«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Արժեթղթեր

Facebook-ի բաժնետոմսերի գինն ընկել է 2 անգամ

Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի գինն ընկել է 2 անգամ: Հիշեցնեմ, որ մայիսի 18-ին ընկերության բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման ժամանակ դրանց շուկայական գինը $38 էր: Այսօր Facebook-ի բաժնետոմսերի շուկայական գինը տատանվում է $19-ի սահմաններում: Սակայն այս պահին ընկերության ոչ բոլոր բաժնետոմսերն են շրջանառվում շուկայում: Դրանց մի մասը, որը գտնվում է ընկերության ներդրողների և հին ու նոր աշխատակիցների մոտ, չէին կարող հանվել ազատ վաճառքի: Այդ արգելքի ժամկետը սպառվել է նախորդ հինգշաբթի: Դրանից անմիջապես հետո ընկերության խոշոր բաժնետերերից Պիտեր Տիլլը, որը նաև Paypal վճարային համակարգի հիմնադիրն է և որին պատկանում էր Facebook-ի բաժնետոմսերի մոտ 10%-ը, վաճառել է դրանց մեծ մասը` մոտ 20 միլիոն բաժնետոմսեր` աշխատելով մոտ $400 միլիոն: Մինչ այդ, IPO-ի ժամանակ Տիլլն արդեն վաճառել էր ընկերության 16 միլիոն բաժնետոմսեր և այս պահին նրա մոտ դեռ մնում է 7,8 միլիոն բաժնետոմսեր: Հիշեցնեմ, որ Պիտեր Տիլլը ձեռք էր բերել Facebook-ի իր բաժնետոմսերը 2004թ-ին` $500 հազար դոլարով:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

    • Արմեն ջան գինը կամ այլ տվյալները կարող եք նայել finance.yahoo.com կամ google.com/finance կայքերից, խորհուրդ կտամ նաև կարդալ այս հոդվածը, որտեղ այդ ամենը մանրամասն նկարագրված է:

      Իսկ եթե ուզում եք ձեռք բերել, ապա պետք է այստեղի բրոքերային ընկերություններից մեկում կամ բրոքերային ծառայություն մատուցող բանկերից մեկում հաշիվ բացեք և ձեր հրահանգով նրանք ամեն ինչ կանեմ: Խորհուրդ կտամ կարդալ այս հոդվածը:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»