Հաջողության գաղտնիքներ

Գրեք Ձեր մտքերը

Օրվա ընթացքում մեր գլխում տարբեր մտքեր են ծագում: Եթե մենք չենք գրում դրանք, մենք դրանք կորցնում ենք: Կորցնում ենք ոչ բոլորը, բայց մի մասը հաստատ: Իսկ մտքեր կորցնելը շատերիս համար անթույլատրելի է: Երբ միտք է ծագում և մի տեղ դա գրում ենք, շանս է առաջանում, որ հետո դա կարող ենք իրականացնել: Մի ժամանակ ինձ էլ էր թվում, որ եթե մտքիս կարևոր բան է գալիս, ուրեմն ես դա հաստատ կհիշեմ: Բայց հետո հասկացա, որ ոչ: Դա մեզանից կախված չէ: Նույնիսկ հիմա, երբ պահի տակ ծագած բոլոր մտքերս գրում եմ թղթի վրա և մի քանի օր անց նայում եմ այդ թուղթը, հիշում եմ ինչ-որ բաներ, որոնք արդեն մոռացել էի: Եվ եթե գրած չլինեի՝ միգուցե երբեք էլ չհիշեի:

Այսօր այն ժամանակաշրջանն է, երբ միտքն արժեք ունի: Չգիտեմ՝ միգուցե նախկինում էլ է այդպես եղել, չեմ կարող ասել, բայց հիմա հաստատ այդպես է: Միտքն այսօր գնում են, մեկ միտքը աշխարհ է փոխում, մեկ միտքը փոխում է մարդկանց կյանքը: Ինչու եք կարծում, որ այդպիսի մի միտք հենց Ձեր գլխում չի ծագի: Այն մարդիկ, որոնք վերցրել են միտքը և վերածել են ավելի արժեքավոր ինչ-որ բանի, յուրահատուկ չեն, նրանք Ձեզ պես մարդիկ են: Այնպես որ, դեն մի նետեք Ձեր մտքերը, հավաքեք դրանք, պահպանեք, փայփայեք: Մտքերը թղթի վրա գրելը սովորություն դարձրեք: Թող դա չլինի թուղթ, այլ լինի հեռախոս կամ համակարգչային ծրագիր: Կարևոր չէ: Կարևորը` արեք դա:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»