«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Ո՞վ ես Դու. առակ

Ամերիկյան Քենեդու անվան օդանավակայանում լրագրողը հարցում էր անցկացնում. «Ձեր կարծիքով` ո՞րն է աշխարհի ամենազզվելի բանը»: Մարդիկ տարբեր կերպ էին պատասխանում` պատերազմ, աղքատություն, դավաճանություն, հիվանդություն: Այդ ժամանակ օդանավակայանի սրահում էր գտնվում տիբեթյան վանական Սունգ Սանը: Լրագրողը, տեսնելով բուդդայական հագուստով վանականին, տվեց նրան նույն հարցը:

Բայց վանականը հանդես եկավ պատասխան հարցով. «Ո՞վ եք Դուք» – «Ես Ջոն Սմիթն եմ»: – «Ոչ, դա ձեր անունն է, իսկ ո՞վ եք Դուք» – «Ես այսինչ հեռուստաընկերության լրագրողն եմ»: «Ոչ, դա մասնագիտություն է, իսկ ո՞վ եք Դուք» – «Ես մարդ եմ, վերջապե՛ս»: «Ոչ, դա բիոլոգիական տեսակ է, իսկ ո՞վ եք Դուք»: Լրագրողը վերջիվերջո հասկացավ, թե ինչ նկատի ուներ վանականը, բայց բերանը բաց կանգնած` ոչինչ չէր կարող պատասխանել:

– Հենց դա էլ աշխարհի ամենազզվելի բանն է` չիմանալ, թե ով ես դու, – ասաց վանականը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»