։

Եկեք գտնենք մեր երազանքի ճանապարհը և, չշեղվելով դրանից, գտնենք մեր երջանկությունը։

Հեղինակի մասին

Lara

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»