«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Մտորումներ

Երբ քեզ թվում է, որ այդ պահը եղել է

Քիչ առաջ փորձում էի հոդված գրել այն մասին, թե որքան կարևոր է յուրաքանչյուր մարդու դերը կյանքում` լինի այդ մարդը ուսուցիչ, գործարար, բանաստեղծ, թե շինարար: Գրեցի առաջին նախադասությունը. «Որքան շատ ես գիտակցորեն աճում, այնքան շատ ես սկսում գնահատել մարդկանց…»: Ու հանկարծ մոտս տպավորություն ստեղծվեց, որ այդ պահն իմ կյանքում արդեն եղել է: Եվ հիշեցի, որ նման պահեր մոտս էլի են եղել:

Ինչ-որ բան ես անում, հանկարծ զգում ես, որ դա առաջին անգամ չես անում, նույնիսկ թվում է, որ եթե մի քիչ խորը մտածես, կարող ես գուշակել արդյունքը: Տպավորությունն այդպիսին է, իսկ թե իրականում եղել է այդ պահը, թե ոչ, կամ կարող ես գուշակել դրա արդյունքը, թե ոչ, դա արդեն հարց է, որի պատասխանը չունեմ: Ամեն դեպքում, եկեք քննարկենք: Եթե Ձեզ մոտ նույնպես նման պահեր եղել են, խնդրում եմ գրել այդ մասին այստեղ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

37 մեկնաբանություն

    • Luka ջան, հենց հոդվածի վերնագրից հասկացա, որ խոսքը դեժավյւ (ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է արդեն տեսել եմ) երևույթի մասին է:
      Դեժավյուն այն չէ, ինչն արդեն կատարվել է մեզ հետ: Դա լինում է այն ժամանակ, երբ մարդու հիշողության որոշ հատվածներ միանում են իրար, ստեղծում նոր պատկերներ ու զգացողություններ: Այդ ժամանակ տպավորություն է առաջանում, որ դա արդեն եղել է:
      Այդպես մեր ուղեղը խաբում է մեզ և փորձում մեզ հարմարեցնել նոր միջավայրերին:
      Այս երևույթը կարելի է «օգտագործել» նոր իրադրություններում արագ ու ճիշտ կողմնորոշվելու համար:
      Ժամանակ առ ժամանակ այս երևույթին հանդիպում է մեզանից յուրաքանչյուրը: Իսկ թե ինչպիսին կլինի այն և ինչ զգացողություններ կառաջացնի մարդու մեջ, կախված է նրա ապրած կյանքից:

      • Ալլա ջան, մերսի, պարզ է: Իսկ հետաքրքիր է, իրո՞ք մեզ թվում է, որ դա եղել է, թե մի 100 տարի հետո կարող է պարզվել, որ դա ոչ թե թվացյալ վիճակ է, այլ իրականում մարդը նույն բանը մի քանի անգամ ապրում է, ուղղակի նախորդների մասին չի հիշում 🙂 Չեմ սպասում պատասխանի, ուղղակի բարձրաձայն մտածում եմ 🙂

        • Luka ջան, այնուամենայնիվ, պատասխանեմ. հնարավոր է, որ տասնամյակներ անց գիտությունն իր նոր հայտնագործություններով հեղաշրջում կատարի և դրանցով հակասի ներկայիս բացահայտումներին:
          Ինչպես գիտենք, գիտությանը հաջողվել է ուսումնասիրել մարդու ուղեղի միայն հինգ տոկոսը:
          Այդ բոլոր հարցերի պատասխանները հնարավոր կլինի գտնել այն օրը, երբ ուղեղի անսահման հնարավորությունները ուսումնասիրված լինեն հարյուր տոկոսով:

          • Ալլա ջան ճիշտ ես, մենք փորձում ենք ինչ-որ բաներ հասկանալ, որի համար այդ 5%-ը երևի քիչ է:

  • Իմ կարծիքով նշվածն այնպիսի երևույթ է, որը կարող է առկա լինել ցանկացածի կյանքում, և որը կարող է մեկնաբանել միայն մասնագետը: Բայց կարծում եմ, որ այն կապված է մարդու հիշողության խորհրդավոր ֆունկցիայի հետ: Ես փորձեմ ներկայացնել ավելի տարօրինակ դեպք: Երբ ինչ-որ մեկը մի բան է պատմում, կամ որևէ խոսք է ասում, իսկ որոշ ժամանակ հետո քեզ թվում է, թե դու ես եղել պատմվածքի, խոսքի հեղինակը, որ այդ ամենը քոնն է, դու ես զգացել ու ապրել դա: Մեկ էլ սկսում ես կիսվել այդ ամենով, ու դիմացինդ ասում է, որ, գիտես, բայց դա ես եմ քեզ ասել կամ պատմել…բայց դու այնքան համոզված ես, որ դա քոնն է, այլ ոչ թե ուրիշինը: Այսպիսով, իմ զգայական ու ոչ մասնագիտական կարծիքով, սա պատահում է այն մարդկանց հետ, ովքեր շատ են կարդում, շատ են մտածում, շատ են շփվում…այսինքն հսկայական ինֆո են ուղարկում հիշողություն: Իսկ այդ ինֆոն հիշողությունում իրար է խառնվում: Իսկ երբ մենք հիշողությունից պահանջում ենք մեր ուղարկածը հետ վերադարձնել, այն երբեմն վերադարձնում է այն ձևով, որով մենք ուղարկել ենք, իսկ երբեմն էլ խճճված ձևով: Ու այդ ժամանակ մենք խառնվում ենք իրար, ընկնում ենք նոստալգիայի մեջ ու ընկնում նման երևույթների գիրկը )).

