Հաջողության գաղտնիքներ

Ինչպես անել, որ դիմացինը հավանի քեզ միանգամից

Եթե դուք առաջին անգամ եք հանդիպում հաճախորդի հետ կամ ընդունվում եք նոր աշխատանքի, ապա բնական է, որ դուք ցանկանում եք լավ տպավորություն թողնել: Ինչպե՞ս անել, որ դիմացինը հավանի ձեզ միանգամից: Հայտնի հոգեբան Ռոբերտ Չալդինին ասում է, որ մարդու դուրը գալու ամենաարագ եղանակը նրա հետ ինչ-որ ընդհանրություններ գտնելն է: Պարտադիր չէ, որ այդ ընդհանրությունները լինեն արտասովոր: Միգուցե դուք երկուսդ էլ վազում եք առավոտյան կամ ծնվել եք նույն թաղամասում: Կարևորը` դա շուտ հասկանալն է: Չալդինին ասում է, որ նոր մարդու հետ հանդիպելիս մի զլացեք բացել նրա պրոֆիլը Facebook-ում կամ Linkedin-ում և փորձել հասկանալ, թե ինչ ընդհանրություններ ունեք: Սովորաբար մարդիկ իրենց սոցիալական պրոֆիլներում թողնում են բավական ազատ ինֆորմացիա դրա համար:

Ոմանց մեթոդը կարող է բավական պարզ թվալ, բայց այն շատ արդյունավետ է: Չալդինին պնդում է, որ նման «կարճ խոսակցությունները» բիզնեսում առանցքային տեղ են գրավում: Պարզապես պետք է կարողանալ արագ հասկանալ ընդհանրությունները և խոսակցությունը «շեղել» այդ ուղղությամբ: Իսկ ի՞նչ անել, երբ մարդու հետ հանդիպում եք անակնկալ` առանց նախնական պատրաստվածության: Այդ դեպքում Չալդինին խորհուրդ է տալիս հարմար առիթ ստեղծել պատմելու ձեր մասին: Ըստ նրա, երբ դուք պատմում եք ձեր մասին, դա տրամադրում է դիմացինին, որպեսզի նա էլ սկսի խոսել իր մասին: Եվ այդ ժամանակ դուք պետք է արագ կողմնորոշվեք և թեքվեք ընդհանրությունների կողմ:

Հիշեք՝ խոսքն այստեղ առաջին տպավորության մասին է: Դուր գալ մարդուն, թե ոչ, դա չի լինի արհեստականորեն ստեղծել, երբ երկար եք շփվում մարդու հետ: Սակայն երբ, օրինակ, գործնական հանդիպում է, որի ժամանակ առաջին անգամ եք մարդու հետ հանդիպում և պետք է գործարք կնքեք, ապա նման հնարքները կարող են օգնել: Իսկ ինչպիսի՞ն է Ձեր ռազմավարությունը միանգամից մարդուն դուր գալու հարցում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

16 մեկնաբանություն

  • Ես միշտ փորձում եմ շատ ժպտալ ու ՄԻՇՏ նայում եմ մարդու աչքերին` համարձակ ու անշփոթ հայացքով:Ու ասեմ, որ, ինչպես ես գիտեմ, մարդիկ հավանում եմ ինձ, նույնիսկ առաջին անգմավանից:Դա այդքան էլ դժվար չէ:Կարևորը ժպտալն է:Այստեղ նույնիսկ ընդհանրությունները երկրորդական են:
    Ժպիտը կփոխի աշխարհը, հավատացեք ինձ:
    Շնորհակալություն գրառման համար:Հետաքրքիր էր:

    • Ruzanka ջան մերսի, ժպիտի ուժն իրոք աննկարագրելի է: Ուղղակի, ԱՄՆ-ում, երբ բոլորն իրար ժպտում են, դա երևի սովորական է 🙂

      Ուղիղ աչքերին նայելն էլ է մարդու հանդեպ վստահություն ներշնչում:
      Ձեզ էլ շնորհակալություն:

  • Միանշանակ շատ ճիշտ էր գրված:Շփումները շատ կարևոր դեր ունեն մեր կյանքում, ուստի որպեսզի դրանք լինեն հաճելի պետք է գտնել ընդհանրություններ:Ռուզանկայի հետ էլ համամիտ եմ պետք է ժպտալ և խոսելու ժամանակ նայել մարդու աչքերին 😀

    • Խնդրեմ Գագիկ ջան 🙂 Հոդվածը Forbes-ի հոդված է, ես ուղղակի թարգմանել ու կոնսպեկտել եմ, հիմա նման բաժին ենք ավելացրել՝ Forbes, որտեղ լինելու են Forbes-ի նյութեր:

  • OK Hrach jan,ha Es tesa et bajin@….
    Husov em nman hodvatner shat klinen,,,,
    avelacnem nayev vor shat gexecik dizayn e,bayc naxorde zut dizayni arumov indz aveli er dur galis…

    • Հա Գագիկ ջան, նախորդը ավելի պարզ էր ու ավելի լավ էր բլոգի համար: Բայց հիմա բլոգի ֆորմատից ուզում ենք դուրս գալ, ու այս նոր դիզայնով ինֆորմացիան ավելի շատ է հնարավոր տալ: Ժամանակի ընթացքում կսովորենք նոր տեսքին 🙂

  • Մեթոդ չունեմ, ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվում: Ես ուղղակի հարգում եմ դիմացինին և անկեղծ շփվում եմ նրա հետ: Հումորով եմ մի քիչ, կարծում եմ դա էլ է օգնում: Պահը չեմ կորցնում սրամիտ կատակ անելու համար, դիմացինս ժպտում է ու վերջ 😀

  • Բարև Ձեզ, Շնորհակալ եմ Հրաչ ջան հետաքրքիր հոդվածի համար: Ինչ վերաբերում է նրան, թե ես ինչպես եմ նման դեպքերում վարվում, ապա ասեմ, որ շատ հաճախ հետևում են Քարնեգիի խորհրդին. ամենայն անկեղծությամբ լսում եմ զրուցակցիս և հետաքրքրություն եմ ցուցաբերում նրա ցանկացած պատմածի և ասածի նկատմամբ, և արդյունքում, շատ հաճախ, ինքդ առանձնապես ոչինչ չպատմելով, նրանց համար դառնում ես հետաքրքիր զրուցակից:

  • Շնորհակալություն հետաքրքիր նյութերի համար, ես մշտապես ընթերցում եմ դրանք: Այս կայքն ինձ շատ դուր է գալիս, Հրաչ ջան: Ի դեպ` գրիքդ էլ եմ կարդացել:

  • Հրաչ ես նոր եմ ծանոթանում Ձեր կայքին և երեկ կարդացի, որ ինչ-որ գիրք եք գրել, ինձ հետաքրքրում է, ինչ թեմայով է, հիմա չեմ գտնում որտեղ էր այդ մասին գրված, կօգնեք?

  • Ha iroq Qarnegii orinak@ terevs amenahimnakann u gorcoxn e..es the aveli em nax@ntrum qan jpit@…misht nervaynanum em erb handipum em mekin ov an@ndhat jptum e (mi tesak arhestakan e)…indz tvum e petq e linel maximal ankexc(erb ankex es aveli inqnavstah es) u anmijakan(aynpisin in4pisin kas,,, Xostovanem vor verjin mek tarum em sksel kirarel Chaldini tarberakn u iroq ardyunavet e shat..e markanc vra tpavorutyun gorcelu harcum te zrucakcid masin aveli konkret patkeracum kazmelu arumov.

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»