Բիզնես և ֆինանսներ

Ֆինանսներ. ծախսերի պլանավորում

Մեզանից քանի՞սը գիտի, թե որքան գումար է ծախսում ամսվա կտրվածքով: Իսկ ինչի՞ վրա ենք ավելի շատ ծախսում. ժամանց, կրթություն, ուտելիք, հագուստ, թե՞… Որպեսզի կարողանանք կարգավորել մեր ֆինանսական կյանքը, մենք պետք է հասկանանք, թե դեպի ուր են հոսում մեր փողերը: Միգուցե մենք ժամանցի վրա չափազանց շատ ենք ծախսում, բայց չենք գիտակցում դա, կամ ընդհանրապես չենք ծախսում կրթության վրա կամ էլ, միգուցե, անընդհատ ավելորդ ծախսեր ենք թույլ տալիս: Հակառակը նույնպես կարևոր է. թե որտեղից ենք մենք գումար ստանում, բայց այս հոդվածը նվիրված է ծախսերին:

Ի՞նչ եմ առաջարկում: Այն, ինչ անում եմ ինքս: Գրանցել օրեկան ծախսերը և վերլուծել ամսվա վերջում: Դրա համար Ձեզ պետք է ֆինանսական աղյուսակ: Դրանում առանձին սյունակներով երևում են ծախսերի որոշակի դասակարգեր, օրինակ, ուտելիք, հագուստ, բիզնես, տրանսպորտ, առողջություն, նվերներ, և այլն և այլն: Այդ աղյուսակը ես հարմարեցրել եմ իմ առօրյային, բայց դուք կարող եք խմբագրել այն Ձեր ցանկությամբ: Ամեն օր երեկոյան, քնելուց առաջ, ես գրանցում եմ այդ օրվա իմ բոլոր ծախսերը ֆինանսական աղյուսակում: Օրվա ընթացքում ես ինչ-որ ջանք չեմ գործադրում ծախսերը հիշելու համար: Պարզապես քնելուց առաջ 5 րոպե տրամադրում եմ մտածելու համար, թե ինչ ծախսեր եմ արել այդ օրը: Լինում են օրեր, որ ինչ-որ բաներ բաց եմ թողնում կամ նույնիսկ լինում են օրեր, որ այնքան հոգնած եմ լինում, որ ընդհանրապես չեմ լրացնում (փորձում եմ հիշել և լրացնել հաջորդ օրը), բայց դա չի ազդում ընդհանուր պատկերի վրա: Որքան էլ շեղումներ լինեն, դու սկսում ես հստակ պատկերացնել, թե որ ուղղությամբ են գնում քո փողերը, իսկ դա ավելացնում է վստահությունը՝ ֆինանսական վստահությունը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»