    Հ.Գ. Ներողություն եմ խնդրում : Չէի ուզում այսքան երկար գրել ))).

    • Չէ ինչ ներողություն Ալբերտ ջան, հաճույքով կարդացի: Համաձայն եմ, հիշողության խաղերն են այդ ամենը ու ինչքան էլ ենթադրենք, եթե մասնագետ չենք, հաստատ ոչինչ չենք կարող ասել: Ամեն դեպքում, երբ հետդ ինչ-որ բան է կատարվում, որ չես հասկանում, ուզում ես հասկանալ 🙂

  • 2 էլ մեր իրականություններն են , բոլոր իրականությունները գոյություն ունեն և մենք մեր գիտակցությամբ ընտրում ենք այն իրականությունն է որը մեզ անհրաժեշտ , տվյալ դեպքում մենք նույն իրականությունը ընտրում ենք 2 անգամ և տեղի է ունենում նույնատիպ իրականությունների բախում որն էլ առաջացնում է այդ զգացողությունը:

  • I'm karciqov bolori motel exel e..indz motel e shaaat hachax patahel,,, u indz tvum e vor kan orer voronq irar nman en, u nuyn ban@ mtacum, kam nuyn gorcoxutyun@ anum es..dra hamar aydpisi tpavorutyun e..

  • Barev Dzez..indz hetel patahum e yerbemn..tvum e te nuyn patmutyuny krknvum e/noric e nuyn bany exel/ kam/voch te lsel em ayl henc yes em ayd patmutyan mej/..kam linum em inch vor mi tex vortex tvuma te yes eli em aydtex exel,tepet hastat arajin angam em aydtex linum..u ayd pahin mi tesak mi qani varkyanov karces mi urush mekn es darnum..mi tesak veranum es irakanuytunic,inch vor mi hat ahavor tetev zgacoxutyun es unenum… yes mi angam kardacel em vor yuraqanchyuris mej aprum e inch vor mi hogi..yev ayd tvyal iravijaknery yerb menq zgum enq da voch te mez heta katarvel ayl henc tvyal hogu tiroj vorn aprum e mer nersum… :/

    nereceq voch hayatar grarmans hamar (:

  • the uni shat hasarak bjshkakan batsatrutyun. vochmi arextsvatsayin banel chka. djvar e sents batsatrel baits kportsem. erb vor mard ditum mi bani ayd jamanak nyarderi mijotsov uxexin e haxordvum tesoxakan ev hishoxakan bjijneri xumb. ev patahaum e aynpes vor tesoxakan@ hishoxakanits shut e hasnum uxexin ev ayd jamank texi unenum hetevyal erevuyt@ , vor@ kochvum em dejavu.

  • իմ մոտ շատ է պատահել… նույնիսկ կարողացել եմ ընթացքը փոխել…. քանի որ գիտեի շարունակությունը…. մեկ ուրիշ անգամ էլ ոչինչ չարեցի ու եղավ այնպես ինչպես որ պիտի լիներ… այսինքն իմ երազում…

  • Ha I'm mot el e patahum erbemn..u jisht eq asum nuynisk sharunakutyunn em karoxanum gushakel vorosh depqerum porcum em et sharunakutyunic tarber sharunakutyun anel bayc eli haskanum em vor nuynisk the em eli arel….anbacatreli mi ban e…es el em es erevuyti shurj shat erkar mtacel……bayc apardyun.

  • AYO INDZ MOT AYT BAN@ TEXI E UNECEL U SHAT HACHAXAKI E TEXI UNENUM VOR NUYNISK SKSUM EM VAXENAL DRANIC , U VOCH VOQ CHI KAROX YEV CHEN KAROXANA YERBYEVE BACATREL YEV HSTAK ASEL TE DA INCH E NSHANAKUM YEV INCHI HET E KAPVAC, BAYC YES SHAT KUZEI IMANAL DRA CHISHT PATASXAN@ INDZ SHAT E HETAQRQRUM……………..NUYNISK YES INQS MEK BAROV ANGAM CHEM KAROX NKARAGREL TE DA INCH E NSHANAKUM YEV INCHI HET KAP UNI ARHASARAK, HETAQRQIR E BAYC PAST VOR DA MIAYN MEK MARDU MOT CHE VOR LINUM E , BOLORI MOT NMAN BAN LINUM E U HENC DA E INDZ HETAQRQRUM TE I VERJO DA INCH E NSHANAKUM…

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»