«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Դուրս եկեք պտտվող շրջանակից

Դուք երբևէ՞ նկատել եք, թե ինչպես է շրջանակում պտտվում մկնիկը: Եթե չեք նկատել, դա շատ հեշտ է պատկերացնել: Մկնիկը փորձում է դուրս գալ շրջանակից, անընդհատ առաջ է վազում, բայց այն ուղղությունը, որը նա ընտրել է, երբեք թույլ չի տա նրան դուրս գալ շրջանակից: Նա ինքն է իր դիմացի թաթերով պտտում շրջանակը և չի էլ հասկանում, որ շարժվում է փակ շրջանով: Հայտնի ֆինանսական կոնսուլտանտ և հաջողության թրեյներ Ռոբերտ Կիյոսակին մկնիկի օրինակը տեղափոխում է մարդկանց կյանք: Նա ասում է, որ հաճախ մենք նույնպես շարժվում ենք մկնիկի պես` փակ շրջանով, և հետո էլ զարմանում ենք, թե ինչպես է ստացվում, որ մեր կյանքում ոչինչ չի փոխվում. չէ՞ որ մենք անընդհատ առաջ ենք շարժվում: Խնդիրը հենց դրանումն է: Միգուցե մեզանից շատերն առաջ են շարժվում, բայց այն ուղղությամբ, որը երբեք չի բերի արդյունքի: Հաճախ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ուղղակի մի փոքր թեքել գլուխը և դուրս ցատկել:

Մկնիկի օրինակն իրոք ամբողջությամբ արտահայտում է երևույթը, որը հանդիպում է շատերիս կյանքում: Շրջանակը, որով շատ մարդիկ շարժվում են, փակ է, բայց նրանք չեն նկատում դա, քանի որ տպավորությունն այնպիսին է, որ նրանք «շարժվում են»: Օրինակ, մարդը զարթնում է առավոտյան, գնում է չսիրած աշխատանքի, հոգնած վերադառնում է տուն և հասկանում է, որ դա պետք է փոխել: Բայց հաջորդ օրը նույնը, այդպես շաբաթներ, ամիսներ, տարիներ: Մարդը շարժվում է փակ շրջանակով և չի կարողանում դուրս գալ: Որքան էլ նա փորձի համոզել իրեն, որ մի օր իր մոտ ամեն ինչ կփոխվի, դա ինքնախաբեություն է. ինքն իրեն ոչինչ չի փոխվի: Մարդը պետք է իր մեջ այնքան ուժ գտնի, որ կարողանա դուրս նետել իրեն փակ շրջանակից և այդուհետ նա կարող է վազել ազատ: Մտածեք այս ուղղությամբ: Մեզանից շատերն են նման այդ մկնիկին: Բայց մկնիկից մենք տարբերվում ենք նրանով, որ կարող ենք ամեն ինչ փոխել: Հաջողություններ Ձեզ 🙂

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • ԵՍ լիովին համաձայն եմ, իմ կյանքում էլ եղել են նման պահեր…
    ՄԻ բան կավելացնեմ
    Խենթ եղեք… արեք խենթ քայլեր և կտեսնեք ինչքան հաճելի կդառնա առօրյա կյանքը: Զբաղվեք նրանով, ինչի մասին լսելիս երանի էիք տալիս, բայց էլի անցնում էիք հին կյանքին.. փոխեք Ձեր կյանքը: Այն Ձերն է, միմիայն Ձերը: Մի թողեք, որ հանգամանքները փոխեն Ձեր կյանքի ուղղությունը, ստեղծեք այնպիսի հանգամանքներ, որը կփոխի ու ավելի պայծառ կդարձնի ոչ միայն Ձեր այլր Ձեր սիրելիների կյանքը:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»