«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Ի՞նչ ես դու ուզում

Հեղինակ՝ Lara

Ի՞նչ ես դու ուզում։ Առաջին հայացքից շատ պարզ հարց է։ Թվում է, թե յուրաքանչյուրը, ում տրվի այս հարցը, հեշտությամբ կտա դրա պատասխանը։ Բայց այնքան էլ մեծ չէ այն մարդկանց թիվը, ովքեր իսկապես հասկանում են, թե ինչ է իրենց պետք այս կյանքում, թե ինչի են իրենք ուզում հասնել։ Բայց այս հարցի պատասխանը գտնելը չափազանց կարևոր է։ Ջոն Տեմպելտոնն ասել է. «Եթե չգիտեք, թե կյանքում ինչի եք ուզում հասնել, հավանաբար ոչնչի էլ չեք հասնի»: Եվ դա իսկապես այդպես է, քանի որ երբ մենք մեր առջև հստակ նպատակներ ենք դնում, ապա գտնում ենք ուղիներ այդ նպատակներն իրականացնելու համար, իսկ ուղիներն էլ գտնելուց հետո քայլեր ենք կատարում նպատակին հասնելու համար։

Իսկ ի՞նչ է անում աննպատակ մարդը. ընդհանուր հաշվով՝ ոչինչ։ Իսկ առանց որոշակի քայլերի մեծ բարձունքների հնարավոր չէ հասնել։ Այստեղ շատ ճիշտ կհնչեն Ուիլյամ Բրայանի խոսքերը. «Ճակատագիրը պատահականություն չէ, այլ ընտրություն. դա մի բան չէ, ինչին պետք է սպասել, այլ մի բան է, ինչին պետք է հասնել»: Մեր կյանքը կերտվում է մեր արարքների արդյունքում և եթե մենք չենք ապրում այն կյանքով, որով կցանկանայինք ապրել, մենք պետք է մեղադրենք մեզ. դա նշանակում է, որ մենք ժամանակին ամեն ինչ չէ, որ արել ենք մեր նպատակներին հասնելու համար։

Դրեք Ձեր առջև նպատակներ և փորձեք հասնել դրանց։ Եթե նույնիսկ ոչ բոլորին կարողանաք հասնել, հոգ չէ. կարևորը նպատակ ունենալն է ու դրան ձգտելը։ Նպատակները ստիպում են մարդուն միշտ կատարելագործվել. նպատակներով լի մարդը միշտ ձգտում է ավելիին` իմանալ ավելին, տեսնել ավելին, կարդալ ավելին… Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք դառնալ աշխարհահռչակ բժիշկ և ջանքեր չեք խնայում լավագույնը լինելու համար, հավատացեք, նույնիսկ եթե չդառնաք աշխարհահռչակ, ապա նվազագույնը հայտնի կդառնաք Ձեր երկրում և կփրկեք բազմաթիվ կյանքեր։

Հեղինակի մասին

Lara

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»