«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Որոշումներ ընդունիր առավոտյան

Ես համոզված եմ, որ մարդն իր ամենագիտակից վիճակում լինում է առավոտյան, երբ նոր է զարթնում: Այդ ժամանակ դու ռեալ գնահատում ես իրերը: Եթե, օրինակ, երեկ ինչ-որ բան ես արել, որ պետք է չանեիր, դու հստակ զգում ես դա առավոտյան: Իզուր չեն մարդիկ, որոնք նախորդ օրն արբել են, առավոտյան զարթնում տհաճ զգացողությամբ: Դա նրանց գիտակից ուղեղն է ասում, որ երեկ արբած վիճակում դու արել ես այն, ինչ պետք է չանեիր: Եթե մարդն առավոտյան զարթնում է մաքուր գիտակցությամբ և երջանիկ, ուրեմն նրա մոտ ամեն ինչ լավ է: Իսկ եթե դու կիսատ գործեր ունես, որոնք քեզ անհանգստացնում են, կամ երեկ ինչ-որ մեկին կոպտել ես, որը պետք է չանեիր, կամ ուղեղումդ փայլատակում է, որ դու առաջ չես շարժվում, ապա այդ զգացողությունները կփոխանցվեն քեզ առավոտյան և դու քեզ երջանիկ չես զգա:

Հիշեք` առավոտյան մարդու ուղեղը շատ ավելի թարմ է և զարթնելուց հետո մոտակա մեկ-երկու ժամվա ընթացքում դու ավելի ռեալ ես տեսնում իրականությունը: Իմ բոլոր սխալները, որոնք ես անում եմ օրվա ընթացքում, զգում եմ հաջորդ օրն առավոտյան: Կեսօրին ես միգուցե չզգամ դա, հավանական է, որ նույնիսկ կրկնեմ նույն սխալները, բայց առավոտյան ուղեղն ասում է. «Այս-այս բաները դու պետք է չանեիր, այս-այս բաները պետք է այսպես անեիր»: Այնպես որ լսեք Ձեր ուղեղի ձայնը առավոտյան, արեք այն, ինչ նա Ձեզ ասում է և մի արեք այն, ինչի համար նա Ձեզ հանդիմանում է: Փորձեք այնպես անել, որ առավոտյան զարթնեք երջանիկ: Դա ամենալավ զգացողություններից մեկն է, երբ զարթնում ես և ինքդ քեզ ասում. «Ամեն ինչ շատ լավ է, սրանից լավ չէր էլ կարող լինել»: Իսկ որպեսզի դա տեղի ունենա, պետք է հասարակ մի բան: Ազատվեք այն ամենից, ինչն անհանգստացնում է Ձեզ առավոտյան:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

  • Այս հոդվածը ևս մեկ ապացույց էր,որ ավելի հաճախ պետք է ուղեղով շարժվել, քան լսել սրտի ձայնին:Իսկ այն, որ առավոտյան ենք այդ ամենը հասկանում դա շատ կարևոր է և պետք է միշտ հիշել:Եվ ընդհանրապես ես կարծում եմ, որ ամեն մի գործողության արդյունքն էլ առավոտյան միշտ դրական է լինում:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»